2015, հունվարի 14 |
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 2014 թվականի ազգային վարկանիշավորման արդյունքներն են ամփոփվում: Այդ համակարգում ճեմարանը երկրորդ տեղում է քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ենթախմբում: |
2015, փետրվար 4- մարտի 4 |
Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վարդան Մելքոնյանը Միջազգային բակալավրիատի Մասնագիտական զարգացման կենտրոնի հեռավար վերապատրաստմանն է մասնակցում և ստանում Դիպլոմային ծրագրի 2-րդ կարգի հավաստագիր:
|
2015, փետրվարի 6-7 |
Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Ղասաբօղլյանի Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի Ինդիան Հայ դպրոցում (The Indian High School) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region - 2015):
|
2015, փետրվարի 19-21 |
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը Պրահայում մասնակցում է «Managing Extended Essay» սեմինարին, ուր քննարկվում են ընդարձակ շարադրանք (էսսե) գրելու բարդությունները և դրանց հաղթահարման ուղիները: |
2015, փետրվարի 20-27
2015, փետրվարի 23 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում է տեղի ունենում Երևանի թիվ 198 դպրոցում: Տեսակապի միջոցով մասնակցում են տարբեր երկրների յոթ դպրոցներ: Թեման «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպն է, որից հատվածներ են հնչում տարբեր լեզուներով: Ճեմարանի թիմը նկարահանվում է Երվանդ Քոչարի թանգարանում. մի խումբ 9-րդ դասարանցիներ (ղեկավար՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյան) ներկայացնում են անգիր հատվածներ մեր էպոսից:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է մայրենիի օրը, որն ավարտվում է Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով:
Շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանը ՖԵՅՍԲՈՒՔ սոցիալական ցանցում ստեղծում է շախմատի էջ Chess in Anania Shirakatsy Lyceum, որտեղ տեղադրվում են կրտսեր դպրոցում շախմատի դասաավնդմանը վերաբերող նյութեր:
|
2015, փետրվար |
Ճեմարանի թիմը համացանցով, հեռավար սկզբունքով մասնակցում է Մոսկվայի “Интеграция 21 век” միջազգային դպրոցի կազմակերպած մաթեմատիայի օլիմպիադային: Հաղորդակցման լեզուն անգլերենն է: Ճեմարանի թիմը գրավում է 2-րդ տեղը (ղեկավար՝ մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Դարբինյան): |
2015, մարտ 16-19 |
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի մասնագետների ուժերով կազմակերպած որակավորման բարձրացման դասընթացներին: |
2015, մարտի 19 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ասոցացված կրթօջախներից երեքը՝ Երևանի թիվ 198, 20 դպրոցները և Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում մասնակցում են բուլղարացի մեծ գրող, հասարակական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պեյո Յավորովին նվիրված միջոցառմանը: Ճեմարանի սաներ Սամվել Բատիկյանը, Լիլիթ Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը, Անահիտ Հարությունյանը ներկայացնում են Յավորովի հանրահայտ «Հայերը» բանաստեղծությունը, հայ ժողովրդի հետ ունեցած նրա առնչությունները:
|
2015, մարտի 20 |
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանը հյուրընկալում է ՀՀ-ի գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանին: 5-րդ դասարանցիները ներկայացնում են գրողի ստեղծագործության շուրջ իրականացրած հետազոտական աշխատանքները: |
2015, ապրիլի 2
2015, ապրիլի 16
|
Կրտսեր դպրոցում մեկնարկում է ուսուցչական առաջին ստուգատեսը, որին մասնակցում են 80-ից ավելի ուսուցիչներ Երևանի 14 դպրոցներից և տարրական դպրոցի դասագրքերի հեղինակները:
Կրտսեր դպրոցում տեղի է ունենում «100-րդ գարունը» խորագրով միջոցառումը, որը համախմբել էր 3 սերնդի ճեմարանականներին և ուսուցիչներին (կազմակերպիչ՝ Հայկուհի Կոլոլյան):
|
2015, ապրիլ |
Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար՝ Լուսինե Անտոնյան) և «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի (տնօրեն՝ Լիլիթ Մկրտչյան) հետ համագործակցելով՝ բազմատեսակ միջոցառումներով նշվում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Ապրիլի 20–ին ավագ դպրոցի սաները ֆլեշմոբ են անցկացնում Ծիծեռնակաբերդում, ապրիլի 21-ին միջին դպրոցի սաները` ցուցահադես «Հույսի հայրենիք, լույսի հայրենիք» խորագրով: |
2015, ապրիլի 22-25 |
Ճեմարանի պատվիրակությունը (տնօրեն Աշոտ Ալիխանյան, ՄԲ-ի համակարգողներ Աննա Ստեփանյան և Մանե Գևորգյան) Ուլյանովսկում մասնակցում են ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների համաժողովին: Աննա Ստեփանյանը և Մանե Գևորգյանը ներկայացնում են միջին դպրոցում իրենց պլանավորած և վարած դասերը՝ աշխարհագրության և մաթեմատիկայի միասնացման (ինտեգրված) սկզբունքով: |
2015, մայիս |
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Աշոտի Քոչարյանը «2015 թվի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» անվանակարգում շահում է 2-րդ աստիճանի դիպլոմ: |
2015, մայիսի 8 |
Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիների կատարած հետազոտական աշխատանքներն ամփոփվում է երրորդ ստուգատեսով՝ «Ինչպե՞ս ենք մենք ինքնաարտահայտվում» միջառարկայական թեմայով: |
2015, մայիս |
Ամփոփվում են 2014-2015 ուստարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները՝ Ադոնց Հովհաննես, Բատիկյան Սամվել՝ քիմիա՝ 1-ին և 2-րդ տեղեր: Մխոյան Գայանե, Անանյան Էրիկ՝ պատմություն՝ 1-ին և 2-րդ տեղեր: Սարգսյան Լիլիթ, Գրիգորյան Մարիամ՝ հայ գրականություն՝ 3-րդ տեղ: Ավագյան Իոննա, Ասատրյան Էլինա՝ ռուսաց լեզու՝ 2-րդ և 3-րդ տեղեր: Հարությունյան Մայիս՝ մաթեմատիկա՝ 2-րդ տեղ: Պետրոսյան Գևորգ՝ կենսաբանություն՝ 2-րդ տեղ: |
2015, մայիսի 13 |
|
2015, մայիսի 14 |
|
2015, մայիսի 15 |
|
2015, մայիսի 15 |
|
2015, մայիսի 20 |
|
2015, մայիսի 26 |
|
2015, մայիսի 30 |
|
2015, հունիսի 2 |
|
2015, հունիսի |
|
2015, հունիսի 5 |
|
2015, հունիսի 6 |
|
2015, հունիսի 29 |
|
2015, հուլիսի 3 |
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա «Կրթական պարգև 2015» մրցանակաբաշխութ յան լավագույն աշակերտ անվանակարգում հաղթող են ճանաչվում Դավիթ Մուսայելյանը (9-րդ դասսարան) և Արամ Խանլարին (10-րդ դասարան): |
2015, օգոստոս |
Մոսկվայում ամփոփվում են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչն արտասահմանում» մրցույթի առաջին փուլի արդյունքները: ՀՀ –ից հաղթող է ճանաչվում ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը: |
2015, սեպտեմբեր |
Կրթահամալիրը նոր ուսումնական տարին սկսում է նոր մանկապարտեզով. Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ` Կոմիտասի փողոցի թիվ 1 շենքի բակում սկսում է գործել նախակրթարանի՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված նոր մասնաշենքը:
|
2015, սեպտեմբերի 17 |
Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ միջին դպրոցի սաները հանդիպում են հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին: |
2015, հոկտեմբերի 2-8 |
Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Ղասաբօղլյանի, ուսուցիչ Շանթալ-Մարի Թերզիյանի և 6 սաների՝ Կարեն Քրմոյան, Դավիթ Մուսաելյան, Գագիկ Ամարյան, Վլադ Հակոբյան, Գայանե Գրիգորյան, Նաիրա Ստեփանյան, մեկնում է Սինգապուր UWC South East and Asia դպրոց մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2015» միջազգային համաժողովին (RSIC-2015):
|
2015, հոկտեմբերի 3 |
Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է կիսամարաթոնյան վազքարշավ, որին ճեմարանից մասնակցում են 10 լավագույն վազորդներ, որոնք 2,5 կմ վազքատարածությունում ցույց են տալիս հիանալի արդյունքներ և պարգևատրվում են մեդալներով: |
2015, հոկտեմբերի 4 |
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունենում Սոկե Կուբոտայի 51-րդ միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցում են նաև Ճեմարանի կրտսեր դպրոցի սաները` արժանանալով ոսկե և արծաթե մեդալների (մարզիչ Արման Ղարախանյան): |
2015, հոկտեմբերի 5 |
Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովը ոսկե մեդալ է շնորհում կրտսեր դպրոցի ուսուցիչ Գոհար Սարգսյանին, իսկ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Էլինա Շաքարյանն արժանանում է պատվոգրի: |
2015, հոկտեմբերի 8 |
Ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Հովեյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ կոչում և արժանացնում է ոսկե մեդալի: |
2015, հոկտեմբերի 5-9 |
Քիմիայի ուսուցչուհի, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆյա Այդինյանը «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» 4-րդ միջազգային գիտաժողովում լավագույն զեկուցման համար ստանում է առաջին մրցանակ: |
2015, հոկտեմբերի 8-14 |
Դիպլոմային ծրագրի սաներ Իսահակ Բուլանիկյանն ու Գուրգեն Թադևոսյանը Դիլիջանում մասնակցում են Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային ֆորումին: Գուրգեն Թադևոսյանն ընտրվում է որպես լավագույն պատվիրակ և վեց այլ պատվիրակների հետ պատրաստվում է ներկայացնել Հայաստանը ԵԵՊ-ի 81-րդ միջազգային նստաշրջանում, որը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում և Հյուսիսային Իռլանդիայի մայրա աղաք Բելֆաստում է կայանալու՝ իր կազմում ունենալով երիտասարդ ներկայացուցիչներ 35 երկրներից: |
2015, հոկտեմբերի 11 |
Ծիծեռնակաբերդում կրտսեր դպրոցի առաջին մարաթոնն է մեկնարկում` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին:
|
2015, հոկտեմբերի 16 |
2015-2016 ուստարվա աշակերտական խորհրդի համանախագահներ են ընտրվում 12-րդ դասարանի աշակերտներ Արգիշտի Ավետիսյանը և Մարիանա Մկրտչյանը: |
2015, հոկտեմբերի 18 |
«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ (կազմակերպիչ՝ «Համազգային վստահություն» խորհուրդ) րևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը երկրորդ անգամ արժանանում է «Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթահամալիր» անվանակոչմանը: |
2015, հոկտեմբերի 19-23 |
Ռուսաց լեզվի ուսուցիչներ Նարինե Բիլբուլյանը, Գայանե Ալեքսանյանը և Մարինա Քոչարյանը մասնակցում են ՌՈՍՍՈՏՌՈՒԴՆԻՉԵՍՏՎՕ-ի կազմակերպած գիտագործնական կոնֆերանսին, որտեղ Մարինա Քոչարյանը հանդես է գալիս զեկուցումով: Սեմինարի ավարտին ուսուցիչները ստանում են որակավորման բարձրացման հավաստագրեր: |
2015, հոկտեմբերի 21-24 |
Համատեղ նախագիծ (KAS) է իրականացվում Մոսկվայի տնտեսագիտական և Պերմի Պուշկինի անվան դպրոցներից ժամանած աշակերտների պատվիրակության և ճեմարա նի դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սաների հետ: |
2015, հոկտեմբերի 23 |
Հանդիսությունների դահլիճում ճեմարանականները մեծարում են Գոհար և Գևորգ Վարդանյաններին: Հանդիսության ընթացքում Գևորգ Վարդանյանի անվան կրթաթոշա կի հավաստագրեր են հանձնվում մի քանի լավագույն սաների: |
2015, հոկտեմբերի 25 |
Երևանի «Փարիզ» հյուրանոցում Բրիտանական խորհրդի կազմակերպած սեմինարին, որը վարում է Անգլիայից ժամանած ուսուցիչներ վերապատրաստող մասնագետ Անդրեաս Գրռւնդտվիգը, մասնակցում են ճեմարանի անգլերենի ուսուցիչներ Ստելլա Սարգսյանը և Արմինե Գաթրջյանը` ավարտին ստանալով մասնակցության հավաստագրեր: |
2015, հոկտեմբերի 25 – 30 |
Ճեմարանը հյուրընկալում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 15-րդ փառատոնը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Վերածնունդ» խորագիրը: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, «Զեյթուն» մշակութային կենտրոնը: Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է Անտոն Չեխովի «Առաջարկություն» ստեղծագործությունը, գեղարվեստական ղեկավար` Գարիկ Ղազարյան:
|
2015, հոկտեմբերի |
Ռուսաց լեզվի ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը Մոսկվայում մասնակցում է «Лучший учитель русской словесности зарубежья 2015» միջազգային մրցույթին և հաղթող է դառնում “ЗА ИЗЯЩЕСТВО РЕЧИ” անվանակարգում: |
2015, հոկտեմբերի 26 – նոյեմբերի 3 |
Ճեմարանի պատվիրակությունը` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյան, ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյան, ՄԲԴԾ-ի համակարգող Աննա Ստեփանյան, մեկնում է Հաագա` մասնակցելու Միջազգային բակալավրիատի դպրոցների համաժողովին: |
2015, հոկտեմբերի 28- 29 |
Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի նախաձեռնած առարկայական օլիմպիադային մասնակցում են նաև ճեմարանականները և գրանցում հետևյալ հաջողությունները`1-ին կարգի չորս մրցանակ՝ պատմությունից և օտար լեզուներից, 2-րդ կարգի չորս մրցանակ՝ հայոց լեզվից և գրականությունից, օտար լեզվից, քիմիայից, 3-րդ կարգի վեց մրցանակ՝ ռուսաց և օտար լեզուներից, կենսաբանությունից, աշխարհագրությունից, 2 գովասանագիր՝ մաթեմատիկայից և աշխարհագրությունից:
|
2015, նոյեմբեր |
12-րդ դասարանի սան Նարե Սարգսյանի գեղանկարը հաղթող է ճանաչվում արվեստի միջազգային «Ինքնություն» խորագրով առցանց մրցույթում, որը կազմակերպել էր Սինգապուրի «Ռաունդ Սքվեր» (Round Square) կազմակերպության անդամ միջազգային դպրոցը: Ճեմարանը մասնակցում է 5 սաների աշխատանքներով` Ասատրյան Էլինա (11-րդ դասարան), Դավիդյան Սոսի (12-րդ դասարան), Հովակիմյան Էլինա (12-րդ դասարան), Մարտիրոսյան Ծովինար (9-րդ դասարան), Սարգսյան Նարե (12-րդ դասարան):
|
2015, նոյեմբերի 5 |
Կենսաբանության ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանը հյուրընկալում է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի բժիշկ-քնաբան, ճեմարանի նախկին սան Աիդա Մաթևոսյանին, որը ճեմարանականներին ներկայացնում է մարդու նյարդային համակարգի կարգավորման մեխանիզմների նոր բացահայտումների, քնի մեխանիզմի և երազատեսության վերաբերյալ մի շարք հարցեր: |
2015, նոյեմբերի 12 |
ՌՈՍՍՈՏՌՈՒԴՆԻՉԵՍՏՎՕ-ի նախաձեռնությամբ ՀՀ-ում ռուսաց լեզվի լավագույն ուսուցչուհի ճանաչված Մարինա Քոչարյանը վարպետության դաս է վարում Երևանի «Քվանտ» վարժարանի 8-րդ դասարանում: |
2015, նոյեմբերի 13 |
Ավագ դպրոցի սովորողները հանդիպում են կենսաֆիզիկոս Արմեն Ոսկանյանի հետ:
|
2015, նոյեմբերի 27 |
Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներն առաջին անգամ ներկայացնում են փորձարարական չորս գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, կեսաբանության և համակարգչային գիտության շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքի արդյունքները: |
2015, նոյեմբերի 27 |
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (կազմակերպիչներ Արսեն Վարդանյան և Անահիտ Անտոնյան) 10-րդ դասարանների աշակերտներն իրենց հետազոտական աշխատանքի շրջանակում հյուրընկալում են հայ ժամանակակից նշանավոր արձակագիր, կինոդրամատուրգ, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանին: |
2015թ. դեկտեմբերի 2 |
ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած «Չինաստանն իմ աչքերով» մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում են Երևանի տարբեր դպրոցների՝ տարիքային տարբեր խմբերի թվով 200 սան։ Ճեմարանը ներկայացնում են կրտսեր դպրոցի 10 սան: Մրցույթին մասնակցած 200 աշխատանքներից ընտրվում են 20-ը, ընտրյալների կազմում է ճեմարանի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանի (423 խումբ) աշակերտուհի Դիանա Կարապետյանի աշխատանքը։ Ցուցահանդեսը բացվում է Երևանի ազգային պատկերասրահի բազմամարդ դահլիճում, իսկ հաջորդ օրը մրցանակ շահած աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի Ազգային ժողովի ճեմասրահում։ Մասնակից բոլոր սաները պարգևատրվում են շնորհակալագրերով և նվերներով։ |
2015, դեկտեմբերի 4 |
Ճեմարանում մեկնարկում է «Շիրակացու օրեր» 23-րդ փառատոնը՝ վիրված Եղիշե Չարենցի հիշատակին:ն |
2015, դեկտեմբերի 11 |
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրն արժանանում է ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի «Ոսկե մրցանակի» և դիպլոմի՝ խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: |
2015, դեկտեմբերի 12 |
Ճեմարանականները հանդիպում են Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ծրագրերից է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս անկախ բնակավայրից համացանցում ստանալու հայեցի կրթություն: |
2015, դեկտեմբերի 23 |
Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանի Հդկաստանի Ինդոր քաղաքի The Emerald Heights International School դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region - 2017): |
© 2023 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են