1991, ապրիլ                                 ՀՀ լուսավորության նախարարությունը  որոշում է կայացնում  կրթօջախը Ազգային

                                                     քոլեջ   անվանելու մասին:


1991, մայիսի 5                           Ճեմարանում առաջին անգամ կազմակերում է  «Ուրախների և հնարամիտների

                                                     ակումբի» (КВН)  առաջին մրցույթը:


1991, մայիսի  30                               Ճեմարանի թատերական ստուդիան է  հիմնադրվում  Գարիկ Ղազարյանի ղեկավարությամբ: Բեմադրվում է առաջին ներկայացումը` Վարդան Աճեմյանի «Խորոշո» մանրապատումը:


1991, մայիս – 1996                          Որպես ճեմարանի ժամանակավոր օրհներգ  ընդունվում է «Կիլիկիա» երգը:


1991, հունիս                                      Ճեմարանի ղեկավարությունը հանդիպում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն I-ի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում` ճեմարանում աստվածաբանություն առարկան դասավանդելու համար համապատասխան մասնագետ տրամադրելու խնդրանքով:


1991, հունիս-օգոստոս                   Կատարվում է սովորողների ընդունելություն երեք ուղղություններով` ճարտարագիտական,   ֆիզմաթ և բնագիտական:


1991, սեպտեմբեր                            Ճեմարանի խորհրդանշանը և ճեմարանի ֆիրմային ոճն է  ձևավորվում  (հեղինակ` նկարիչ-դիզայներ Հրաչ Ասլանյան):


1991, սեպտեմբերի 21                    Հայաստանի  անկախության  հանրաքվեի  կապակցությամբ Հայաստան ժամանած  ամերիկացի  սենատոր  Վեյն  Օուենը  և  ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը տիկնոջ ուղեկցությամբ այցելում են ճեմարան  և ծանոթանում կրթօջախի գործունեությանը, անձնակազմի  և սաների հետ:


1991, սեպտեմբեր                        «Արմենիա»  հյուրանոցում տեղի է ունենում բարեգործական երեկո. աշակերտների գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն, երգչախմբի ելույթ: Երեկոյին մասնակցում են նշանավոր դերասաններ, հայտնի մտավորականներ՝ Լուիզա Սամվելյան, Ռաֆայել Քոթանջյան, Արմեն  Խանդիկյան, Արթուր Ութմազյան, Հակոբ Ավետիքյան, Գարիկ Ալթունյան («Տուշպա»  ընկերության փոխնախագահ), Հրաչիկ Գևորգյան (Հայաստանի Ձեռներեցների միություն):


1991թ. հոկտեմբեր                           ՀՀ լուսավորության   նախարարության պատվիրակության կազմում քոլեջի փոխտնօրեն Արփինե Փափազյանը և  ճեմարանական 5 սաներ  այցելում են   Լիբանանի  ազգային  վարժարաններ: 


1991, նոյեմբերի 25                          ՀՀ լուսավորության նախարարության կոլեգիան որոշում է կայացնում կրթօջախը «Անանիա  Շիրակացու անվան հանրակրթական ճեմարան»  անվանակոչելու մասին:


1991-1992                                    Ուսումնական դասընթացը կազմակերպվում է «АрмНИИМАШ»   գիտահետազոտական

 ձմեռ                                                    ինստիտուտի ջեռուցվող  շենքում:


1991, դեկտեմբերի  27              Ճեմարանի թատերական ստուդիան (ղեկավար Գարիկ Ղազարյան) իբրև առաջնախաղ՝   

                                                   բեմադրում է Գարիկ Ղազարյանի «Տոնածառը և կարմիր գլխարկը» պիեսը: