Կիրակնօրյա դպրոց

01-09-22

«Շիրակացու ճեմարանում» սեպտեմբերի 1-ից աշխատանքները կվերսկսի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:

Կիրակնօրյա դպրոցում մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից 5-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին): Պարապմունքները կանցկացվեն ճեմարանի գլխավոր մասնաշենքում, սկիզբը՝ ժամը 9:00, մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:

Բավարար թվով ցանկացողների առկայության դեպքում 7- 9-րդ դասարանցիների համար կկազմակերպվեն պարապմունքներ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից, իսկ 10-րդ դասարանի հումանիտար հոսքի դիմորդների համար՝ նաև հասարակագիտական առարկաներից:

Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe8IanIPZ7yHHgAACM6Ckjjn7yvJLTYSJthaL_ERPkuMaeHGQ/viewform

Կանոններին կարող եք ծանոթանալ ասյտեղ։

Հասցե` ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց, 35:
Հեռ. +374 10 68 01 02, +374 55 40 37 98