Մեկնարկում է Կիրակնօրյա դպրոցը

02-09-21

«Շիրակացու ճեմարանում» սեպտեմբերի 05-ից աշխատանքները կվերսկսի նաև կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և  ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:

 

Կիրակնօրյա դպրոցում մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից  5-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են  առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ/կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին/: Պարապմունքները կանցկացվեն  ճեմարանի գլխավոր մասնաշենքում, սկիզբը՝ ժամը 9:00, մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:

 

Բավարար թվով դիմորդների առկայության դեպքում 7- 9-րդ դասարանցիների համար կկազմակերպվեն պարապմունքներ  ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից, իսկ 10-րդ դասարանի հումանիտար հոսքի դիմորդների համար՝ հասարակագիտական առարկաներից:

 

Ընդունվելու  համար  պետք  է  գրանցվել հետևյալ հղումով՝  shorturl.at/lsJU5 

 

Հասցե` ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ., 35:
Հեռ. +374 10 68 01 02, հեռ./ֆաքս. +374 10 68 07 87,

 

Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Download

Մեկնարկում է Կիրակնօրյա դպրոցը