Տեխնոլոգիան բազմաբովանդակ գիտություն է, որը հանդիսանում է հանրային ընդհանուր կրթության բաղադրիչ մասը:   Անկախ  տեխնոլոգիաների զարգացման առաջընթացից, առարկայի բովանդակության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում ձեռքի աշխատանքի կարևորությունը:  Առարկայի ուսուցման հիմնական առաքելությունն այն է, որպեսզի սովորողներին հնարավորություն  ընձեռնի հմտորեն կարողանալ ուսումնասիրել և իմանալ մշակման աշխատանքների, տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունները:  Առարկան սաներին հնարավորություն է տալիս զարգացնել մտքի թրիչքը,  արագ կողմնորոշվելու կարողությունը, անհրաժեշտ գործիքների ճիշտ ընտրությունը, աշխատանքի որակին վերահսկելու հմտությունները: Սովորողը ձեռք է բերում բազմաբովանդակ գիտելիքներ նյութի խնայողության և գեղագիտական ճաշակի մասին: Հարկավոր է ճիշտ օգտագործել ժամանակը՝ խնայելով ուժերը՝խստորեն պահպանելով անվտանգության  կանոնները:

Խմբակի ղեկավար ՝ Վիկտոր Սումբաթյան