1 990 - ԱՊՐԻԼ
ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը տալիս է իր համաձայնությունը՝ օժտված երեխաների կրթօջախ բացելու համար:

1990 - ՄԱՅԻՍ
ՀԽՍՀ ժողկրթության նախարարության կոլեգիան  որոշում է կայացնում տեխնիկական քոլեջ բաց անելու  մասին:
Նկարահանվում է գովազդ քոլեջի մասին, որը հեռարձակվում է հանրային հեռուստատեսությամբ. «Լրաբերի»  թղթակից Ամալյա  Հունանյանը զրուցում է  տնօրեն  Աշոտ Ալիխանյանի հետ: 
Տարեվերջյան միջոցառում է տեղի ունենում քոլեջում. Տնօրեն Աշոտ Ալիխանյանի խոսքը հնչում է հանրային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում:                      
1 990 - ՀՈՒՆԻՍ
Անցկացվում  են  քոլեջի առաջին ընդունելության քննությունները:

1990 - ՕԳՈՍՏՈՍ
Ընդունելության քննությունների երկրորդ փուլն է անցկացվում  (1 տեղի համար` 6 դիմում):
Առաջին հեռուստատեսային  գովազդն է  եթեր թողարկվում  քոլեջի ընդունելության մասին:

1 990 - ՍԵՊՏԵՄԲԵՐ
Քոլեջի հանդիսավոր բացումն է տեղի ունենում. տոնական համերգով մեկնարկում է  ուսումնական գործընթացը. Քոլեջն ունի  153 սան:
«Պանորամա» ծրագրով հեռարձակվում է  հեռուստատեսային առաջին հաղորդումը քոլեջի մասին. հեղինակ՝ Գարիկ Ղազարյան, ռեժիսոր՝ Արթուր Գյուրջյան:  

1990 - ՀՈԿՏԵՄԲԵՐ
Մեկնարկում է  հեռակա  նախապատրաստական  ֆիզմաթ դպրոցը:
Ճեմարանի հոգեբանական կառույցը սկսում է իր գործունեությունը:

1 990 - ԴԵԿՏԵՄԲԵՐ
 Ամանորին նվիրված  հանդիսություն է տեղի ունենում, որի ընթացքում  քոլեջի փոխտնօրեն Սամվել Սարգսյանը ներկայացնում է քոլեջի զարգացման հեռանկարները: