2004, հունվարի 21                         Ճեմարանի պատվիրակությունն այցելում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձը:


2004, փետրվար                               Չեխիայի «Լիդիցե-2003» մանկական նկարների միջազգային մրցույթ-ցուցահանդեսում ճեմարանի կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյանի 5 սաները դառնում են մրցույթի հաղթողներ, իսկ ճեմարանն  արժանանում է մրցույթի բարձրագույն պարգևին`  «Լիդիցեի վարդը» ոսկե մեդալին:


2004, փետրվարի 16                 Մշակույթի նախարար  Թամար  Պողոսյանը  հաղթող ճեմարանականներին է հանձնում Լիդիցեի ցուցահանդեսի  դիպլոմները:


2004, փետրվարի 24                    «Նարեկացի»    ներկայացում       


2004, փետրվարի 28                   Հանդիպում և համերգ է կազմակերպվում  ճեմարանի կաթսայատան ղեկավարների և 

                           շինարարների համար:


2004, մարտի 4                           Ճեմարանի հանդիսության սրահում  նշվում է  Կանանց միջազգային տոնը:


2004, մարտի 22                           «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում  ճեմարանի թատերական

                                                        ստուդիայի  «Մորգանի խնամին» ներկայացումը:


2004, ապրիլ                                      2003-2004 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան    կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2004, ապրիլ                                      2003-2004 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2004, ապրիլ                                      2003-2004 ուստարվա աշխարհագրության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:


2004, ապրիլ                                      Շվեյցարիայի` պրակտիկ  գործարարության մեջ բարձր որակի   ապահովման միջազգային հիմնադրամը ճեմարանին շնորհում է «Պրակտիկ գործարարության մեջ բարձր որակի ապահովման համար» ոսկե մեդալ:


2004, ապրիլ                                      1995 թ. շրջանավարտ Տիգրան Վարժապետյանը  ֆիզիկայի  ասպարեզում  կատարած ուսումնասիրությունների  համար արժանանում է ՀՀ նախագահի հատուկ մրցանակի:


2004, մայիս                                        «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական հինգերորդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է  ճեմարանում:


2004, մայիս                                        Դավիթ Հայրապետյանը քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դառնում:


2004, մայիսի 22                     ճեմարանի  տասներկուերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:  


2004, օգոստոսի 18             «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում հանրապետական մանկապատանեկան

                         «Նռան հատիկ» թատերական փառատոնն է անցկացվում ճեմարանում, թատերական

                          ստուդիան հանդես է գալիս  Շիրվանզադե «Մորգանի խնամին» բեմադրությամբ:


2004, սեպտեմբեր                            Ոսկե մեդալակիր Սոնա Թումանյանն ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի դոկտորանտուրա:


2004, հունիս                                      Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված պատանի նկարիչների 32-րդ ցուցահանդես-մրցույթում ճեմարանն արժանանում է «Լիդիցեի վարդը» մեդալին, իսկ ճեմարանի 8 սաներ դառնում են մրցույթի  հաղթողներ (կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյան):


2004, հունիսի 16                    ճեմարանի  տասներկուերորդ  շրջանավարտների ավարտական  երեկոն  է տեղի ունենում ճեմարանի  ճաշարանի սրահում:             

 

2004, հուլիս                                       Ստեղծվում է «Շիրակացու ճեմարան» ՓԲԸ-ն:


2004, աշուն                                        Ճեմարանը մասնակցում է «Կրթություն- 2004» մասնագիտացված  ցուցահանդեսին:


2004, նոյեմբեր                                  «Մոլորակը և մարդիկ. երեկ, այսօր, վաղը»  միջազգային  1-ին ցուցահանդես- մրցույթում   (Բելոռուսիա) ճեմարանի 8 սաներ դառնում են մրցույթի հաղթողներ (կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյան):