I

Ճեմարանի տրանսպորտային ծառայությունը գործում է ավելի քան 16 տարի՝ իր աշխատանքը սկսելով 8 լազ մակնիշի ավտոբուսներով:

Հետագայում կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, ինչպես նաև հաշվի առնելով ուսումնական այլ կարիքների փոփոխությունները, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարամարավետ տեղափոխությունն իրականացնում են 74 նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներ և ավտոբուսներ` օրական կատարելով 164 երթ (կես և երկարացված օրը միասին):

Տրանսպորտային ծառայությունն ապահովում և սպասարկում է նաև սովորողների էքսկուրսիաները, օլիմպիադաների մասնակցությունը, ուսուցիչների գործընկերային այցելությունները տարբեր ուսումնական հաստատություններ, խորհրդաժողովները:

Մանկակրթարանում և Կրտսեր դպրոցում երթուղիներում պարտադիր է ուղեկցող մեծահասակի ներկայությունը՝ երեխաների նստեցումը և իջեցումը կազմակերպելու նկատառումով: