1997, մարտի  23                          Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը: Մալաթիայի հայորդաց տան դահլիճում տեղի է ունենում գրական-երաժշտական ցերեկույթ (բեմագրի հեղինակ և բեմադրիչ՝  հայոց  լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյան):


1997, ապրիլ                                      1996-1997 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան   կազմակերպվում և անցկացվում  է  ճեմարանում:


1997, ապրիլ                                      1996-1997 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում  և անցկացվում է  ճեմարանում:


1997, մայիսի 4-10                            Ճեմարանի նախաձեռնությամբ և ուժերով քիմիայի մենդելեևյան 31-րդ միջազգային օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Հայաստանում՝ Ծաղկաձորի գրողների տանը:


1997, գարուն                                     Ռուսաց   լեզվի   հանրապետական օլիմպիադայում ճեմարանականները   նվաճած մրցանակների  թվով բացարձակ  հաղթանակ են գրանցում  (ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինա):


1997, հունիս                                      Կատարվում է  առաջին ընդունելությունը  հումանիտար հոսքում:


1997, հոկտեմբեր                             ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ճեմարանը վերակազմավորվում է   գիտակրթական համալիրի, և նրան տրվում է պետական ձեռնարկության կարգավիճակ: