Տարեգրություն
Մեր Պատմությունը 2021 թ
-
Հունվար
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Անի Չիլինգարյանի (1015 խումբ), Մարիանա Աբրահամյանի (1291 խումբ), Նարե Ավագյանի (1101 խումբ), Սիրանուշ Մախմուրյանի (1104 խումբ), Էլյա Ստեփանյանի (IBDP 1) և միջին դպրոցի հոգեբան՝ Շուշաննա Հասասյանի, Ճապոնիայի Junior and Senior High School of Kogakuin University դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Junior and Senior High School of Kogakuin University հանդիպմանն է մասնակցում, որը կազմակերպվել էր «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Մարիաննա Հոֆստրայի ( 835 խումբ), Նեհա Մեթյուի (1016 խումբ) և միջին դպրոցի հոգեբան Մարիամ Վարդանյանի մասնակցում է Կանադայի St Clement’s School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from St Clement’s School հանդիպմանը, որը «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում էր:
- Արցախից եկած աշակերտների ծնողները հանդիպում եմ ճեմարանի տնօրենության հետ և քննարկում երկուստեք էական մի քանի հարցեր, հատկապես սաների կրթության շարունակականության վերաբերյալ մոտեցումները, հետագա ուսումնառության հարցերը։ Հոկտեմբեր ամսից սկսած՝ Ճեմարանում հյուրընկալվել է ավելի քան 100 երեխա Արցախից, որոնց մի մասը վերադարձել է, 50 սան դեռ սովորում է Ճեմարանում։ Արցախցի սաների ուսումնառությունը Ճեմարանում կազմակերպվում է բացառապես Ճեմարանի միջոցներով, տարբերակված ուսուցման մոտեցումով, ինչը կշարունակվի նաև 2021 ուստարվա երկրորդ կիսամյակում։
- Ավագ դպրոցի աշակերտները նշում են Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:
- Բանակի տոնի առիթով Ճեմարանի նախասրահում բացվում է Փառքի անկյուն՝ նվիրված ճեմարանական անմահ հերոսներին՝ Արեն Մեհրաբյանին, Տիգրան Շաշիկյանին, Էդուարդ Չիչյանին, Լևոն Խուրշուդյանին: Բոլոր ճեմարանականները մասնակցում են մոմավառությանը, խոնարհվում են հերոսացած ավագ ընկերների առջև։ Փառքի անկյան բացմանը ներկա են նաև հերոսների ծնողները, դասընկերները, ողջ ճեմարանական համայնքը։
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Արսինե Ղուկասյանի (1295 խումբ), Ծովինար Թադևոսյանի (1106 խումբ) և արվեստի ամբիոնի ղեկավար՝ Մանե Մկրտչյանի մասնակցում է ԱՄՆ-ի Palmer Trinity School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Palmer Trinity School հանդիպմանը, «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում էր:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Լուսինե Խաչատրյանի (1016 խումբ), Էլեն Խաչիկյանի (IBDP1), Սոնա Հախվերդյանի (IBDP1), Աննա Պետրոսյանի (1105 խումբ), Արինե Խանլարիի (1101 խումբ), Նեհա Մեթյուի (1016 խումբ) և անգլերենի ուսուցիչ՝ Սասուն Զեյնալվանդի մասնակցում է Բանգլադեշի Cittagong Grammar School դպրոցի կողմից կազմակերպված «RS CGS Virtual Conference» համաժողովին՝ «Climate Action: Now or Never» թեմայով:
-
Փետրվար
- Ճեմարանի պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Մերի Պետրոսյանի (563խումբ), Արմինե Բաղդասարյանի (651խումբ), Վալերի Սարգսյանի (744խումբ), Էրիկ Կարապետյանի (837խումբ) և ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչ՝ Սոնա Չիթչյանի, մասնակցում է ԱՄՆ-ի Park City Day դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Park City Day հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի և միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանի Դուբայի The Millennium School դպրոցում ԱՌՑԱՆՑ (Zoom- ով) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region – 2021), որն այժմ վերանվանվել է RS Regional Forum:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Սուսաննա Աթանեսյանի (1011 խումբ), Նարե Ավագյանի (1101 խումբ), Սիրանուշ Մախմուրյանի (1104 խումբ), և ճեմարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու` Անի Եղիազարյանը մասնակցում է Հնդկաստանի Pathways World դպրոցի կողմից կազմակերպված Yūgen 2.0: A Global Collaborative Platform deliberating over the burgeoning importance of Media Literacy համաժողովին:
- Ծնողական համայնքի և «Ճեմարանի զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Թուֆենկյան հյուրանոցի շքասրահում տեղի է ունենում Բարեկենդանի երեկո։
- Ճեմարանում նշվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն ուղեկցվում է ավանդական դարձած գիրք նվիրելու արարողությամբ:
- Միջազգային բակալավրիատի գրասենյակի հանձնաժողովը գնահատում է իրականացնում ճեմարանի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սան Էլեն Խաչիկյանի (IBDP 1) և հոգեբան՝ Գայանե Խաչատրյանի, Հնդկաստանի Vidya Devi Jindal դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Vidya Devi Jindal հանդիպմանն է մասնակցում: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Միջին դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ ճեմարանականների Խումբն այցելում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. հանդիպում են վիրավոր զինվորներին, փոխանցում են ճեմարանականների գրած նամակները, նախաձեռնության շրջանակում հավաքված գումարից 1 մլն դրամ՝ վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 60 զինվորների բուժօգնության ընթացիկ կարիքները հոգալու համար:
- Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ բ.գ.թ. Անի Մակինյան) ճեմարանում՝ հանդիսության դահլիճում, նշվում է Մայրենի լեզվի ավանդական տոնը (սցենարի հեղինակ՝ Արփինե Խեչիկյան)՝ «Մեր լեզուն մեր զենքն ու զորությունն է, մեր լեզուն մենք ենք, որ կանք» խորագրով:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Մարիամ Խոջոյանը (1291 խումբ), Անի Չիլինգարհանը (1015 խումբ) և կրթահամալիրի միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը մասնակցում է Ղազախստանի Miras International IB դպրոցի կողմից կազմակերպված «A World of Global Changes: Modernization Strategies» թեմայով առցանց ՄԱԿ-ի մոդել համաժողովին:
-
Մարտ
- Կրտսեր դպրոցում տեղի են ունենում բաց դռների օրեր:
- Ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը բնագիտության ամբիոնի աջակցությամբ կազմակերպում է հուշ-ցերեկույթ՝ նվիրված ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչ Գեղամ Սիմոնյանի հիշատակին: Անցկացվում է խաղ-վիկտորինա, որի հեղինակը և վարողը Գեղամ Սիմոնյանն էր:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Միլենա Բաբայանը (1014 խումբ), Էլեն Այդինյանը (1014 խումբ), Անի Մխիթարյանը (1012 խումբ) և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը մասնակցում է Կոլումբիայի Colegio Gran Bretana դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from Colegio Gran Bretana հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Էրիկ Կարապետյանը (837 խումբ), Վալերի Սարգսյանը (744 խումբ), Մերի Պետրոսյանը (563 խումբ), Արմինե Բաղդասարյանը (651 խումբ), Լիլիթ Մանասյանը (654 խումբ) և միջին դպրոցի մանկավարժ Նարինե Հովհաննիսյանը մասնակցում է Քենիայի The International School of Kenya դպրոցի կողմից կազմակերպված «RS ISK Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Kustawi Alkebulan – Thriving in Africa» թեմայով:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Արսինե Ղուկասյանը (1295 խումբ), Աննա Ադամ Մեգերդիչյանը (IBDP1), Սոնա Հախվերդյանը (IBDP1), Թամարա Օհանյանը (1105 խումբ), Աննա Մկրտչյանը (1103 խումբ), Մարիամ Սիմոնյանցը (1011 խումբ) և Անի Չիլինգարյանը (1015 խումբ) մասնակցում է Հնդկաստանի SAI International School դպրոցի կողմից կազմակերպված առցանց հանդիպմաը՝ «Eminent Women» թեմայով:
- Դիպլոմային ծրագրի սաները CNN հեռուստաընկերության կազմակերպած #իմազատությանօրը /#myfreedomday նախագծի շրջանակում հանդիպում են Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ, սոցիալական գովազդի միջազգային փորձագետ Արզուման Հարությունյանի հետ: Հանդիպման թեման՝ Թրաֆիքինգ՝ ժամանակակից ստրկություն:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Էլեն Խաչիկյանը (IBDP1), Սոնա Հախվերդյանը (IBDP1), Մելանիա Շամշյան (IBDP1), Անի Մխիթարյան (1012 խումբ), Նեհա Մեթյու (1016) և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը մասնակցում է Սիդնեյի MLC դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from MLC in Sydney հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար Լիդա Բակլաչյան) Ճեմարանականները տոնում են «π» թվի միջազգային օրը՝ տարբեր տարիքային խմբերում «π» թվի հետ կապված տարաբնույթ առաջադրանքներ և խնդիրներ լուծելով, ինչպես նաև իրենք իրենցով «նկարում են» «π» թիվն ու երկինք են ուղարկում խորհրդանշական փուչիկները:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս կրտսեր և միջին դպրոցների սաներ Անի Սաղաթելյանի (564 խումբ), Նանոր Մելիք-Ստեփանյանի (475 խումբ), Քամի Դուդակլյանի (475 խումբ), Վլադիմիր Բալբաբյանի (475 խումբ), Հրագ Պոյաճեանի (471 խումբ), Կարին Արսլանյանի (473 խումբ) և ճեմարանի կրտսեր դպրոցի ընդունարանի աշխատանքների համակարգող Ալինա Գրիգորյանի մասնակցում է Վիետնամի Renaissance International School, Saigon դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from Renaissance International School հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Ճեմարանի թատերական ստուդիայի սաներ Սոնա Գրիգորյանը (շրջանավարտ), Կարեն Ավագյանը (շրջանավարտ), Միքայել Զուռնաչյանը (շրջանավարտ), գեղարվեստական Ղեկավար Գարիկ Ղազարյանը, ինչպես նաև մնջախաղի ստուդիայի սաներ Վահե Ջրաղացպանյանը (1103 խումբ), Մհեր Թորոսյանը (IBDP1), Մանե Հարությունյանը (1293 խումբ), Գոհար Հայրապետյանը (1293 խումբ), Էլեն Սաֆարյանը (744 խումբ), Սոֆի Վանյանը (655 խումբ) և մնջախաղի ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Իլոնա Հովասափյանը մասնակցում են ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների «Прикамское чудо» - 2021 թատերական առցանց փառատոնին (XVIII Открытый театральный фестиваль школ Международного бакалавриата стран СНГ «Прикамское чудо» -2021, Организатор МАОУ "СОШ № 9 им. А.С. Пушкина, г.Пермь, Россия):
- Ա. Չեխովի «Առաջարկություն» ներկայացումը ստանում է «Живое единение в любви» անվանակարգ (գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Գ.Ղազարյան):
- «Վերածնունդ» ներկայացումը ստանում է «Высокая сила искусства» անվանակարգ (գեղարվեստական ղեկավար, ներկայացման հեղինակ և բեմադրիչ Ի.Հովասափյան):
- Կրտսեր դպրոցում այս տարի ևս տեղ է ունենում չորրորդ դասարանցիների շախմատի մրցաշարը: Այն անհատական էր, շվեցարական մրցակարգով և բաղկացած էր հինգ խաղափուլերից: Շախմատի ուսուցիչ և մրցաշարի մրցավարը Նելլի Փիլոսյանն է:
-
Ապրիլ
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Աննա Մկրտչյանի (1103 խումբ), Էլեն Խաչիկյանի (IBDP1) և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի մասնակցում է Հարավային Կորեայի Chadwick International School դպրոցի կողմից կազմակերպված «RS CGS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Leaders for Future» թեմայով:
- Միջազգային բակալավրիատի գրասենյակը ամփոփում է Ճեմարանում գնահատման այցելության արդյունքները։ Յուրաքանչյուր 5 տարին մեկ իրականացվող գնահատման այցը հնարավորություն է տալիս դիտարկելու Ճեմարանն ամբողջությամբ և ծրագրերի իրականացումը յուրաքանչյուր կառույցի համար առանձին-առանձին: Այցելության ընթացքում ՄԲ այցելուների խումբը առանձնացնում է մի քանի դրույթներ՝ որպես հիմնական առավելություններ՝
- Առաքելությունը և կրթության փիլիսոփայությունը
- Համապատասխանությունը ՄԲ պահանջներին, որոնք ընդգրկված են ծրագրերի շարունակական կայունության համար մշակված ռազմավարության մեջ և դրսևորվում են ճեմարանի գործունեությամբ:
- Բաց հաղորդակցությունը բոլոր ծրագրերում և դրանց միջև, ինչպես նաև համայնքում՝ աջակցելով քննադատական մտածելակերպին՝ ի շահ ուսումնառության, ուսանողների անհատական կարիքները և ծրագրերի միջև փոխկապակցվածության խորը ընկալման զարգացումը։
- Ճեմարանի ջանքերը` 2020 չափանիշներն ու պրակտիկան գործողությունների ծրագրերում ներառելը:
Այցի ամփոփումը, արդյունքների ներկայացումը համայնքին, ինչպես նաև խրախուսումն ու շնորհակալագրերի հանձնումը իրականացվում են առցանց։
- CNN-ը յուրաքանչյուր տարի իրականացնում է #MyFreedomDay-ը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող աշակերտներին մեկ միասնական գաղափարի` ազատության շուրջ համախմբող արշավ, որի նպատակն է ժամանակակից ստրկության, մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Շիրակացու ճեմարանի Դիպլոմային ծրագրի սովորողները Կրտսեր ճեմարանականների հետ քննարկում են ազատության գաղափարի ընկալումները, միջին դպրոցում #MyFreedomDay-ը միահյուսվում է բուլինգի դեմ պայքարին, իսկ ավագ դպրոցում՝ հատուկ հրավիրված հյուր-մասնագետը ներկայացնում է թրաֆիքինգի՝ որպես ժամանակակից ստրկության վտանգներն ու կանխարգելման մեխանիզմները:
- Միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը և Ռողա Ջելադյանը մասնակցում են միջազգային կրթության փորձագետների համար նախատեսված SRT առցանց համաժողովին, որի նպատակը համալսարանների և դպրոցների ներկայացուցիչների միջև տեղեկության փոխանակելու և կապեր ստեղծելու հնարավորության ընձեռումն է:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Անի Սաղաթելյանի (564 խումբ), Վալերի Սարգսյանը (744 խումբ), Մարիամ Վոսկանյանը (923 խումբ), Էլեն Եսայանը 835 խումբ), Արսեն Սարգսյանը (742 խումբ) և ճեմարանի Կրթության տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն և ՄԲԴԾ համակարգող՝ Աննա Ստեփանյանը մասնակցում է ԱՄՆ-ի և Բրազիլիայի Park City Day և Aubrick դպրոցների կողմից կազմակերպված «RS CGS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Listening to the Land» թեմայով:
- Ճեմարանի Գրադարանում Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրսի սաների ծավալուն էսսեների և CAS արտաուսումնական ծրագրերի շնորհանդեսն է տեղի ունենում։ Միջոցառման ընթացքում սաները ներկայացնում են Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրով երկամյա ուսումնառության արդյունքում գրված իրենց գիտական աշխատությունները, իրենց առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման արդյունավետ ուղիները, ինչպես նաև Ստեղծարարության, Ակտիվության և Համայնքային ծառայության շրջանակում իրենց արտաուսումնական փորձառությունը, գաղափարները լավագույնս կյանքի կոչելու տարբերակները։
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (#ԱՏՁՄ) 20-րդ համաժողով ժամանակ Շիրակացու ճեմարանը դառնում է ԱՏՁՄ մեծ ընտանիքի լիիրավ անդամ, իսկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը համագումարի քվեարկությամբ ընտրվում է վերստուգող:
- «Երկիր մոլորակի օրը» միջոցառումների շրջանակում հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Արմինե Նարիմանյան) սեմինար-քննարկում է անցկացվում 5-6-րդ դասարանի սովորողների հետ` «Իմ ածխածնային հետքը» թեմայով, որը վարում է աշխարհագրության ուսուցիչ Անի Հովհաննիսյանը:
- Կրտսեր դպրոցը հյուրընկալում է 44-օրյա պատերազմի մասնակից Սամսոն Մարգարյանին, որը պատերազմի թոհուբոհի մեջ ստացել էր ճեմարանի 3-րդ դասարանի աշակերտ Արամ Չաղարյանի նամակը: «Դու քո նամակով շատ ավելին արեցիր»,- ասում է Սամսոնը՝ Արամին նվիրելով զինվորական գլխարկ ու գիրք: Արամն էլ նվիրում է բաժակ՝ «Իմ հերոսին» գրությամբ:
- 10-րդ դասարանի աշակերտները հանդիսավոր պայմաններում ներկայացնում են անհատական նախագծային աշխատանքները:
- ԱՊՀ երկրների՝ ՄԲ դպրոցների ասոցիացիայի 14-րդ համաժողովը այս տարի անցկացվում է առցանց՝ «ՄԲ դպրոցներ. միասին կերտում ենք ապագան» խորագրով: Համաժողովին հետաքրքիր և նորարարական թեմաներով հանդես են գալիս ճեմարանի աշխատակիցները՝ Տաթևիկ Նալբանդյանը (միջազգային հարցերով փոխտնօրեն), Շուշաննա Հասասյանը (հոգեբան), Վարդուհի Տիգրանյանը (հոգեբան), Ռոզա Ջելադյանը (հեռավար ուսուցման համակարգող), Մարիանա Հակոբյանը (ռուսաց լեզվի ուսուցիչ), Քրիստինե Սահակյանը (Իմացության տեսության ուսուցիչ): Այս համաժողովում Շիրակացու ճեմարանը և նրա աշխատակազմը Արցախյան պատերազմի ընթացքում ծավալած գործունեության համար ընդգրկվում է ասոցիացիայի Փառքի սրահում:
- ՄԲ դիպլոմային ծրագրում սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքները՝ CAS-ի (ստեղծարարություն, գործողություն, ծառայություն) շրջանակում և ծավալուն էսսեները, պատմում են կատարած հետազոտական աշխատանքի, ձեռքբերումների և դժվարությունների մասին:
- Հարավային Կորեայի Chadwick International School-ի Ռաունդ Սքվեր դպրոցների համար կազմակերպված միջազգային համաժողովին ճեմարանականներ Էլենն ու Աննան ընտրվում են լավագույն խոսնակ-մասնակիցներ: Ճեմարանական սաները ներկայացնում են LEADERS FOR FUTURE թեմայով իրենց աշխատանքները՝ ընդգծելով, թե աշակերտները ինչպիսի առաջնորդներ կարող են լինել հատկապես Covid 19-ի պայմաններում: Համաժողովին մասնակցում էին 30 դպրոցների 200 ներկայացուցիչներ 15 երկրից:
- Ճեմարանի Դիպլոմային ծրագրի սաները Ծիծեռնակաբերդում մասնակցում են Ծաղկահավաքին: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դրված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են թուղթ պատրաստելու համար:
- 9-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են համայնքային նախագծային աշխատանքները: Համայնքային նախագիծը բացահայտում է սաների ներուժը՝ սովորելով ստեղծելու և բարին գործելու սկզբունքով:
- Միջին դպրոցի սաները հանդիպում են Քուվեյթի ազգային վարժարանի սաների հետ «Ինքնության և ինքնաճանաչման հետքերով» խորագրով: Ճեմարանի 655 խմբի սաները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները՝ «Իմ երկրի գողտրիկ անկյունները» խորագրով, իսկ Քուվեյթի ազգային վարժարանի սաները` իրենց նախնիների պատմական հայրենիքը՝ «Վերադարձ դեպի արմատները» խորագրով, և ինքնության պահպանման ուղին հեռավոր սփյուռքում:
-
Մայիս
- Միջին դպրոցի սան դաշնակահար Ալեքս Գևորգյանը մասնակցում է Հայաստանի կոմպոզիտորների միության կազմակերպած «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի երաժիշտների» մրցույթին և գրավում 3-րդ տեղ:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին և ավագ դպրոցների սաներ Անի Չիլինգարյան (1015 խումբ), Արսինե Ղուկասյան (1295 խումբ), Եվա Սարգսյան (1012 խումբ), Նարե Ավետիսյան (IBDP1), Նեհա Մեթյու (1016 խումբ) և միջին դպրոցի հոգեբան` Գայանե Խաչատրյանը) մասնակցում է ԱՄՆ-ի Cate School և Saint Adrew’s School դպրոցների կազմակերպած «RS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Democracy in Pandemic» թեմայով:
- Ճեմարանը հյուրընկալում է ՀՀ էկոնոմիկային նախարար, ճեմարանի առաջին տարվա շրջանավարտ Վահան Քերոբյանին:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին և ավագ դպրոցների սաներ Աննա Մկրտչյանը (1103 խումբ), Էլեն Խաչիկյանը ( IBDP1), Արինե Խանլարին ( Տ-01 խումբ), Անահիտ Գալստյանը ( 1015 խումբ), Մարիա Գրիգորյանը (1015 խումբ), Նանե Մելիք-Ստեփանյանը (1011 խումբ), Գևորգ Վահրամյանը ( 923 խումբ) և ՌՍ ներկայացուցիչ` Իլոնա Հովասափյանը) Մասնակցում է Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային (South Asia & Gulf Conference» Region) անդամ 10 դպրոցների ուժերով կազմակերպված «RS Virtual առցանց համաժողովին՝ «Service in Action» թեմայով: Ճեմարանի երկու սան՝ Աննա Մկրտչյանը (1103 խումբ), Էլեն Խաչիկյանը (IBDP1), հանդես եկան, որպես Baraza խմբերի ղեկավարներ:
- Ֆրանկոֆոնիայի շրջանակում ճեմարանի ֆրանսերենի ուսուցիչներ Արմինե Գևորգյանը, Նելի Խուդոյանը ֆրանսերեն ուսումնասիրող սաների հետ այցելում են ֆրանկոֆոն Գյումրի քաղաք՝ ԿԱԶԱ հիմնադրամի կամավորների հետ հանդիպելու, փորձ փոխանակելու և զարգացնելու միջմշակութային հաղորդակցությունը:
- Ճեմարանում մեկնարկում է Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադան 4-7-րդ դասարանների աշակերտների համար՝ մայրենի, հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն, բնագիտություն, պատմություն առարկաներից:
- Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի նախաձեռնությամբ Ճեմարանական համայնքը՝ տնօրենության անդամներ, ուսուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, երթով այցելում են Եռաբլուր:
- Ճեմարանի աշխատակազմն այցելում է Հաղթանակի այգի՝ Անհայտ զինվորի հուշարձան, և հարգանքի տուրք է մատուցում 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսներին:
- Ճեմարանը և Գյումրիում տեղակայված Իտալիայի հյուպատոսարանը կնքեցին հուշագիր իտալերենի դասավանդման, սովորողների և ուսուցիչների փորձի փոխանակման, մշակութային նախաձեռնությունների, ամառային ծրագրերի իրականացման և համագործակցության շուրջ:
- CAS (Ստեղծարարություն, գործողություն և ծառայություն) և բիզնեսի կառավարման առարկայի շրջանակում Դիպլոմային ծրագրի ուսանողները հանդիպում են շուկայավարման և նորարարությունների բիզնես դպրոցի (BSMI) հիմնադիր և գործադիր տնօրեն Աննա-Մարի Սարգսյանին, որը ներկայացնում է տեղական և միջազգային մարկետինգային արդի միտումները և ռազմավարությունները:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Արսեն Սարգսյանի (742 խումբ), Մարկ Դարյանի (837խումբ) և ՏՀՏ կենտրոնի աշխատակից` Արինա Թումասյանի մասնակցում է Սինգապուրի UWCSEA դպրոցի կազմակերպած «RS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Future of Our Cities» թեմայով:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Լյուսի Գասպարյանի (925 խումբ), Անուշ Հարությունյանի (925 խումբ), Հայկ Տեր-Մաթևոսյանի (1016 խումբ), Նատալի Մանվելյանի (1011 խումբ) և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի մասնակցում է Կանադայի Lakefield College School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Lakefield College School հանդիպմանըորը անցկացվում էր «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Ճեմարանի միջին դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտ Ալեքս Գևորգյանը Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթում շահում է 3-րդ կարգի մրցանակ:
- Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրանդ Վենարդը և Ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանը հյուընկալվում են ճեմարանում՝ սովորողներին ՀՀՖ-ի ուսումնական ծրագրերը և ընդունելության կարգը ներկայացնելու նպատակով։
- Հեղինակային երգերի հեղինակ, երգիչ, դերասան, նախկին ճեմարանական Հայկ Պետրոսյանը համերգ է տալիս ավագ դպրոցի աշակերտների համար:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս կրտսեր դպրոցի սաներ Անաստասիա Աղաջանյանի (475 խումբ), Արկադի Պողոսյանի (475 խումբ), Ինգա Չարխիֆալակյանի (475 խումբ) և կրտսեր դպրոցի դասվար Արմինե Սարգսյանի մասնակցում է Գերմանիայի Gut Warnberg դպրոցի կողմից կազմակերպված «RS Conference» առցանց համաժողովին՝ Virtual «Cultures of Round Square» թեմայով:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Հակոբ Ալախվերդյանի (654 խումբ), Մերի Սիմոնյանի (652 խումբ), Էրիկ Կարապետյանի (837 խումբ) և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ՝ Իլոնա Հովասափյանի մասնակցում է Կալիֆորնիայի Chadwick School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Lakefield College School հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Ըստ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ Շիրակացու ճեմարանը դառնում է ատեստավորվող ուսուցիչներ վերապատրաստող կազմակերպություն։
- Ճեմարանում անցկացվում է «Շիրակացու գավաթ» շախմատի թիմային առաջնություն. հաղթում են 564 և 472 խմբերի թիմերը. կազմակերպիչ՝ ճեմարանի շախմատի ուսուցիչ և մարզիչ Նելլի Փիլոսյան:
- Կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց հետազոտական Աշխատանքները ամենամյա ավանդական ստուգատեսի ընթացքում:
- «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությամբ ճեմարանի 28-րդ շրջանավարտները հրաժեշտ են տալիս մայր կրթարանին:
- Ճեմարանի 5-րդ դասարանի աշակերտ Գաբրիելյան Գոռը մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլում արժանանում է 1-ին կարգի դիպլոմի, իսկ մի խումբ աշակերտներ՝ 2- րդ և 3-րդ կարգի դիպլոմների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում. Ավագյան Արսեն-մաթեմատիկա- 5-րդ դաս., Գրիգորյան Սյուզաննա – մաթեմատիկա-10-րդ դաս., Այանյան Քրիստինա –ռուսաց լեզու- 12-րդ դաս., Մինասյան Ժաննա –անգլերեն-12-րդ դաս., Մանգոյան Անի –անգլերեն-12-րդ դաս.:
- 10-րդ դասարանի (1013 խումբ) սան Էլեն Թադևոսյանի նախագծով ստեղծված հանգստի անկյունն է բացվում Ճեմարանի հյուրատանը:
-
Հունիս
- Ճեմարանի սաները մասնակցում են հեծանվորդի միջազգային օրվան:
- Economic Fundamentals Initiative (EFI)-ի հայտարարած տնտեսագիտական և անձնական ֆինանսների կառավարման թեմաներով էսսեների մրցույթում (10-12-րդ դասարաններ) հաղթում են 3 ճեմարանականներ՝ ԴԾ-ի ուսանողներ Մհեր Թորոսյանը, Նիկիտա Նիմա Ավետիսյանը, Լուիզա Փարամազյանը։
- Ամփոփվում են հանրապետական առարակայական բաց օլիմպիադայի (5-7-րդ դասարաններ) արդյունքները:
- Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի միջին դպրոցի սան Ալեքս Գևորգյանի մենահամերգը:
- Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 92 ամյակին նվիրված ճեմարանում տեղի է ունենում ընկերական հանդիպում Երևանի շախմատի ֆեդերացիայի մարզիկների և ճեմարանականների միջև։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի առաջին գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը Երևանի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, ֆեդերացիայի անդամներ Գևորգ Մելիքսեթյանը, Յուրի Համբարձումյանը։
- Դիպլոմային ծրագրի «Փորձարարական գիտություններ» առարկայական խմբի ուսանողները յուրաքանչյուր տարի իրականացնում են համատեղ հետազոտական աշխատանք, որի նպատակն է զարգացնել համագործակցային, հետազոտական հմտությունները և փոխանցել յուրաքանչյուր առարկայից ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները: Այս տարի դաշտային աշխատանքները իրականացվում են Դիլիջանի ազգային պարկում. սաները հետազոտում են տարածքի կենսաբազմազանության վրա ազդող բնական և մարդածին գործոնները:
- Ճեմարանական Էդուարդ Կարապետյանը նկարահանում է իր ամենասիրելի նախաճաշի՝ լոլիկով ձվածեղի պատրաստելու ընթացքը, որն էլ մեծ արձագանք էր ստանում աշխարհահռչակ խոհարար Jamie Oliver-ի և իր որդու Buddy Oliver-ի սոցցանցերի մասնավոր խմբերում:
-
Հուլիս
- Ճեմարանի Միջազգային բակալավրիատի ծրագրերի համակարգողներ Մարինա Սահակյանը, Էլինա Շաքարյանը և Աննա Ստեփանյանը «Իմաստունի» ալիքով ներկայացնում են նախագծային ուսուցումը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում:
- Հանդիսավոր պայմաններում ճեմարանի 28-րդ շրջանավարտները ստանում են ավարտական վկայականներ:
- Նշվում է ճեմարանի մեծ բարեկամ Կարեն Վարդանյանի մահվան տարելիցը Արամ Խաչատրյանի անվան հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:
- Առաջին անգամ Ճեմարանում անցկացվում է շախմատի 4-րդ կարգի որակավորման Մրցաշար, որին մասնակցում են 28 սան և՛ ճեմարանից, և՛ Նոր Նորք շախմատի մանկապատանեկան մարզադպրոցից, և՛ Նոր Նորքի Հայորդաց Տնից: Մրցաշարի երեք մասնակիցներ՝ Բորիս Հայրապետյան, Նարեկ Վարդանյան, Նարեկ Հարությունյան 4-րդ կարգայիններ դարձան:
- Սկսում է գործել ճեմարանի թենիսի կորտերը:
-
Օգոստոս
- Մեկնարկում է «Հեքիաթ» ճամբարը:
- Շիրակացու ճեմարանի Դիպլոմային ծրագրի սան Վենգեր Ղազարյանը (ուսուցիչ՝ Արաքս Մանուչարյան) բրոնզե մեդալ է նվաճում «Տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում»: Օլիմպիադան անցկացնում էր «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը», կազմակերպիչ երկիրը՝ Լատվիա:
- Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը Սանկ Պետերբուրգում մասնակցում է ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագրին, որը նախաձեռնել և իրականացնում էին Россотрудничество-ն և Սանկտ Պետերբուրգի կառավարման արտաքին կապերի կոմիտեն Ա.Ի. Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ:
- Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի և Արցախի կրթության և գիտության նախարար Լուսինե Ղարախանյանի միջև կնքնում է հուշագիր, առ այն, որ Արցախի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն այսուհետ հնարավորություն ունենան ուսումը շարունակելու Շիրակացու ճեմարանում: Արդեն յոթ աշակերտ է ընտրվել 2021-2022 ուստարվանից Շիրակացու ճեմարանում ապրելու և կրթվելու համար:
-
Սեպտեմբեր
- «Թրայվ Արմենիա» հիմնադրամը Շիրակացու ճեմարանի Թենիսի ակումբում կազմակերպում է սիրողական թենիսի բարեգործական մրցաշար, որից ստացված ողջ հասույթը որպես կրթաթոշակ տրամադրվում է արցախցի սովորողներին:
- ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է Շիրակացու ճեմարանի՝ պարտադիր ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլը, և ճեմարանը 3 տարով դառնում է վերապատրաստող կազմակերպություն:
- Ճեմարանի զինղեկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից կապիտան Հրանտ Աղաբեկյանը «Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և անձնական արիության համար պարգևատրվում է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:
- Հայ կամավորական ցանցը՝ ի դեմս տնօրեն Սերոժ Տերյանի և Շիրակացու Ճեմարանը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի կնքում են Համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը և գիտությունը, գիտական սերտ կապեր հաստատելու ուսանողների և ուսուցիչների միջև՝ նրանց ներգրավելով նոր գաղափարների և գիտելիքների փոխանակման գործընթացում:
- Ճեմարանի ավագ դպրոցի 5 սան (Տիգրան Տեր-Մաթևոսյան, Լյուդմիլա Պետրոսյան, Համլետ Կարայան, Յուրի Բաբինյան, Սարգիս Բոյախչյան) մասնակցում են ՀՀ Անկախության 30- ամյակին նիվիրված շարադրությունների մրցույթին, որը նախաձեռնել էր Քուվեյթում ՀՀ դեսպանատունը: Սաների մտքերը տպագրվել են Քուվեյթի The Times շաբաթաթերթում, սեպտեմբերի 19-25, 2021 հղում՝ https://www.timeskuwait.com/Pdf/20210919.pdf):
- Անկախության տոնի միջոցառումների շրջանակում ավագ դպրոցի սաները և մի խումբ ուսուցիչներ անկախ հայրենիքի կերտման ճանապարհի դժվարությունները որոշում են հասկանալ ու հաղթահարել միասին՝ Արմաղան լեռան բարձունքը նվաճելով:
- Դիպլոմային ծրագրի ԴԾ 2 աշխարհագրության խմբի սաները իրականացնում են դաշտային հետազոտական աշխատանքներ: Նպատակն էր ուսումնասիրել տուրիզմի դրական և բացասական ազդեցությունը Ծաղկաձոր քաղաքի շրջակա միջավայրի և համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ զարգացնելով սաների հետազոտական, հաղորդակցական և համագործակցային հմտությունները:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի և 6 սաների՝ Հայկ Տեր-Մաթևոսյան (1116 խումբ), Սոնա Հախվերդյան (ԴԾ2 խումբ), Էլեն Խաչիկյան (ԴԾ2 խումբ), Մարիա Գրիգորյան (1115 խումբ), Անահիտ Գալստյան (ԴԾ1 խումբ),Եվա Ադումյան (ԴԾ1 խումբ), մասնակցում են առցանց «Ռաունդ Սքվեր- 2021» միջազգային համաժողովին (RSIC-2021): Կազմակերպիչը ՌՍ համաշխարհային գրասենյակն է (RS Worldwide Ofiice):
- Համաձայն «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի «Կոնստանտին 2-րդ թագավոր» շքանշանի շնորհման սկզբունքնեի և տնօրենության խորհրդի 27.05.2021թ. որոշման՝ 2020-2021 ուստարում շքանշանը շնորհել ճեմարանի միջին դպրոցի սան Էլեն Թադևոսյանին (654 խումբ)՝ պլաստիկ խցանների հավաքագրման և սայլակների տրամադրման գործում առաջնորդության, հասարակական ակտիվության և հանրությանը ծառայելու հարցերում բացառիկ ներգրավվածություն և նվիրում ցուցաբերելու համար:
- Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելլում է ճեմարան, հանդիպում է ավագ դպրոցի սաների հետ, պատասխանում հարցերին, ոգեշնչում ու ոգևորում՝ ասելով՝ «Հիշե՛ք, անհնարին ոչինչ չկա»: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը Արտակ Բեգլարյանին պարգևատրում է Շիրակացու ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով. «Մարդկային կամքի և տոկունության բացառիկ դրսևորման, անմնացորդ հայրենասիրության և խիզախության, որպես ճշմարտության առաջամարտիկ և մարդու իրավունքների պաշտպան՝ Արցախի ձայնը աշխարհին լսելի դարձնելու, բոլոր սերունդների համար իսկական քաղաքացու և հայորդու օրինակ ծառայելու համար»:
- Ճեմարանի ավագ դպրոցի սաները (Ադիլխանյան Կամա, Պետրոսյան Բորիս, Շերոյան Մագդալենա, Մուրադյան Ամելի, Գրիգորյան Սյուզաննա) մասնակցում են Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մրցույթ-խաղին և գրավում են երկրորդ տեղ:
- Ճեմարանում մեկնարկում է հանրակրթական դպրոցների պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Վերապատրաստման գործընթացում ընդգրկված են ճեմարանի լավագույն մասնագետները, որոնք նաև փորձառու են մեծահասակների կրթության հարցում:
- Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ՝ պատիվ ունի իր սաներին պարգևատրելու «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով: Այս տարի պատվավոր մեդալի է արժանանաում ճեմարանի միջին դպրոցի սան Հասմիկ Թադևոսյանը:
-
Հոկտեմբեր
- Ճեմարանի գրադարանի և միջին դպրոցի մանկավարժական ծառայության համագործակցությամբ 5-րդ դասարանցիները մասնակցում են Դպրոցների գրադարանավարության միջազգային ասոցիացիայի էջանիշների փոխանակման նախաձեռնությանը: «Հեքիաթներ և ազգային հեքիաթներ» խորագրով նախաձեռնությունը իրականացվում է դպրոցական գրադարանների միջազգային ամսվա շրջանակներում՝յուրաքանչյուր սանին հնարավորություն տալով փոխանակել իր պատրաստած էջանիշը արտերկրի տարեկից սանի հետ: Ճեմարանի գործընկեր դպրոցն է ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի Thomas L. Hatchett, Sr. Elementary School-ը:
- Ավագ դպրոցի սաների հյուրը ճեմարանի շրջանավարտ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանն է:
- Ճեմարանում անցկացվում է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված ուսուցիչների մասնագիտական տոնին, որին մասնակցում էին աշխատակազմի ներկայացուցիչները: Արդյունքները գրանցվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առաջին տեղ՝ Ժան Գյուլբենկյան, քիմիական գիտ, թեկնածու, դոցենտ, քիմիայի ուսուցիչ, երկրորդ տեղ՝ Հայկուհի Կոլոլյան – կրտսեր դպրոցի ուսուցիչ, երրորդ տեղ՝ Ռուզաննա Եղիկյան – գրադարանի ղեկավար:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Լիլիթ Թոփուզյան (1025 խումբ), Նեհա Մեթյու (ԴԾ 2) և միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյան) մասնակցում է Հնդկաստանի Genesis Global School դպրոցի աշակերտների նախաձեռնած առցանց RS Postcard from Genesis Global School հանդիպմանը, որը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» շրջանակում:
- 2004 թ.-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Ամփոփվում է «Լավագույն գրադարան» խորագրով հանրապետական մրցույթը, և «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող է ճանաչվում Շիրակացու ճեմարանի գրադարանը (գրադարանավար՝ Ռուզաննա Եղիկյան, հետազոտական աշխատանքների համակարգող՝ Անի Մկրտումյան):
- Անկախության տոնի միջոցառումների շրջանակում անցկացվում է վազքի մարաթոն «Անկախությունը մենք ենք» խորագրով 5-րդ և 6-րդ դասարանների սաների համար: Խորհրդանշական պատվոգրեր ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած սաները՝ «ամենահավասարակշռված», «ամենաազնիվ» և «ամենահամարձակ» անվանակարգերում։
- Ճեմարանի կրտսեր դպրոցում նշվում է Թարգմանչաց տոնը:
- Ճեմարանական Վերա Մարտիրոսյանը (4-րդ դասարան) թենիսի՝ 10 տարեկանների տարիքային խմբում գրավում է 2-րդ տեղը, իսկ տարվա ռեյտինգով Հայաստանի 2-րդ ռակետն է (մարզիչ՝ Էրիկ Երեմյան): Թենիսը Ճեմարանում 5-րդ դասարանից դասավանդվում է որպես առարկա, գործում է նաև արտաուսումնական միավորման շրջանակում:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Լիլիթ Թոփուզյանը (1025 խումբ), Նեհա Մեթյու (ԴԾ 1), Մելանի Շամշյան (ԴԾ2), Հրակ Պոզյակալյան (ԴԾ1), Մարիա Օգանոզովա (1025 խումբ), Նարե Ավետիսյան (ԴԾ2) և ճեմարանի ԴԾ հոգեբան Գայանե Խաչատրյանը) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է Հնդկաստանի Assam Valley School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Assam Valley School հանդիպմանը:
- Կրտսեր դպրոցի՝ ավանդական դարձած վազքի մարաթոնն ուղեկցվում է 3- րդ դասարանցիների հետազոտական թեմաներով՝ առողջ ապրելակերպին և ֆիզիկական ակտիվության կարևորությանը: Վազքից բացի 3-րդները ծնողների հետ պարանի ձգման մրցույթին են մասնակցում։ Արագավազքում հաղթող ծնողները ստանում են պատվոգրեր:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Սուրեն Սահակյանը (753 խումբ), Հակոբ Ալախվերդյանը ( 754 խումբ), Անի Սաղաթելյանը (664 խումբ), Սամվել Կարապետյանը (664 խումբ), Մերի Պետրոսյանը (663 խումբ), Լինա Սարգսյանը (663 խումբ) և ճեմարանի արվեստի ամբիոնի ղեկավար Յուլյաննա Մկրտչյանը) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է Հնդկաստանի Dhirubhai Ambani International School դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Dhirubhai Ambani International School հանդիպմանը:
- ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի Կրտսեր դպրոցի ուսուցիչների համար տարեկան համաժողովը կազմակերպում և անցկացնում է Շիրակացու Ճեմարանը:
- Աշնանային արձակուրդի օրերին ճեմարանի հանդիսության սրահում աշխատում է աշակերտկան պառլամենտը, քննարկում հրատապ լուծում պահանջող այլևայլ հարցեր:
- Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ Խաչի հարևանությամբ կառուցվել է «Հավերժների այգի»՝ ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների: «Հավերժների այգում» տեղի ունեցած ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցում և Անանիա Շիրակացու անվանական ծառը տնկում են Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեն Տաթևիկ Արզումանյանը, «Անանիա Շիրակացի» գրքի հեղինակ Լիլիթ Նազարյանը և ճեմարանական, Շիրակացու անվանական կրթաթոշակակիր Վենգեր Ղազարյանը:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Անի Մխիթարյանը (1116 խումբ), Էլեն Խաչիկյանը (ԴԾ 2), Եվա Ավագյանը (1204 խումբ) և ճեմարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը) մասնակցում է Հարավային Աֆրիկայի St Andrew's School for Girls դպրոցի սաների՝ «Zoom Around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում կազմակերպած առցանց RS Postcard from St Andrew's School for Girls հանդիպմանը:
- Արցախի կառավարությունը դիմում է Շիրակացու ճեմարանին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում Շիրակացու ճեմարան բաց անելու համար: Ճեմարանի Տնօրենության որոշմամբ մյուս տարվա սեպտեմբերից գործելու է Շիրակացու ճեմարանը՝ ուրույն կրթական ծրագրով և լիովին անվճար։
-
Նոյեմբեր
- Կրտսեր դպրոցում անցկացվում է շախմատի չորրորդ կարգայինների մրցաշար (մրցավարներ Նելլի Փիլոսյան և Գևորգ Մուրադյան):
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (#ԱՏՁՄ), որի լիիրավ անդամ է Շիրակացու ճեմարանը, վարչության նիստը տնօրեն Աշոտ Ալիխանյանի հրավերով տեղի է ունենում ճեմարանում:
- Ճեմարանի երկրորդ մասնաշենքի մուտքի առջև տեղի է ունենում հուշաղբյուր-կոթողի բացում՝ նվիրված Արցախյան հերոսամարտում զոհված ճեմարանականներին՝ Արեն Մեհրաբյան, Լևոն Խուրշուդյան, Էդգար Թաշչյան, Տիգրան Շաշիկյան: Աղբյուր-հուշարձան տեղադրելու գաղափարի հեղինակը 12-րդ դասարանի աշակերտուհի Ինգա Ղահրամանյանն է: Նույն պահին հերոս տղաների հարազատները երկու կաղնի տնկեցին աղբյուրի դիմաց, որոնք ոռոգվելու են հուշարձան աղբյուրի ջրով:
- Արտակ Արզումանյանը 1990 թ. Շիրակացու ճեմարանի առաջին պաշտոնապես ընդունված սովորողն է: Օրերս ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանին գրած նրա նամակից տեղեկանում ենք. «Քանի որ պետք է մեկնեի Հայաստանից, իսկ առաջին երկու քննությունները ավելի երկար տևեցին, քան նախատեսվում է, ես խնդրեցի, որ վերջին քննությունը (հարցազրույցը) ինձ հետ անցկացնեն մինչև իմ մեկնելը, ինչին պարոն Ալիխանյանը ընդառաջ գնաց: Հարցազրույցն անցավ իր առանձնասենյակում, որին ներկա էր նաև Պոլիտեխնիկի ռեկտոր Յուրի Սարգսյանը (եթե հիշում եք այն ժամանակ ճեմարանը պոլիտեխնիկին կից քոլեջ էր կոչվում): Վերջում ես՝ որպես առաջին պաշտոնապես ընդունված ուսանող, Աշոտ Ալիխանյանից ստացա նոթատետեր ու գրիչների տուփ, որը մինչև հիմա պահում եմ»:
- SOLARA-ի մասնագետների թիմը իրականացնում է ճեմարանի մասանշենքերի տանիքների վերակառուցման աշխատանքները, որոնց վրա հավաքվում է 𝟭𝟱𝟬 կՎտ հզորությամբ արևային կայանը:
- Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը 6-րդ դասարանում Մայրենիից վարպետության դաս է վարում հայոց լեզվից և գրականությունից վերապատրաստվող ուսուցիչների համար:
- Ճեմարանի բնագիտական ամբիոնի ղեկավար կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյանը վարպետության դաս է վարում հանրակրթական դպրոցների կենսաբանության ուսուցիչների համար:
- Ճեմարան է այցելում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արտադրության (ԲՏԱ) նախարար Վահագն Խաչատուրյանը:
- «Ռուսաց լեզուն՝ որպես մասնագիտական շարժունակության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» ֆորումի շրջանակում «Կրթության կամավորները» պանելային քննարկման Ժամանակ Ճեմարանի գործունեությունն է ներկայացնում ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Մարիա Գրիգորյան, Վահե Ջրաղացպանյան, Էլեն Գրիգորյան, Էլեն Այդինյան, Սերի Ագապի Սիփան, Նարե Ավետիսյան, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյան) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է Ավստրալիայի The Hutchins դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from The Hutchins School հանդիպմանը՝ «Մարտահրավերներ» («Celebrations») թեմայով:
- ՀԱՊՀ ANEL լաբորատորիաների կրթական ինժեներ Ազատուհի Ուլիկյանը հանդիպում-քննարկում է ունենում Շիրակացու ճեմարանի սաների հետ։
-
Դեկտեմբեր
- Ճեմարանի միջին դպրոցի աշակերտները տեխնոլոգիայի ամբիոնի աջակցությամբ ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի կազմակերպած մրցույթում ներկայացնում են հայկական ավանդական Ղափամա ուտեստի պատրասման ընթացքը և ճանաչվում են հաղթող։
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Սուրեն Սահակյան, Հակոբ Ալախվերդյան, Էլինա Թորոսյան, Լինա Սարգսյան, Թորոս Մեգերյան, միջին Դպրոցի հոգեբան Շուշաննա Հասասյան) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է Բրազիլիայի Aubrick Multicultural ilingual դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Aubrick Multicultural Bilingual School հանդիպմանը: Թեման՝ «How do we cope, if we don’t love ourselves? Talking about SELF CARE»:
- Ավագ դպրոցի երրորդ հարկում Կարեն Վարդանյանի անվան նորարարական կրթության կենտրոնի բացումն է տեղի ունենում: Հովանավորը ՅԱՆԴԵՔՍ միավորման տնօրեն, ճեմարանի սան Տիգրան Խուդավերդյանն է: Կենտրոնը STEAM կրթական մոտեցմամբ ուսումնառությունը կազմակերպելու լայն հնարավորություններ և գործիքակազմ է ներառում՝ էլ ավելի բարձր նշաձող սահմանելով առկա և առաջիկա նախագծերի իրականացման համար:
- Ճեմարանի գործունեությունը լուսաբանվում է Мир 24-ի հատուկ ռեպորտաժում. «Մենք հավատում ենք, որ մեծ իրադարձությունները տեղի են ունենում, երբ մշտապես զարգացող դպրոցը, փայլուն ուսուցիչները և ներգրավված ծնողները միավորվում են՝ երեխաների համար ապահովելու այն կրթությունը, որին նրանք արժանի են»,- նշում էր լրագրողը:
- Ճեմարանի պատվիրակությունը՝ (ավագ դպրոցի սաներ Էլեն Խաչիկյան, Եվա Ադումյան, Սեռլի Բոյաջյան, Հայկ Տեր-Մաթևոսյան, Աննա Մաթևոսյան և ճեմարանի հասարակական գիտությունների ամբիոնի ղեկավար Արման Խաչատրյան) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում «Holiday Traditions» թեմայով մասնակցում է ԱՄՆ-ի Holy Innocents’ Episcopal դպրոցի սաների կազմակերպած առցանց RS Postcard from Holy Innocents’ Episcopal School հանդիպմանը:
- Դիպլոմային ծրագրի սաները հանդիպում են կիբերանվտանգության մասնագետ, ճեմարանական ծնող Անուշ Բեգոյանի հետ: Հաշվի առնելով թվային միջավայրում հնարավոր վտանգները՝ խոսնակն ընդգծում է վտանգների կանխարգելման կարևորությունը, անվտանգ գործելու հնարավորությունները, տեխնիկայի ճիշտ կիրառությունն ու հմտությունների անհրաժեշտությունը մարդու գործունեության բոլոր ոլորտներում:
- Հանրակարթական դպրոցների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հանդիսության սրահում հանձնում է վերապատարստման դասընթացի մասնակցության և կրեդիտների վկայագրեր:
- Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի է ունենում «Ռուսաց լեզվի Ուսուցումը ԱՊՀ երկրների տարածքում. առանձնահատկություններ, հեռանկարներ, խնդիրներ» միջազգային ֆորումը, որին մասնակցում և վարպետության դաս է ցուցադրում ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցիչ, «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2015» մրցույթի դափնեկիր, ռուսաց լեզվի ուսուցիչների Պուշկինի անվան XVIII միջազգային մրցույթի դափնեկիր Մարինա Քոչարյանը:
- Տեղի է ունենում «Մտածող սերունդ» մրցույթի մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ռուսաց լեզվի համակարգող Մարիա Քամալյանը և կրտսեր դպրոցի ռուսաց լեզվի ամբիոնի ղեկավար Մարիաննա Հակոբյանը:
- ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների համար հայտարարված «Դպրոց առանց սահմանների» մրցույթի արդյունքներն են ամփոփվում. ճենարանի ռուսաց լեզվի ուսուցիչներ Մարիա Քամալյանը և Սիրանուշ Էլիբեկյանը ճանաչվում են մրցույթի դափնեկիր՝ դասավանդման տեխնոլոգիաների կիրառման վարպետության անվանակարգում:
- ՄԲ դիպլոմային ծրագրի հետազոտական աշխատանքների և միջին դպրոցի ծրագրի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը ԱՊՀ երկրների «Դպրոց առանց սահմանների» կազմակերպության հրավերով մեկնում է Մոսկվա, որպես մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ՝ մասնակցում է ռուսաց լեզվի ուսուցիչների՝ մանկավարժական գաղափարների և վարպետության միջազգային մրցույթի ամփոփման և պարգևատրման աշխատանքներին:
- Ճեմարանը հյուրընկալում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
- Ավանդույթի համաձայն՝ հանդիսության դահլիճում Կրտսեր դպրոցի Ծնողական թատրոնը հանդես է գալիս 9-րդ ներկայացումով: Ծնողները դառնում եմ դերասաններ, իսկ փոքրիկները ներկայացման ավարտին պետք է փորձեն ճանաչել դիմակի տակ թաքնված ծնողներին: Այս տարի ծնողական թատրոնում խաղում էին 27 հոգի:
- Շիրակացու ճեմարանի գրադարանը սահմանամերձ գյուղերի գրադարանների հետ համատեղ իրականացնում է էջանիշների փոխանակման նախագիծ, որին մասնակցում են կրտսեր դպրոցի 3-րդ դասարանների սաները և Տավուշի մարզի Արճիս, Դեղձավան, Չորաթան գյուղերի կրտսեր դպրոցականները։ Էջանիշներում սաները միմյանց ամանորյա բարեմաղթանքներ և շնորհավորանքներ են հղում՝ համեմված տավուշյան բարբառով։
- Շիրակացու ճեմարանի աշխատակիցները նշում են տարեմուտը, շնորհավորում են 2021 թվականի հոբելյարներին, հանձնում նվերներ: