2014, հունվար


Ճեմարանի 12 սաներ պատմության ուսուցիչ Լուսինե Անտոնյանի ղեկավարությամբ մասնակցում են Հարվարդի համալսարանի ՛՛National Geographic՛՛ կազմակերպության հեղինակած համացանցային ՛՛Out of Eden Walk՛՛ ծրագրին:


Հայաստանում Ամերիկյան համալսարանի և ճեմարանի համագործակցության շրջանակներում Արփի Բալյանը 9-ժամյա սեմինար է անցկացնում՝ անգլերենի դասավանդումը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համակարգող Դիանա Գրիգորյանը Ամստերդամում մասնակցում է համակարգողների վերապատրաստման դասընթացին:

2014, հունվարի 31




2014, փետրվարի 1-4             


       12-րդ դասարանի սան Գևորգ Պետրոսյանը (ուսուցիչ՝ Պետրոսյան Արմինե)     մասնակցում  է

    Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի «Երիտասարդ տաղանդներ»

     համացանցով իրականացվող հեռավար օլիմպիադայի նախնական փուլին:


  Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ    Սաթինե Ղարաքեշիշյանի Հնդկաստանի Չանդիգահ քաղաքի Վիվիկ ավագ դպրոցում (Vivek High School, Chandigarh) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և  Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region - 2014):




 

2014, փետրվարի 13

«Տեառնընդառաջ» տոնի կապակցությամբ մանկավարժ Սուսաննա Ստեփանյանի ղեկավարած ստուդիայի սաները ներկայացնում են իրենց մանրանկարները ճեմարանի միջին դպրոցի ճեմասրահում:


Ճեմարանի միջին դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհրդի համանախագահներ են ընտրվում 9-րդ դասարանի սաներ Էրիկ Անանյանը և  Ալինա Վարդանյանը:

2014,

փետրվարի 21

Հայոց լեզվի և գրականության հանձնախումբը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն ապագայի համար» նախագծի շրջանակում  հայտարարված բաշկիրական «Ուրալ Բատիր» էպոսի՝ տարբեր լեզուներով  ընթերցանությանը: Բաշկիրական էպոսի 3-րդ գլուխը հայերեն է թարգմանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Սամվել Յոլչյանը, էպոսից մեկ հատվածի ընթերցումով  հանդես է գալիս 12-րդ դասարանի աշակերտուհի Լիա Շահնազարյանը: 


ճեմարանը մեծ շուքով նշում է մայրենի լեզվի օրը. Մայրենի լեզվին և գրականությանը նվիրված դասեր են անցկացվում, իսկ հանդիսությունների սրահում՝ մրցույթ՝ «Լեզվական մարաթոն»:

2014,

մարտ-մայիս

Ճեմարանի մաթեմատիկայի հանձնախմբի ղեկավար Լիդա Բակլաչյանը մասնակցում է ՄԲ (IB) գրասենյակի կազմակերպած «Մաթեմատիկա: ՄԴ-ի (MYP) ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար  վերապատրաստմանը:


Ճեմարանի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության հանձնախմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը մասնակցում է ՄԲ-ի (IB)  գրասենյակի կազմակերպած «Լեզու և գրականություն. ՄԴ-ի (MYP) ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար  6-շաբաթյա վերապատրաստմանը:


Պատմության ուսուցչուհի Արմինե  Նարիմանյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի 16 –ժամյա հեռավար սեմինարներին (Համաշխարհային  պատմություն):


2014, մարտի 5

Տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Հայաստանում ֆրանսիական   համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ

Մոնտուան երկու կրթօջախների համագործակցության հուշագիր են ստորագրում վերջինիս`

ճեմարան այցի ժամանակ:

2014, մարտ

Սկսում է գործել ճաշարանին կից լվացարանային հիմնանորոգված հանգույցը:

Սկսում է գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը:


2014, մարտի 21




«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ Երևանի Համբարձում Գալստյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանում ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար  Էլինա Շաքարյանը վարպետության դաս է վարում, որին մասնակցում են մայրաքաղաքի մի շարք դպրոցների ռուսաց լեզվի  մեկուկես տասնյակ ուսուցիչներ:

2014, մարտի 20



2014, մարտի 20

Հայաստանի ազգային գրադարանի հետ կնքվում է  միջգրադարանային բաժնույթից օգտվելու ծառայությունների մատուցման պայմանագիր (բաժանորդագրության սկզբունքով):

ՀՀ ԳԱԱ  հիմնարար գիտական գրադարանի հետ կնքվում  է միջգրադարանային բաժնույթից օգտվելու ծառայությունների մատուցման անժամկետ պայմանագիր:


2014, մարտի 28

Շիրակացու ճեմարանի սաները մասնակցում են ԵՊՀ օլիմպիադային՝  ձեռք բերելով առաջին կարգի երկու, երկրորդ կարգի երեք, երրորդ կարգի ութ դիպլոմ և չորս գովասանագիր:


2014, ապրիլի 6

Սպորտի համաշխարհային օրը «Ռաունդ Սքվեր»-ի շրջանակներում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 774 խմբի և Ավստրալիայի Արմիդալ քաղաքի «Նոր Անգլիա» իգական դպրոցի սաների միջև կայանում է հեռուստակամուրջ, որի ընթացքում սաները խոսում են ոչ միայն ֆուտբոլի, այլև հայկական մշակույթի ու ազգային խոհանոցի մասին:

2014, ապրիլի 11



2014, ապրիլի 24-26   

Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի երկրորդ ստուգատեսն է տեղի ունենում՝ «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» միջառարկայական թեմայով:


Ճեմարանի  պատվիրակությունը  (տնօրեն Աշոտ Ալիխանյան, ՄԲ-ի համակարգողներ Դիանա Գրիգորյան, Աստղիկ  Բալայան, ուսուցչուհի Զոյա Շահնազարյան) մասնակցում են ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի VIII ամենամյա գիտաժողովին:



2014, մայիս

Զինադադարի 20-ամյակի առթիվ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվի՛ր պատերազմի» շարադրությունների հանրապետական մրցույթում 11-րդ դասարանի աշակերտուհի  Աննա Նազարյանը  զբաղեցնում  է  երկրորդ տեղը:

Ամերիկյան http: //www.girlswritehere.com կայքում տեղադրվում է 11-րդ դասարանի աշակերտուհի  Աննա  Նազարյանի “Everybody saw the rain” վերնագրով մրցույթում հաղթած շարադրությունը:

12-րդ դասարանի սանուհի Աննա Նազարյանը հաղթող է ճանաչվում Նյու-Յորքի «Էմմա Վիլլարդ» իգական դպրոցի կազմակերպած «Պահ, երբ ամենից կենսունակ ես քեզ համարել» թեմայով շարադրությունների միջազգային մրցույթում:

2014, մայիսի 8

Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունենում կրտսեր դպրոցի սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառք. ստացված գումարը ծառայում է բարեգործությանը:

2014, մայիսի 12

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այցելում է ճեմարան:
Կրտսեր դպրոց այցելության ժամանակ դեսպանը մասնակցում է բարեգործական ցուցահանդես-վաճառքին, գնում է 2 նկար:

2014, մայիսի 16

Անցկացվում է արդեն ավանդույթ դարձած «Պարի տոնը»` ճեմարանի պարուսույց Քրիստինե Հովհաննիսյանի յուրօրինակ հաշվետվությունը:

2014, մայիսի 25

Ճեմարանի քսանմեկերորդ շրջանավարտների «Վերջին զանգի» արարողությունն անցկացվում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

2014, մայիսի 29

«Հեղինակային իրավունքը և ուսումնական գործընթացը» վերնագրով սեմինար է կազմակերպվում. բանախոս՝ Քրիստինե Համբարյան. ՀՀ մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ:

2014, հունիս-

օգոստոս

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անի Պապոյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի  հեռավար սեմինարներին (լեզու և գրականություն, գրականություն):

2014, հունիս

«Դպրոցական» բլոգի հայտարարած «Ուլիսես-3» պատմվածքի մրցույթում հաղթում են 12-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Խալափյանը («Երբ բոլոր դռները փակ են»)  և  Գոհար Ալեքսանյանը («Բերմուդներ»): Լիլիթ Խալափյանը ստանում է գլխավոր պարգևը՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը՝ հայերեն թարգմանությամբ:

2014,  հունիսի 18

Իջեցվում է Շիրակացու օրեր «Մտածի՛ր, ձգտի՛ր, նվաճի՛ր» նշանաբանով 21-րդ փառատոնի դրոշը: Փակման արարողության ժամանակ ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է Դենիս Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգությունը:

2014, հունիսի 23

Ճեմարանի հանձնախումբը ուղևորվում է Արցախ:

2014, hունիսի 25



Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից ավագ դպրոցը հավաստագրվում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (IB DP):

2014, հուլիսի 5

  Ավանդական «Շրջանավարտի օր»-ն է նշվում: 

2014, հուլիսի 14

  Պատմության ամբիոնի ուսուցչուհի Աշխեն Գրիգորյանը գիտական թեզ է պաշտպանում «Եվագր Պոնտացին հայ մատենագրության մեջ» թեմայով և դառնում պատմական գիտությունների թեկնածու:

2014, սեպտեմբեր

Պատմության նոր դասագիրք է հրատարակվում, որի հեղինակներից մեկը  ճեմարանի պատմության ուսուցչուհի Արմինե Նարիմանյանն է:

2014,

սեպտեմբեր

Հայաստանի Երրորդ Հանրապետության 23-րդ տարվան նվիրված տոնակատարությունների շրջանակում ճեմարանը հյուրընկալում է ճանաչված ռազմական դիվանագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին:

2014,

սեպտեմբերի 17

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրենը պաշտոնապես բաց են անում «Յուքոմ» ընկերության նվերը՝ ժամանակակից տեխնիկայով կահավորված կոնֆերանս-դահլիճը`«Յուքոմի լսարանը»:

2014,

սեպտեմբերի 19-25

Ճեմարանը հյուրընկալում է Մոսկվայի թիվ 1557 վարժարանի սաներին և այդ կրթօջախի թանգարանի հիմնադիր տնօրեն Կարինա Ակվազեմին:

2014,

սեպտեմբերի 22-25

Անցկացվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման 23-րդ տարեդարձին նվիրված «Մեր աշխարհը` երեկ, այսօր և վաղը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են Մոսկվայի № 1557 վարժարանի թանգարանի հավաքածուի ավելի քան 60 գեղանկարչական,  ինչպես նաև Շիրակացու ճեմարանի սաների 20-ից ավելի գործեր:

2014,

սեպտեմբերի 23

Տեղի է ունենում «Մեր աշխարհը` երեկ, այսօր և վաղը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա են լինում նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Մոսկվայի № 1557 վարժարանի պատվիրակության ղեկավար Կարինա Ակվազեմը:

Պայմանագիր է  կնքվում Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումի (ՀԷԳԿ-ի) անդամակցության և ռեսուրսների օգտագործման կարգի մասին:

2014,

սեպտեմբերի 25-

հոկտեմբերի 5

Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Ղասաբօղլյանի և 2 սաների՝ Կարեն Քրմոյան, Նարե Սարգսյան, մեկնում է  Հնդկաստանի Բհոպալ Քաղաքի Սանսքաար Վալեյ դպրոց  (The Sanskaar Valley School) մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2014» միջազգային համաժողովին (RSIC-2014):




2014,

հոկտեմբերի 3

 Ճեմարանում կազմակերպվում է ճանաչված նկարիչ Սամվել Սևադայի աշակերտ, ճեմարանի 10-րդ դասարանի սան Նոյ Ստեփանյանի գեղանկարների առաջին ցուցադրությունը:

2014,

հոկտեմբերի 6-7

Ճեմարանը հյուրընկալում է Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի (MYP) հավաստագրման հանձնախմբին. իրականացվում է միջին դպրոցի կրթական գործունեության գնահատում:

2014,

hոկտեմբեր 10

Ճեմարանի ավագ դպրոցի աշակերտական խորհրդի համանախագահներ են ընտրվում Գրիգոր Սևումյանը (12-րդ դասարան) և Դիանա Ավետովան (11-րդ դասարան):

Ճեմարանում կազմակերպվում է Ռաֆիկ Արայանի (12-րդ դասարան) լուսանկարների  ցուցահանդեսը:

2014,

հոկտեմբերի 12

Մայրաքաղաք Երևանի 2796-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Նոր Նորքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան պուրակում Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ներկայանում է կերպարվեստի ուսուցչուհի Սուսաննա Ստեփանյանի և նրա սաների, ինչպես նաև գրադարանի վարիչ Ռուզաննա Եղիկյանի աշխատանքներով:

2014, հոկտեմբերի 13-15

Մոսկվայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի IITE-2014 (Institute for Information Technologies in Education) համաժողովին մասնակցում է ճեմարանը՝ որպես  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցներից մեկը:  Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանը ներկայացնում է  ճեմարանի փորձը կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության արդյունավետության մասին: Այս համաժողովի ժամանակ ճեմարանը ստանում է մասնակցության  հավաստագիր:

2014,

hոկտեմբերի 16

Գայանե Վարդանյանը և Հայկ Նավասարդյանը ճանաչվում են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների)  բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա պարգևների շնորհման  մրցույթի  հաղթողներ «Տարվա լավագուն աշակերտ» անվանակարգում:

2014,

հոկտեմբերի 24

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հետ համատեղ Ճեմարանում անցկացվում է «Տարրական դպրոցի զարգացման հեռանկարները 21-րդ դարում» հանրապետական աշխատաժողովը: Աշխատաժողովի արդյունքները թեզիսների տեսքով տպագրվում են առանձին ժողովածուով («ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ 21–ՐԴ ԴԱՐՈՒՄ» աշխատաժողովի (2014թ., հոկտեմբերի 24, Երևան) թեզիսների ժողովա­ծու, Եր.,  Մանկավարժ, 2014, 120 էջ):


2014,

հոկտեմբերի 20-26

Շիրակացու ճեմարանում անցկացվում է «Թատրոնը մեր տունն է» նշանաբանով «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 14-րդ փառատոնը, որին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի 20 դպրոցական թատերախմբեր: Ճեմարանի թատերական ստուդիան բեմադրում է Դ. Ֆոնվիզինի «Տհասը» ստեղծագործությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):

2014,հոկտեմբերի 22-26

ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների առաջին CAS ծրագիրն է իրականացվում:

2014, նոյեմբերի 3



2014, նոյեմբերի 26                                                          

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցը հավաստագրվում է՝  իրականացնելու Միջազգային բակալավրիատի  միջին դպրոցի ծրագիր (IB MYP):


Միջին դպրոցի  աշակերտները  հանդիպում են կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հետ:

2014, նոյեմբերի 27

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանը հյուրընկալում է գրող-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանին:

2014, դեկտեմբեր

Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը պաշտպանում է թեկնածուական թեզ «Համեմատությունների կարգը ռուսերենում» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014, դեկտեմբեր

ԱՊՀ երկրների դպրոցների համար հայտարարված քիմիայի միջազգային հեռավար, անգլերենով անցկացվող մրցույթում ճեմարանի թիմը գրավում է առաջին տեղը (ղեկավար՝ քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյան, մրցույթը վարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը):