2000, մարտ Պատանի բնապահպանների 2-րդ միջազգային տարածաշրջանային օլիմպիադայում (Կովկաս) ճեմարանի թիմը շահում է 2-րդ կարգի դիպլոմ:
2000, ապրիլ Հովնանյան վարժարանի 5 սաներ և տնօրեն Անահիտ Կարմիրյանը այցելում են ճեմարան:
2000, ապրիլ Աշոտ Հարությունյանը բացարձակ հաղթանակ է տանում միաժամանակ հանրապետական 5 օլիմպիադաներում:
2000, ապրիլի 10 Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Ն.Գոգոլի
«Ռևիզոր» կատակերգությունը:
2000, ապրիլի 21 Ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանն այցելում է ճեմարան:
2000, ապրիլի 25-26 1999-2000 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
2000, ապրիլ 1999-2000 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
2000, ապրիլ Ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա Ռուբինա Նազարյանի և Թամար Ալեքսանյանի համահեղինակությամբ լույս է տեսնում «Փոխադրության նյութերի ժողովածու 5-10-րդ դասարանների համար» գիրքը («Զանգակ -97» հրատարակչություն):
2000, մայիսի 10-13 «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական երկրորդ օլիմպիադան կազմակերպում և անցկացվում է ճեմարանում:
2000, մայիսի 23 ճեմարանի ութերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է
տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
2000, հունիս 1999-2000 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Աշոտ Հարությունյանը և Արմեն Վաղարշակյանը:
2000, հունիսի 16 Ճեմարանի ութերորդ շրջանավարտների ավարտական երեկոն է տեղի ունենում ճաշարանի սրահում:
2000, հունիս «Շիրակացու ճեմարան» հիմնադրամն է ստեղծվում:
2000, սեպտեմբեր Միջին և ավագ դպրոցների վճարովի կառույցն է ամբողջանում:
2000, հոկտեմբերի 1 Ճեմարանում մեծ շուքով նշվում է Ուսուցչի տոնը:
2000, հոկտեմբերի 3 Ճեմարանաի հիմնադրամի շնորհանդեսն է տեղի ունենում:
2000, հոկտեմբերի 9 Ճեմարանը Նկարչի տանը մասնակցում է «Կրթություն» EXPO- 2000 մասնագիտացված
ցուցահանդեսին:
2000, հոկտեմբեր «Ճեմարանականների միություն» ՀԿ-ն է ստեղծվում:
2000, հոկտեմբեր -նոյեմբեր Ճեմարանի 10-ամյակին նվիրված տոնակատարություններ են տեղի ունենում Երևանի պետական և բժշկական համալսարաններում համապատասխան բուհերի ճեմարանական ուսանողների նախաձեռնությամբ:
2000, հոկտեմբեր Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալն է ստեղծվում (հեղինակ` նկարիչ-դիզայներ Հրաչ Ասլանյան):
2000, նոյեմբեր Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ (Հ1) «Ճեմարանը 10 տարեկան է» ֆիլմն է ցուցադրվում (հեղինակ` Գարիկ Ղազարյան):
2000, նոյեմբեր Ճեմարանի «Նոր սերունդ» թերթի առաջին համարն է լույս տեսնում (գլխավոր խմբագիր՝ ֆիզիկայի ուսուցիչ Գեղամ Սիմոնյան):
2000, նոյեմբերի 13 Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այցելում է ճեմարան. սաները հանդես են գալիս բանաստեղծուհու ստեղծագործությունների ասմունքով և դրանց հիման վրա գրված երգերի կատարումներով: Հայոց լեզվի և գրականության շնորհալի ուսուցչուհի Մանանա Օշխերելին բանաստեղծուհու մասին բնութագրական հուզիչ խոսք է ասում:
2000, նոյեմբերի 13 Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով առաջինը պարգևատրվում է ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
2000, նոյեմբեր Ճեմարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեն Արփինե Փափազյանը և ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինան պարգևատրվում են ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:
2000, նոյեմբեր ՀՀ Երևանի Նոր Նորքի թաղապետի որոշումով ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին «Նոր Նորք համայնքի պատվավոր անդամ»-ի կոչում է շնորհվում:
2000, նոյեմբերի 19 Ճեմարանի 10-ամյակի հանդիսավոր տոնակատարությունն է տեղի ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
2000, դեկտեմբեր Հայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա
հրատարակվում է «Թելադրության նյութերի ժողովածու հանրակրթական դպրոցի 5-10-րդ դասարանների համար», հեղինակներից մեկը հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանն է («Զանգակ-97»):
© 2023 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են