2003, ապրիլ                                      2002-2003 ուստարվա աշխարհագրության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2003, ապրիլ                                      2002-2003 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է  ճեմարանում:


2003, ապրիլ                                      Տնօրեն Աշոտ Ալիխանյանը հաղթող է ճանաչվում ACCELS-ի (Միջազգային կրթական ամերիկյան խորհուրդներ) ծրագրի շրջանակում ԱՊՀ երկրների միջնակարգ դպրոցների տնօրենների համար նախատեսված «Համագործակցությունը կրթության ասպարեզում» մրցույթում և մեկնում է ԱՄՆ` մասնակցելու սեմինարների:


2003,  մայիս                                       Տնօրեն Աշոտ Ալիխանյանը այցելում է  Ֆրանսիայի կրթական հաստատություններ և հայկական վարժարաններ: Ֆրանսիայում ՀՀ  դեսպանի միջոցով տնօրենը աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին է փոխանցում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը:


2003, մայիս                                        «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական չորրորդ օլիմպիադան է կազմակերպվում և անցկացվում ճեմարանում:


2003, մայիսի  17                            ճեմարանի  տասնմեկերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:


2003,  հունիս                                     2002-2003 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Արփինե Ափյանը,  Գայանե Իգիթյանը, Գայանե Ծառուկյանը, Լևոն Նուրբեկյանը:


2003, հունիսի  16                          ճեմարանի  տասնմեկերորդ  շրջանավարտների ավարտական  երեկոն  է տեղի ունենում ճեմարանի  ճաշարանի սրահում:                   


2003,  հուլիս                                      Լևոն Նուրբեկյանը դառնում է մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:


2003, սեպտեմբեր                            Ճեմարանի շրջանավարտ Հրաչուհի Քերոբյանը ընդունվում է Անգլիայի Քեմբրիջի համալսարան:


2003, հոկտեմբեր                          ՀՀ  ԿԳՆ  ԾԻԳ-ը  ճեմարանի  հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանին  ընդգրկում է հանրակրթության նոր կրթակարգի և առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբում:


2003, հոկտեմբերի 5                    Հանքավանի «Հեքիաթ»  ճամբարում նշվում է Ուսուցչի տոնը:


2003, հոկտեմբեր                             Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը պարգևատրվում է  ՀՀ նախագահի  կողմից տրվող  «Մովսես  Խորենացի» մեդալով:


2003, նոյեմբերի 11                          Ճեմարանում անցկացվում է  թոք-շոու արվեստի վերաբերյալ:


2003, նոյեմբերի 30                       Ճեմարանում հանդիպում են շրջանավարտները:


2003, դեկտեմբերի 10                  «Շիրակացու օրեր»  ավանդական փառատոնի փակման արարողության ժամանակ ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է  Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը: