2013, հունվար                Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ

                                          Դիանա Մուրադովայի Հնդկաստանի Al Ghubra Muskat դպրում մասնակցում է «Ռաունդ

                                          Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և

                                           Գալֆ  տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region- 2013):

2013, փետրվարի 28-մարտ 2

           Ճեմարանն առաջին անգամ մասնակցում է «ՄԱԿ-ի մոդել (MISMUN) 2013»

          համաժողովին լմաթիի «Միրաս» միջազգային դպրոցում.  Ճեմարանի սան Արման

          Գրիգորյանը ներկայացնում է  Անգոլան:



2013, մարտ

  Ղազախստանի Աստանա քաղաքի «Միրաս» Միջազգային դպրոցի  (MYP)  համակարգող    

  Անատոլի Կուզնեցովը խորհրդատվական այցով հյուրընկալվում է  Ճեմարանում:


2013, մարտ-ապրիլ


2013, ապրիլի 13-17                                              


   Ճեմարանի միջին և ավագ դպրոցներում անցկացվում  է Ֆրանկոֆոնիայի միամսյակ:


  Ճեմարանում հանդիսավոր պայմաններում բացվում է  հացատունը,  տեղի է ունենում    շնորհանդես:


2013, ապրիլ


12-րդ դասարանի աշակերտ Մարկ Փափազյանն ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարան:

Ճեմարանի սաները մասնակցում են «ԵՊՀ օլիմպիադա 2013»-ին՝ ձեռք բերելով առաջին և երկրորդ կարգի մեկական, երրորդ կարգի հինգ դիպլոմ և մեկ գովասանագիր:

Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագրի ավարտին 4-րդ դասարանցիների մասնակցությամբ իրականացվում է ստուգատես:

ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի կազմակերպած «ՄԲ-ի (IB) առաքելությունը և միջմշակութային ընկալման դաստիարակություն» թեմայով սեմինարին մասնակցում են տնօրեն Աշոտ Ալիխանյանը և միջին դպրոցի տնօրեն Թեհմինե Տոնոյանը:

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը հաղթում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում «Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական Ռուսաստանյան կենտրոնի» կազմակերպված Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մրցույթում և ճանաչվում է լավագույն ուսուցիչ:

Առաջին անգամ «Կանաչ մոլորակ» բնապահպանական միջազգային մրցույթի  կազմակերպիչ Անանիա Շիրակացու անվան ճեմարանն է. Մեկնարկում է Հայաստանյան փուլը:


2013, ապրիլի 6-12              


      Համացանցի կառավարման ICANN և համաեվրոպական  ENASCO միջազգային

      կազմակերպությունների հայտարարած «Անվտանգ համացանց» մանկական առաջին

      մրցույթում հաղթող է ճանաչվում  Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Պատվիրակներն

      ընտրված էին  10  երկրներից.  եվրոպական    տարածաշրջանը ներկայացնում է Հայաստանը՝

      ի   դեմս Անանիա Շիրակացու ճեմարանի:

       Ճեմարանի սաներ Արման Ծիրունյանը և Եվա Մուսայելյանը անգլերենի ուսուցչուհի   Լիլի

       Սարոյանի  ուղեկցությամբ Պեկինում մասնակցում են  ICANN-ի (Internet Corporation for

       Assigned Names  and Numbers) առաջին մանկական ֆորումին:


 


2013, ապրիլի 12

      Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի՝ «Որտե՞ղ ենք մենք ժամանակի և

      տարածության մեջ» միջառարկայական թեմայով առաջին ստուգատեսն է անցկացվում:


2013, մայիս


Ճեմարանի քսաներորդ տարվա շրջանավարտների «Վերջին զանգի» արարողությունն է կատարվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին այցելում է  ճեմարան:

«Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ճեմարանի 1995 թվականի շրջանավարտների կողմից վերանորոգած դասասենյակն է  բացվում:

«Շիրակացու օրեր» ավանդական փառատոնի հանդիսավոր փակումն է տեղի ունենում  հանդիսությունների դահլիճում:

Միջազգային բակալավրիատի գրասենյակի  նախահավաստագրման խումբը ստուգայց է կատարում  կրտսեր դպրոցում:


Միջազգային բակալավրիատի կազմակերպությունը կրտսեր դպրոցը հավաստագրում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP):


2013,  հունիս

2012-2013  ուստարվա ոսկե  մեդալակիր է դառնում Դիանա Ոսկանյանը:

Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակի կապակցությամբ Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» աշխատության լրամշակված տարբերակն է վերահրատարակվում:

Ճեմարանում կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի փակումը:

«Համազգային վստահություն» խորհրդի գնահատմամբ Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցը «Միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակ ապահովելու համար» անվանակարգում 2013 թվականին ճանաչվում է լավագույնը Հայաստանում և արժանանում պատվոգրի:

Կրտսեր դպրոցի երրորդ հարկի շինարարական աշխատանքներն են  մեկնարկում:


2013, հուլիս


Համաշխարհային անկախ երիտասարդական միավորման ծրագրի շրջանակներում ճեմարանի սաներ Արփինե Մելքոնյանը, Ազա Գևորգյանը և Էդմոնդ Դավթյանը յոթ  օրով մեկնում են Պորտուգալիա:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի հատուկ մրցանակին են արժանանում ճեմարանականներ Տաթևիկ Մկրտչյանը և Էվելինա Խանոյանը:


2013, օգոստոս

Կրտսեր դպրոցի ուսուցիչների համար ՄԴ-ի մասնագետի՝ Դոն Ռութլանդի ղեկավարությամբ «Գնահատումը PYP-ում» թեմայով ներդպրոցական վերապատրաստման սեմինար է անցկացվում:

Հայաստանում Ամերիկյան համալսարանի և ճեմարանի համագործակցության շրջանակներում Արփի Բալյանը  9-ժամյա սեմինար է անցկացնում՝ ճեմարանում անգլերենի դասավանդումը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Հիմնովին նորոգվում են կրթահամալիրի 2-րդ մասնաշենքի հարթ տանիքը, ճաշասրահը, խոհանոցը, ձեռք են բերվում նոր գույք, խոհանոցային սարքավորումներ, օդափոխության և ջեռուցման համակարգեր:

2013, օգոստոսի 26

     Տնօրեն Աշոտ Ալիխանյանի հրամանով սահմանվում է ևս մեկ անվանական կրթաթոշակ

     լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անունով: Այս 

    կրթաթոշակին արժանացած առաջին սաների անունները՝ Ազա Գևորգյան, Տաթևիկ

     Մկրտչյան, Նարեկ Սարգսյան և Կարեն Քրմոյան, հայտարարվում են «Վերջին զանգի»

     արարողության ժամանակ:

    

2013, սեպտեմբեր


Ուսումնական նոր տարվա մեկնարկի և «Գիտելիքի օրվա» կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում է  Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան:


Ճեմարանն իր վստահությունն է հայտնում Նոր դարերի պատմության 8-րդ դասարանի դասագրքին, որի համահեղինակներից է պատմության ամբիոնի ուսուցիչ Արմինե Նարիմանյանը:


2013, սեպտեմբեր-հոկտեմբեր


       Հասարակագիտության ուսուցչուհի Գայանե Վարդանյանը վերապատրաստվում է   ԱՄՆ-

       ում.  ճեմարանի ուսուցիչների համար կազմակերպում է սեմինար-հանդիպումներ՝       

       ցուցադրելով    մեթոդական նոր հնարներ:


2013, հոկտեմբեր








































2013, հոկտեմբերի 6-12






               

2013, հոկտեմբերի 20

Կրտսեր դպրոցի 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Ազատության հրապարակում ցուցադրված պարով՝ ԿԴ 300 սաների և աշխատակիցների մասնակցությամբ:


ճեմարանի միջին դպրոցի ՄԴԾ (MYP)  համակարգող Մարինե Հովսեփյանը Դուբայի  Թալիմ դպրոցում  մասնակցում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած «MYP ծրագրի ներդրումը» թեմայով սեմինարին: 


Պատմության ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու  Լիլիթ Մկրտչյանը, Գերմանիայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նվիրված կոնֆերանսից վերադառնալով, ՏՀՏ կենտրոնում ճեմարանի ուսուցիչների համար կազմակերպված սեմինարում  ներկայացնում է իր ձեռքբերումները:


Կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանության գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյանը և 7-րդ դասարանի սանուհի Մարի Սարգսյանը մեկնում են Աստրախան՝ մասնակցելու «Կանաչ մոլորակ» մրցույթի միջազգային փուլին:


«Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթում «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» անվանակարգում ճեմարանի սաներ Նիկոլետտա Դարբինյանը, Անի Ալեքսանյանը, Յանա Զաքարյանցը ստանում են հաղթողի դիպլոմներ:

«Դարավոր ավանդույթների բազմազանություն» անվանակարգում դափնեկիր է դառնում ճեմարանի  սաների կոլեկտիվ աշխատանքը: «Բնություն. մշակույթ. բնապահպանություն» անվանակարգում ճեմարանի 7-րդ դասարանի սաներ Մարի Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Անի Ալեքսանյանը, Ինեսա Բազիկյանը, Լիլի Հովասափյանը, Քրիստ Սամուելը, Ռուբեն Մովսիսյանը, Արթուր Գասպարյանը և նրանց կոլեկտիվ աշխատանքը՝ «Սապատավոր աղջիկը» հեքիաթի մոտիվներով ստեղծված բեմադրությունն արժանանում են դափնեկրի դիպլոմների: «Անտառի կյանքը և մարդկանց ճակատագրերը» անվանակարգում մրցանակների են արժանանում Էրիկ և Զառա Անանյանները:

«Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 13-րդ փառատոնն է մեկնարկում ճեմարանի դահլիճում կրթօջախի թատերախմբի բեմադրած Ի. Իլֆի և Եվ. Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացմամբ:


Ճեմարանն արժանանում է «Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության որակ ապահովելու համար» «Համազգային վստահություն» խորհրդի մրցանակին:


     11-րդ դասարանի  աշակերտուհի Աննա Նազարյանը  զբաղեցնում է առաջին տեղը    «Կանանց  ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հայտարարած «Ձեր պատկերացումները տղամարդկանց և կանանց հավասարության մասին» շարադրության (ղեկավար՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անի Պապոյան) մրցույթում:


Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի, ուսուցիչ՝ Լուսինե Մարկոսյանի և 5 սաների՝ Գայանե Գրիգորյան, Մարկ Թարոյան, Նարեկ Սարգսյան, Էլեն Մհերյան, Սանասար Անանյան, մեկնում է  ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռաթոն քաղաքի Saint Andrew’s School դպրոց մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2013» միջազգային համաժողովին (RSIC-2013):


Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական  փառատոնը մեկնարկում է   ճեմարանում,  թատերական ստուդիան  հանդես է գալիս Ի.Իլֆի, ԵՎ.Պետրովի «Բուռն

 զգացմունք» բեմադրությամբ:


2013, հոկտեմբեր 25


    «eTwinningե եվրոպական ծրագրի «What makes you?» նախագծին մասնակցում են

        ճեմարանականներ Արամ Խանլարին, Անահիտ Հովսեփյանը, Բելլա Եդոյանը, Անահիտ

      Մկրտչյանը, Կարեն Քրմոյանը, Լիլի Փինաջյանը, Եվա Ամալյանը (ուսուցիչ՝ Ստեփանյան 

      Աննա), ներկայացնելով «Մեր դպրոցը», «Իսլանդիա» շնորհանդեսները և «Սուրբ Ծնունդը

       Հայաստանում», «Հանրահայտ հայեր», «Ազգային ուտեստ» տեսահոլովակները:


2013, նոյեմբեր














2013, նոյեմբերի 1           

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի արտաքին կապերի կոմիտեի կազմակերպած որակավորման բարձրացման դասընթացներին:


«Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն և ռուսաց լեզվի ուսումամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը պատվոգրեր և հուշանվերներ են հանձնում «Կանաչ մոլորակ» մրցույթի 40-ից ավելի հաղթողներին, ովքեր ներկայացնում էին Երևան, Վանաձոր, Կապան, Արտաշատ, Արարատ և Եղեգնաձոր քաղաքների դպրոցները:


Հայոց լեզվի և գրականության հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում երիտասարդ գրող Արմեն Օհանյանի հետ. «Կիկոսի վերադարձը»  պատմվածքը աշակերտները քննարկում են հեղինակի մասնակցությամբ:


Կրտսեր դպրոցի 15-ամյակին նվիրված՝ աշխատակիցների շախմատի մրցաշար է կազմակերպվում և անցկացվում. կազմակերպիչ՝  շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան:





2013, նոյեմբեր 30

     ՄԲ-ի (IB)-ն ճեմարանում կազմակերպում է սեմինար, որին մասնակցում են  

     ճեմարանի միջին դպրոցի 25 ուսուցիչ:  Սեմինարավարն է Աթենքի միջազգային

     դպրոցի MYP համակարգող Միլիոնի Դիմիտրան:


2013,նոյեմբեր-դեկտեմբեր

Ճեմարանի փոխտնօրեն, կենսաբանության հանձնախմբի ղեկավար Նարինե Քսաջիկյանը  մասնակցում է ՄԲ (IB)  գրասենյակի կազմակերպած «Գիտություն: MYP ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար  վերապատրաստմանը:


Ճեմարանի պատմության հանձնախմբի ղեկավար Լուսինե Անտոնյանը  մասնակցում է ՄԲ (IB) գրասենյակի կազմակերպած «Հումանիտար առարկաներ: ՄԴԾ (MYP) ծրագրի ներդրումը» (Implementing the Middle Years Programme Curriculum Online category 1թեմայով     հեռավար   վերապատրաստմանը:

2013, դեկտեմբեր

Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի (МЭШ) փոխնախագահ Մադլենա Շահինյանն այցելում է ճեմարան՝ «Ուսուցումը միջին դպրոցում» թեմայով սեմինար անցկացնելու նպատակով:


Վիքիպեդիայի՝ աշխարհում ամենամեծ էլեկտրոնային ազատ հանրագիտարանի հայաստանյան ներկայացուցիչները հանդիպում են ճեմարանականների հետ:


Ավագ դպրոցի սաների հասարակական գործունեության մեկնարկն է տրվում ճեմարանի կրտսեր դպրոցը սպասարկող երթուղիներում:


«Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում տեղի է ունենում 12-րդ դասարանի  սաների ձեռագործ աշխատանքների  ցուցահանդես-վաճառքը, որից ստացված հասույթը տրամադրվում է անապահով ընտանիքներին:

2013, դեկտեմբերի 7 

     ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի հետ

     համագործակցության շրջանակում Մոսկվայի էկոնոմիակայի դպրոցի փոխտնօրեն Մադլենա

      Շահինյանը ճեմարանում անցկացնում է սեմինար միջին դպրոցի 40 ուսուցիչների համար:


2013, դեկտեմբերի 13

«Շիրակացու օրեր» 21-րդ փառատոնի հանդիսավոր բացումն է տեղի ունենում՝ նվիրված  ճեմարանի կրտսեր դպրոցի 15 –ամյակին: