2016, հունվարի 27

ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի տասնամյակին նվիրված «МЫ – ДЕТИ МИРА!» մանկական գեղանկարչական մրցույթում  հաղթող են ճանաչվում Մարտիրոսյան Ծովինարի (9-րդ դասարան) և  Սարգսյան  Նարեի (12-րդ դասարան) գեղանկարչական աշխատանքները:

2016, փետրվար

Կրտսեր դպրոցում առաջին անգամ անցկացվում է «Տարվա հայտնություն» նախագիծը` 8 անվանակարգերում: Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում 195 շնորհալի սաներ, գլխավոր համերգին մասնակցելու հնարավորություն են ստանում  77  սան:



2016, փետրվարի 1-12

ՀՀ կենտրոնական բանկը «ԱՅՍԵԿ» (AIESEC) ճեմարանում  անցկացնւմ է պատանիների և երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «Ֆլայ» ծրագիրը:


2016, փետրվարի 1

Ավագ դպրոցի սաներ Հայկ Խաչատրյանը, Արամ Խանլարին, Անի Բարսեղյանը և Անի Ղազարյանը մասնակցում են Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդման նկարահանումներին՝ «Արտաքին տեսքի կարևորությունը» թեմայով:


2016, փետրվարի 2

 Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունենում  «Չոր մարքեթինգ» սեմինարը, որը վարում է  ggTaxi  կազմակերպության հիմնադիր և ղեկավար, ԵՊՀ դասախոս, ԲԳԹ, «Չոր մարքեթինգ»  գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը:

2016, փետրվարի 2

Տեղի է ունենում հանդիպում «Birthright» կազմակերպության` տեսահոլովակների  և համակարգչային խաղերի մասնագետ կամավորների հետ: Ձևավորվում է   աշխատան քային 2 խումբ.  մեկը ճեմարանի մասին գովազդային տեսահոլովակ ստեղծելու  ուղղությամբ  է աշխատում, իսկ համակարգչային խաղերի մասնագետը  աջակցում է  ԴԾ սովորողներին՝   CAS ծրագրի շրջանակում  կրտսեր դպրոցի սաների համար ուսումնական խաղեր ստեղծելու գործում: 

2016, փետրվարի 5







ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները (ծրագրի ղեկավար Դիանա  Հարությունյան, ամերիկյան համալսարանի ճարտարագիտության հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Ղամբարյան) ավագ դպրոցի սաներին են ներկայացնում  «Լուսավորությունը տանը և դպրոցում»  մրցույթի արդյունքները և մրցանակներ են  հանձնում  հաղթողներին՝ Նարե Սահակյանին, Դավիթ Սարգսյանին, Արամ Ապերյանին (III կարգ), Լիլիթ Կարապետյանին (II կարգ) և Միքայել  Վարդանյանին (I կարգ):

2016, փետրվարի 8

Ավագ դպրոցի սաներ Սոս Բադալյանը, Արգիշտի Ավետիսյանը, Անի  Բարսեղյանը և Յանա Մերտարչյանը մասնակցում  են  Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդման նկարահանումներին՝ «Ի՞նչ գիտեմ իմ իրավունքների մասին» թեմայով:


2016, փետրվարի10

10-րդ դասարանցիները մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում այցելում են  Քաղավիացիայի վարչություն, մասնակցում  դասընթացի, ստանում  արժեքավոր տեղեկություններ:

2016, փետրվարի 12

 Ճեմարանում մեծ ոգևորությամբ  նշվում է  «Տեառնընդառաջ»-ի  տոնը.  հավաքույթ խարույկի շուրջ, շուրջպարեր և զանազան խաղեր:


2016, փետրվարի 17

Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ  անցկացվում է սեմինար, որը վարում է  հայկական PR ասոցիացիայի նախագահ Հայկ Կիրակոսյանը:

2016, փետրվարի 18


Դիպլոմային  ծրագրում  սովորողների համար  մեկնարկում է   ՄԲ ԴԾ փորձնական քննաշրջանը:

2016, փետրվարի 19

ՏՏ ոլորտով հետաքրքրված 11-րդ դասարանի սաները այցելում են «Զանգի» ընկերություն, ծանոթանում են ընկերության հիմնադիրների հետ և տեղեկանում  հաջողություն ներին:

2016, փետրվարի 22-26

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանում հայտարարվում է Մայրենի լեզվի շաբաթ: Բոլոր դասարանները հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով՝ ասմունքի, քնարերգության, արտահայտիչ ընթերցանության ժամեր, խաղ-մրցույթներ, վիկտորինաներ, հետազոտական աշխա տանքների ամփոփում,  գրական-երաժշտական ներկայացումներ, ինքնաշեն բացիկ ների, էջանշանների մրցույթ և այլն:

2016, փետրվարի 25

Մայրենի լեզվի օրվան նվիրված՝ հանդիսությունների դահլիճում տեղի է ունենում ընկերական հանդիպում ուսուցիչների և աշակերտների միջև. երկուստեք հանդես են գալիս երգ ու պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով: Ցերեկույթի նշանաբանն է. «Արքայական խոսքը մեր կմնա հավետ»:

2016, փետրվարի 29

Ավագ դպրոցի սաները հանդիպում են  «Էլասկո էքսպրես» ընկերության ներկայացուցիչ ների հետ և ծանոթանում  ամառային կրթական ծրագրերին:

2016, մարտի 4

Հինգերորդ դասարանցիներին հյուր է արձակագիր, բեմադրիչ, թատերական գործիչ Ռուբեն Մարուխյանը. աշակերտները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները հեղինակի և նրա «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վեպի շուրջ:

2016, մարտի 9

Միջին դպրոցի նախասրահում բացվում է ճեմարանի շնորհալի ուսուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

2016, մարտի 15

Հասարակաագիտության ուսուցչուհի բ.գ.թ. Գայանե Վարդանյանը Միջազգային պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից պարգևատրվում է վկայագրով և շքանշանով՝ համաշխարհային տնտեսագիտության ոլորտում երիտասարդներին ոգեշնչելու և աջակցելու համար: Հայաստանում Ամերիկյան համալսարանի հանդիսությունների դահլիճում ուսուցչուհուն պարգևները հանձնում են Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հավհաննիսյանը:

2016, մարտի 18

Ավագ դպրոցի սաները ներկայացնում են «Ճեմարանը դեմ է ծխելուն» թեմայով  ստեղծագործական  ծրագրերը:

2016, մարտի 18

Ավագ դպրոցի սաներ Մարիանա Մկրտչյանը և Արամ Խանլարին դաշնամուրային համերգ են  տալիս  ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար:

2016, մարտի 21

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ նշվում է Քնարերգության (պոեզիայի) միջազգային օրը. 8-րդ և 7-րդ դասարանցիները մասնակցում են վիկտորինայի, հանդես են գալիս ասմունքով: Ճեմարան են այցելում և տոնին մասնակցում են արձակագիր Հովհաննես Երանյանը, բանաստեղծ Կարինե Աշուղյանը, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը:

2016, մարտի 24

Հինգերորդ դասարանցիները հանդիսությունների սրահում ներկայացնում են «Փոքրիկ իշխանին որոնելիս» միջոցառումը (բեմագրի հեղինակ և բեմադրիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժաննա Հարությունյան)՝ նվիրված  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին:


2016, մարտի 24-25





2016, մարտի 29  




2016, մարտի 30 








2016, ապրիլի 1



2016, ապրիլի 1



2016, ապրիլի 4-6



2016, ապրիլի 5          



2016, ապրիլի 7 


2016, ապրիլի 8 




2016, ապրիլի 20-22                    

Թբիլիսիի «Նյու Սքուլ» միջազգային դպրոցի գրադարանավար Քեթի Ֆեսթերը կրթահամալիրի ուսուցչության, սաների և գրադարանավարների համար սեմինար է  վարում՝ ակադեմիական ազնվության պահպանման, գրագողությունը  կանխելու, հետազոտական աշխատանքներում ճիշտ հղումներ անելու շուրջ:


Ավագ դպրոցի մի խումբ սաներ-կամավորներ այցելում են սոցիալական աջակցության կենտրոն:



ՄԲ Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի ուսանողները «Բիզնես և կառավարում» դասընթացի շրջանակում կազմակերպում են  քննարկում «Հայաստանում գործարարությամբ զբաղվելը» թեմայով:

Ավագ դպրոցի բնապահպան ակտիվիստները 3-րդ դասարանցի մի խումբ սաների հետ իրականացնում են էկոկրթության ծրագիր: Համատեղ ուժերով կազմակերպում են  ծրագրով նախատեսված շաբաթօրյակը:



Ճեմարանականների միության նախաձեռնած բիզնեսի ակումբը սկսում է իր գործունեությունը և տեղի է ունենում առաջին հանդիպումը:


10-րդ դասարանի սաները հանդիսավոր պայմաններում ցուցադրում և ներկայացնում են իրենց անհատական նախագծերը:


Ավագ դպրոցի սաների ղեկավարությամբ հավաքվում և Արցախ են ուղարկվում օգնության 100 արկղեր՝ զինվորին ուղղված նամակների տրցակով:


Ավագ դպրոցի մի խումբ կամավորներ այցելում են Երևանի Աջափնյակի շրջանի սոցիալական աջակցության կենտրոն:


Միջին դպրոցի սաները հանդիպում են Կողբի զորամասի 2 զինվորների հետ. նրանք իրենց հետ տանում են ճեմարանականների սրտառուչ մաղթանքներով  լեցուն 2 պաստառ:


12-րդ դասարանի աշակերտների նախաձեռնությամբ տեղի է ունենում հայ մայրերի և ճեմարանի կանանց  մեծարման ցերեկույթ:


Ճեմարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2016» ցուցահանդեսին:






2016, ապրիլի 21           Ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոնյա Մանուչարյանը վարպետության դաս է վարում

                                         Երևանի Սախարովի անվան թիվ  69 դպրոցում:                                     


2016, ապրիլի 28           Հանդիսությունների դահլիճում տեղի է ունենում կրտսեր  դպրոցի «Տարվա   հայտնություն»

                                         փառատոնի ամփոփիչ համերգը. նախագծի հեղինակ՝ Ռուզան Մկրտչյան, կրտսեր դպրոցի

                              գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Անուշ Հովհաննիսյան, Սուսաննա Հակոբյան, Անուշ

                              Ավետիսյան, Ելենա Ղազարյան, Մարիա  Գալստյան և Նելլի Փիլոսյան:


2016, մայիսի 2            Մեկնարկում են Դիպլոմային ծրագրի ավարտական քննությունենրը:


2016, մայիս                  Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանաստեղծուհի Ռուզաննա Ոսկանյանի

                                         բանաստեղծությունների շարքը թարգմանվում և տպագրվում է բելառուսական   

                                        "МАЛАДОСЦЬ" գրական հանդեսի` այս տարվա 2-րդ համարում:


2016, մայիս              Ճեմարանի պատվիրակներն այցելում են  Արագածոտնի մարզի Վարդաբլուր և Շիրակի մարզի

                                    Մեծ Մանթաշ գյուղեր և ապրիլյան պատերազմում նահատակված երեք զինվորների

                                   Ընտանիքներին հայտնելով ճեմարանի աշխատակիցների զորակցությունն ու

                                   ցավակցությունը` նրանց հանձնում է  600. 000- ական դրամ օգնություն, որը հավաքվել էր

                                   կոլեկտիվի կամավոր հատկացումներից:


2016, մայիսի 27-      Մանկակրթարանի մասնաշենքում  տեղի է ունենում կրտսեր դպրոցի սաների նկարչական           հունիսի 1                   աշխատանքների՝ արդեն ավանդույթ դարձած «Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ»

                                     կարգախոսով ցուցահանդես վաճառքը, որի հասույթի մի մասը տրամադրվում է «Մեկ

                                     զինվոր, մեկ թիկնոց» հիմնադրամին:

                                   


2016, հունիս            Աշխարհագրության ուսուցիչ Անի Մկրտումյանը ՄԲ «Միջառարկայական դասավանդումը և

                                 ուսուցմանը» (երրորդ կատեգորիա) մեկամսյա առցանց վերապատրաստման դասընթացի է                   

                                  մասնակցում:



2016, հունիսի 1      Ավագ դպրոցի սաները մասնակցում են «Երեխաներ առանց ցավի հիմնադրամի»  

                                     բարեգործական քայլարշավին:


2016, մայիսի 29            Ճեմարանի 23-րդ տարվա շրջանավարտների համար հնչում է վերջին զանգը:


2016, հունիսի 3       Առաջին անգամ ճեմարանում 9-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց իրականացրած

                                         Համայնքային ծրագրերը:


2016, հունիսի 4-8         Ճեմարանի պատվիրակությունը (կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյան, միջին դպրոցի

                                        տնօրեն Արմինե Վարդանյան, մանկակրթարանի տնօրեն Անի Հարությունյան,  

                                       ուսուցիչներ Էլինա Շաքարյան, Մարինա Քոչարյան, Անուշ Ավետիսյան, Սրբուհի Պապյան)

                                       Մոսկվայում մասնակցում է Միջազգային բակալավրիատի՝ ԱՊՀ երկրների դպրոցների   

                                      ասոցիացիայի հոբելյանական 10-րդ խորհրդաժողովին: Պատվիրակության

                                       ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց փորձի նկարագրությամբ, զեկուցումներով,

                                       հեղինակային գրքերով և գործնական աշխատանքների ցուցադրումով։


2016, հունիսի 22        ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում է ճեմարան: 


  • 2016, հունիսի 27          Երևանի «Լաթար» ռեստորանում տեղի է ունենում ճեմարանի 23-րդ շրջանավարտների
  •                                         ավարտական երեկոն:

  • 2016, հունիսի  30           ՀՀ կառավարությունն ընդունում է N 697-Ա որոշումը, համաձայն որի՝ պետական
  •                                          սեփականություն հանդիսացող և Ճեմարանի կողմից վարձակալական հիմունքներով
  •                                          օգտագործվող՝ ք, Երեան, Արտեմ Միկոյան, 35 հասցեում և Կոտայքի մարզ, Մեղրաձոր
  •                                          համայնքում գտնվող «Հեքիաթ» ճամբարի շենքերը, շինությունները և դրանց զբաղեցրած
  •                                           հողատարածքները նվիրաբերվում են Ճեմարանին՝ որպես սեփականություն:

2016, հունիսի -               11-րդ դասարանի ԴԾ սովորողները մասնակցում են Շվեյցարիայում կայացած 

հուլիսի 3-9                      ՄԲԴԾ սովորողների համաժողովին:


2016, հուլիսի 6                   Հրապարակվում են Դիպլոմային ծրագրի անդրանիկ շրջանավարտների ավարտական

                                               արդյունքները.  Միջազգային բակալավրիատի գրասենյակը 12 շրջանավարտին էլ  

                                               շնորհվում է   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ  ԴԻՊԼՈՄԱՅԻՆ  ԾՐԱԳՐԻ 

                                               ԴԻՊԼՈՄՄԵՐ    (45-ից 33 միավոր միջին առաջադիմությամբ):


2016, հուլիսի 7                   2016 թվականի՝ ճեմարանի 23-րդ տարվա  շրջանավարտներին հանդիսավոր

                                              արարողությամբ հանձնվում են   ավարտական   վկայականներ:


2016, սեպտեմբերի 7            Հանդիսավոր պայմաններում ծնողների, ուսուցիչների ներկայությամբ Դիպլոմային

                                                ծրագիրն ավարտած 12 սովորողի հանձնվում են   Միջազգային բակալավրիատի

                                                դիպլոմներ:

                                               

2016,  սեպտեմբեր                  Բուլղարիայի Կամչիա քաղաքում «Միասին 21-րդ դարում» միջազգային 

                                                 ստեղծագործական մրցույթ-փառատոնին առաջին անգամ մասնակցում են նաև

                                                 Հայաստանի պատվիրակները, որոնք մեր երկրի ստեղծագործական կյանքը

                                                 ներկայացնում են  Անանիա Շիրակացու անվան ճեմարանի երաժշտական ստուդիայի

                                                 ղեկավար, խմբավար Նարինե Դավթյանի գլխավորությամբ:


2016,  հոկտեմբերի 8                Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Շողեր» երգչախումբը գեղարվեստական

                                                   ղեկավար և խմբավար Նարինե Դավթյանի ուղեկցությամբ մասնակցում է

                                                  «Կոմիտասյան երգեր» փառատոնին:


2016, հոկտեմբերի         Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ

10-16                               ներկայացուցիչ  Անահիտ Ղարաղազարյանի Հդկաստանի Ինդոր քաղաքի  The Emerald

                                         Heights International School դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային

                                          դպրոցների համաշխարհային     ասոցիացիայի Հարավային Ասիա և  Գալֆ

                                         տարածաշրջանային համաժողովին (AGM of  South   Asia & Gulf Region - 2017):

                                                                             

2016, հոկտեմբերի 16         Ճեմարանական  9 սաներ մասնակցում են մայրաքաղաքային մարաթոնյան 5 կմ

                                             վազքի   մասսայական մրցումներին:


2016, հոկտեմբերի 22           Կրթահամալիրի կրտսեր դպրոցը Հաղթանակ զբոսայգում իրականացնում է Մարաթոն՝

                                                 նվիրված  ՀՀ անկախության 25-ամյակին:


2016, հոկտեմբերի 29-30        ՄԲ համաշխարհային գրասենյակից հրավիրված մասնագետ Քեթրին Դալտոնը

                                                   "Concept-based teaching and learning" թեմայով սեմինար   է վարում ճեմարանի

                                                   կրտսեր դպրոցի և մանկակրթարանի ուսուցչական անձնակազմի համար:                                                           

                                                      


2016, հոկտեմբերի 31-          Արդեն 16-րդ անգամ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան

նոյեմբերի 4                            թատերական փառատոնն է մեկնարկում  ճեմարանի հանդիսությունների

                                                 դահլիճում: Ճեմարանի թատերական ստուդիան հանդես է գալիս Օստրովսկու

                                                 «Ամպրոպ» ստեղծագործության բեմադրությամբ:


2016, նոյեմբերի 18                 Դիպլոմային ծրագրի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները՝ ֆրանսերենի ուսուցչուհի

                                                   Անահիտ Ղարաղազարյանի ուղեկցությամբ, այցելում են  «Մեդիամաքս» լրատվական

                                                  գործակալություն:


 2016, նոյեմբերի 24               Ճեմարանի Դիպլոմային ծրագրով ուսանող   սաներն այցելում են  ՄԱԿ-ի  գրասենյակ:


2016, նոյեմբերի 23- 24          Անցկացվում են  բասկետբոլի  ընկերական մրցումներ QSI դպրոցի միջազգային                               

                                                  և ճեմարանի հավաքական թիմերի միջև:


2016, նոյեմբերի 25            Ավագ դպրոցի մի խումբ սաներ այցելում են   ՀՀ քաղացիական ավիացիայի վարչություն:


2016, նոյեմբերի 25           Դիպլոմային ծրագրով ուսանող   սաներն այցելում են EV consulting

                                              ընկերության գրասենյակ:


2016, նոյեմբերի 25          Դիպլոմային    ծրագրի  գիտության բաժնի առարկաների շրջանակում սաներն ընկերներին

                                            և ուսուցիչներին են ներկայացնում Սևանա լճում կատարած հետազոտության

                                            արդյունքները:


2016, դեկտեմբերի 8        Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ նշվում է Եղիշե Չարենցի

                                           մահվան տարելիցը. 12-րդ դասարանցիների հյուրն է մեծ բանաստեղծի թոռնուհին՝

                                           Գոհար Չարենցը:


2016, դեկտեմբեր   12    Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ամփոփվում են ՌՈՍՍՈՏՌՈՒԴՆԻՉԵՍՏՎՕ-ի,

                                          ՀՀ   ԿԳՆ-ի,  ԵՊՄՀ-ի  հայտարարած «Ռուսաց լեզվի  լավագույն ուսուցիչ 2016» մրցույթի

                                          արդյունքները: Ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոնյա Մանուչարյանը ճանաչվում է

                                          ՀՀ-ում ռուսաց լեզվի   լավագույն ուսուցիչ, գրավում է  երրորդ տեղը և շահում է 

                                         դրամաշնորհ՝   Մոսկվայում   որակավորման դասընթացների մասնակցելու  համար:                                           

                                       

2016, դեկտեմբերի 17      «21-րդ դարի ինտեգրացիա» միջազգային դպրոցը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան

                                          պետական, ետական մանկավարժական, Սեչենովի անվան բժշկական համալսարանների

                                          աջակցությամբ անցկացրած   միջազգային հեռավար   օլիմպիադայում  ճեմարանական

                                          թիմը (ղեկավար՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ճեմարանի քիմիայի

                                          ուսուցիչ Ժան Գյուլբենկյան) հաղթում է՝  գրավելով մրցանակային առաջին  տեղը:                                         

                                           


2016, դեկտեմբեր           «Կանաչ մոլորակ» միջազգային փառատոնի արդյունքներով ճեմարանի թատերախումբը

                                         (ղեկավար Գարիկ Ղազարյան) 5-րդ անգամ արժանանում է դափնեկրի կոչման:


2016                               ճեմարանի շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանի «Շախմատի խնդրագիրք»-ն է լույս տեսնում

                                       («Զանգակ» հրատարակչություն): /ճշտել ամսաթիվը/