2002, հունվարի 24                       Ճեմարանի պատվիրակութունն այցելում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին  և նրան հանձնում «Անբասիր ծառայությունների համար» ճեմարանական մեդալը:



2002, մարտի 10                           «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությամբ  եթեր է հեռարձակվում ճեմարանի թատերական

                                                        ստուդիայի  բեմադրած «Արջը» ներկայացումը:


2002, մարտի                                     Տնօրեն Աշոտ Ալիխանյանի` «Շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման»  ծրագրի հեղինակային իրավունքն է հաստատվում ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում:


2002, ապրիլ                                      2001-2002 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է  ճեմարանում:


2002, ապրիլ                                      2001-2002 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2002, մայիս                                        «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական երրորդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2002, մայիս                                   «Պրոմեթևս» հեռուստատեսային ծրագրի լրագրող Անահիտ Ասատրյանը հարցազրույց է անցկացնում ճեմարանի տնօերն Աշոտ Ալիխանյանի հետ:


2002, մայիսի  24                            ճեմարանի  տասներորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:


2002, մայիսի 31                            Ճեմարանում մեկնարկում է  ՈՒՀԱ-ն:


2002, հունիսի  16                          ճեմարանի  տասներորդ  շրջանավարտների ավարտական  երեկոն  է տեղի ունենում ճեմարանի  ճաշարանի սրահում:  


2002,  հունիս                                     Ռուսաց  լեզվի  ամբիոնի  վարիչ  Մարինա  Շեյնինան  դառնում է  ՌԴ  և  Բալթյան երկրների Պուշկինյան մրցանակի  դափնեկիր:


 

2002, հունիսի 27                           Ճեմարանի նախակրթարանում անցկացվում է վարպետության դաս:   


2002, հոկտեմբերի 6                     Հանքավանի «Հեքիաթ» ճամբարում նշվում է Ուսուցչի տոնը:


2002, հոկտեմբերի 14         Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կրթական ծրագրի շրջանակում միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված 7-րդ  դասարանի գրականության դասագրքի հեղինակ, ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանը  վարպետության դաս է վարում հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների համար:


2002, հոկտեմբերի  27                 Ճեմարանում մեկնարկում է «Նռան հատիկ» փառատոնը: Թատերական ստուդիան հանդես է գալիս Իլֆի և Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացումով (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):


2002, նոյեմբեր                                  Ճեմարանը մասնակցում  է «Կրթություն» EXPO- 2002 մասնագիտացված ցուցահանդեսին:


2002, դեկտեմբերի  20            Ճեմարանի սաները հրաժեշտի համերգ են կազմակերպում հանրակացարանում բնակվող մեր հայրենակիցների համար:


2002,  դեկտեմբեր 24                       Ճեմարանի հանրակացարանում բնակվող փախստականներն ապահովվում են   առանձին բնակելի շենքով: Ճեմարանականները մեծ շուքով  նրանց ճանապարհում են նոր բնակարաններ: