Վոլեյբոլ արտաուսումնական խմբակի մարզումերի նպատակն է՝ զարգացնել սաների ֆիզիկական որակները, նպաստել մկանային համակարգի ճիշտ զարգացումը: Մարզումների ընթացքում սաները տեղեկություն են ստանում վոլեյբոլի պատմության և զարգացման մասին, սովորում բոլոր տեխնիկական տարրերն ու տակտիկական հնարքները՝ ժամանակի ընթացքում կատարելագործելով դրանք: Մարզումների որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է հանդիպումներ բարձրակարգ մարզիչների և մարզիկների հետ՝ փորձի փողանակման և վարպետության դասեր անցկացնելու նպատակով, ինչպես նաև հանդիպումներ տարբեր ակումբների հետ: Հետագայում ավելի լավ արդյունք ցուցաբերած սաներին հնարավորություն կտրվի մարզվել Հ.Հ. բարձրագույն թիմերում և գրանցել ավելի բարձր արդյունքներ: Մարչից՝ Ժաննա Ղարիբյան
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են