«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հոգեբանական կենտրոնի գլխավոր նպատակն է աջակցել սովորողների լիարժեք հոգեկան զարգացումն ապահովող կրթական միջավայր ստեղծելուն:
Հոգեբանական կենտրոնը գործում է ճեմարանի հիմնադրման պահից ի վեր: Այն հանգուցային դերակատարում ունի ճեմարանի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային ծրագրի իրականացման գործում:
Ճեմարանի հոգեբանական կենտրոնը բաղկացած է երեք հոգեբանական ծառայություններից (ըստ դպրոցների՝ կրտսեր, միջին, ավագ) և հոգեբանական հետազոտությունների մեկ լաբորատորիայից:
Հոգեբանական կենտրոնը կրթահամալիրի մանկակրթարանից մինչև ավագ դպրոց գործունեություն է ծավալում հետևյալ ուղղություններով:
1. ՀՈԳԵԱԽՏՈՐՈՇԻՉ
- սովորողների անհատական առանձնահատկությունների հետազոտում և բացահայտում.
- ուսումնական, ինչպես նաև սոցիալական հարմարման դժվարությունների պատճառների ախտորոշում.
- ընդհանուր ինտելեկտուալ օժտվածություն ունեցող սովորողների բացահայտում:
2. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
- խորհրդատվական աշխատանք սաների, ծնողների և անձնակազմի հետ:
3. ԶԱՐԳԱՑՆՈՂ
- սովորողի անձի ձևավորման գործընթացին աջակցում` տարիքին համապատասխան զարգացում ապահովելու նպատակով:
4. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ
- սովորողների՝ կրթական միջավայրին հարմարման ապահովում.
- հնարավոր դժվարությունների, խնդիրների կանխարգելում.
- հոգեբանական հանրամատչելի գիտելիքների փոխանցում սաներին, ծնողներին, անձնակազմին (սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, թրեյնինգներ):
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են