2007, մարտ                                       Ճեմարանը մասնակցում է «Մանկության աշխարհ» EXPO–2007 մասնագիտացված մանկական ցուցահանդեսին:


2007, ապրիլ                                      2006-2007 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:     


2007, ապրիլ                                      ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվում է Գոռ Գուլարյանը:


2007, մայիս                                        Քիմիայի  մենդելեևյան միջազգային օլիմպիադայում Նարեկ Դշխունյանը նվաճում է բրոնզե մեդալ:


2007, մայիս                                        Հանրապետական 2-րդ բաց օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են ճեմարանում՝ միջին դպրոցում սովորողների համար:


2007, մայիս                                        Բոստոնահայ  դպրոցականներն  առաջին անգամ հյուրընկալվում են ճեմարանում:


2007, մայիս                                        Մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Ռոզիկյանի՝ «1996-2006 տարիների ընդունելության քննությունների տարբերակներ» (հետաքրքրաշարժ խնդիրներ) հեղինակային  գիրքը հրատարակվում է ճեմարանի  միջոցներով:


2007, հունիս                                      Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 35-րդ մանկական նկարների միջազգային մրցույթի հաղթողներ են դառնում ճեմարանի 19 սաներ (գեղանկարչության  ուսուցիչ Վարդան Ղումաշյան):


2007, հունիս                                      Հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների և ծնողների համար «Բաց դռների օր» է կազմակերպվում. որոշում է կայացվում  ավանդական դարձնելու մասին:


2007, հուլիս                                       Քիմիայի համաշխարհային  օլիմպիադայի  արծաթե մեդալակիր է դառնում Նարեկ Դշխունյանը:


2007, հոկտեմբեր                             Ճեմարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա» EXPO – 2007 մասնագիտացված ցուցահանդեսին:


2007, դեկտեմբեր                             Ճեմարանը պաշտոնապես դառնում է Միջազգային բակալավրիատի դպրոցների միակ հավակնորդը Հայաստանում և ստանում  Միջազգային բակալավրիատով հետաքրքրվող դպրոցի կարգավիճակ: