Տարեգրություն
Մեր Պատմությունը 2022 թ
-
Հունվար
- Կրտսեր դպրոցի՝ «Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ» ծրագրի շրջանակում իրականացվող ցուցահանդես վաճառքից հավաքված 200 000 դրամը երեխաները տրամադրում են Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի արվեստի դասասենյակները կահավորելուն, մոլբերտներով և նկարչական այլ նյութերով համալրելուն: Սկսվում է նամակագրությունը, և բարեկամության և համագործակցության հիմք է դրվում:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Էրիկ Կարապետյան / 937 խումբ/, Արտյոմ Պողոսյան/937 խումբ/, Մարի Թովմասյան /937 խումբ /, Մարինա Հարությունյան / 847 խումբ/, ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյան) մասնակցում է Հնդկաստանի Mayo College դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from Mayo College հանդիպմանը: Թեմա «Warp & Welt in Weaves»: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- ճեմարանը հյուրընկալում է Իրանի Շիրազ քաղաքում գտնվող MIS (Mehr Taban International School ) միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Զահրա Շաբանինիանին, որի այցի նպատակն էր ծանոթանալու Ճեմարանի կրթական ծրագրերին, պայմաններին, ինչպես նաև քննարկելու հետագա համագործակցության եզրերը:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Միլենա Բաբայանը / 1112 խումբ/, Սամվել Մխիթարյանը / IBDP1 խումբ /, Նատալի Մինասյանը / 1111 խումբ/, Սերին Ագապի Սիփանը / 1113 խումբ / և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է Հնդկաստանի Assam Valley դպրոցի սաների կողմից կազմակերպված «Nirgun-Music & Poetry For the Soul» թեմայով առցանց RS Postcard from Assam Valley հանդիպմանը:
- Ճեմարանը համագործակցության հուշագիր է կնքվում «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ:
- «Химия в школе» (լույս է տեսնում 1937 թվականից) միջազգային գիտական հանդեսում լույս է տեսնում ճեմարանի քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանի և նրա ուսանողների՝ Հովհաննես Ադոնցի և Վահագն Ծիրունյանի հեղինակած «Միջառարկայական կապերը քիմիական խնդիրներ լուծելիս» հոդվածը:
- Գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը «Ընթերցանության կազմակերպման ձևերը երկարօրյա դպրոցում» առցանց սեմինար է վարում (1-ին հանդիպում) Արցախի հանրակրթական դպրոցների երկարօրյա խմբերի մանկավարժների համար:
-
Փետրվար
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին և ավագ դպրոցների սաներ Լիլիթ Թոփուզյանը /1025 խումբ/, Լառա Կասսաբյանը /1028 խումբ /, Լուսինե Խաչատրյանը / IBDP1 խումբ /, Մանե Կարախանյանը / IBDP1 խումբ /, Յուրի Բաբինյանը / IBDP1 խումբ /, Սամվել Մխիթարյան / IBDP1 խումբ / և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում մասնակցում է ԱՄՆ-ի Province Day դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from Province Day «SDG Goal 5: Where Do We Stand, A Conversation About Gender թեմայով հանդիպմանը:
- Ճեմարանի տնօրենության անդամներն այցելում են միկրոբիոլոգիայի ինստիտուտ և կնքում համագործակցության հուշագիր:
- Ճեմարանի գրադարանի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանը «Համայնքի հետ աշխատանքի մոդել» թեմայով առցանց սեմինար է վարում Արցախի հանրակրթական դպրոցների երկարօրյա խմբերի մանկավարժների համար:
- Գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը «Ընթերցանության կազմակերպման ձևերը երկարօրյա դպրոցում» թեմայով առցանց սեմինար է վարում (երկրորդ հանդիպում) Արցախի երկարօրյա խմբերի մանկավարժների համար:
- Փետրվարի 12-ին ծնվել է Հրանտ Մաթևոսյանը: Այս առիթով ճեմարանի ավագ դպրոցի սաների հյուրն է մեծ գրողի որդին՝ ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, որը հուշեր է պատմում հոր մասին, ներկայացնում նրա կյանքի և ստեղծագործության ոչ այնքան հայտնի դրվագներ, ապա պատասխանում սաների հարցերին:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցների սաներ Նեհա Մեթյուն / BDP1/, Էլեն Խաչիկյանը / IBDP2/, Տիգրան Զուռնաչյանը /1201 խումբ/, Սոսի Անի Սիփանը / 1111 խումբ/, Սերին Ագապի Սիփանը / 1113 խումբ /, Սամվել Մխիթարյանը / IBDP1 խումբ / և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը մասնակցում է Աֆրիկայի St.Cyprians’ School դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from St.Cyprians’ School հանդիպմանը: Թեմա «Understanding Uncounscious Bias»: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Թումանյանական շաբաթվա շրջանակում միջին դպրոցի ութերորդ դասարանցիների հյուրն է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
- Ճեմարանում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և անցկացվում է «Գրքատոն-2022»-ը:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցների սաներ Մարի Թովմասյան / 937 խումբ /, Էմմա Սաիյան / 933 խումբ /, Էլեն Եսայան / 935 խումբ/, Գևորգ Վահրամյան /1025 խումբ /, Էրիկ Խանոյան / 843 խումբ / և ճեմարանի ավագ դպրոցի հոգեբան Գայանե Խաչատրյան) մասնակցում է Ռումինիայի Transylvania College դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from Transylvania College հանդիպմանը: Թեմա «Can You Make an Impact Even if You Are Young»: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար բանասիրական գիտ. թեկնածու Անի Մակինյան) ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի (ղեկավար՝ Կարինե Դավթյան) հետ համատեղ նշվում է Մայրենի լեզվի տոնը (սցենարի հեղինակ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արփինե Խեչիկյան):
- Ճեմարանական պատվիրակությունը, որի կազմում են միջին դպրոցի սաներ Անի Սաղաթելյանը / 664 խումբ /, Մարինա Հարությունյանը / 847 խումբ /, Լիլիթ Մկրտչյանը / 754 խումբ /, Հակոբ Ալախվերդյանը / 754 խումբ /, Արսեն Թոռչյանը / 665 խումբ /, Էդգար Ազարյանը / 665 խումբ / և առողջ ապրելակերպի ամբիոնի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, մասնակցում է Հարավային Աֆրիկայի St.Stithians Boys' College դպրոցի կազմակերպած «RS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Conquering Great Heights» թեմայով:
- Ծնողների մասնակցությամբ, բաց ու հաճելի քննարկումներով, դերային խաղերով ու մտածական մարզող վարժանքներով, անկեղծ ու ջերմ մթնոլորտում մեկնարկում է Ծնողական ակումբի անդրանիկ հանդիպումը: «Ինչպես շփվել երեխայի հետ. սովորենք լսել նրանց» թեման ծնողներին ներկայացնում է Կրտսեր դպրոցի հոգեբան Մարիա Համբարձումյանը:
-
Մարտ
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Էրիկ Կարապետյան /937 խումբ/, Մարիա Քոչարյան / 936 խումբ /, Գևորգ Վահրամյան /1025 խումբ/, Երանուհի Գողամյան/1025 խումբ/, Անի Պետրոսյան /1028 խումբ/ և կերպարվեստի ուսուցիչ Անի Ստեփանյան) մասնակցում է Ճապոնիայի Okinawa Amincus International School դպրոցի կողմից առցանց RS Postcard from Okinawa Amincus International School հանդիպմանը: Թեմա «Masks Around the World»: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Կրտսեր դպրոցում Բաց դռների օր է: Մասնակից ծնողների համար կրտսեր դպրոցում շրջայց են իրականացնում իրենք սաները, պատմում, ներկայացնում են իրենց առօրյան, դպրոցը, որին հաջորդում է ծնողների հանդիպումը տնօրենության անդամների հետ:
- Ողջ աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես լսողության համաշխարյհային օր: Հայոց լեզվի և գրականության ամբիոնի (ղեկավար՝ բանասիրական գիտ. թեկնածու Անի Մակինյան) նախաձեռնությամբ ճեմարանի 9-10-րդ դասարանցիների հյուրն են Լսողության խանգարում ունեցող հատուկ կրթահամալիրի սաները, որոնք մնջախաղով բեմադրում են հատվածներ «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունից:
- ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի հերթական համաժողովը՝ նվիրված սովորողների անհատական նախագծերին, որին Ճեմարանից մասնակցում է Լյուսի Խտրլարեանը՝ «Հայաստանի հրաշալիքները» (Փոդքաստ) թեմայով (ղեկավար՝ Գայանե Պապոյան, ռուսաց լեզվի ուսուցիչ):
- Հայաստանում կայանալիք տարածաշրջանի ՌՍ աշխատաժողովը չեղարկվում է (RS Forum)՝ հաշվի առնելով համաշխարհային զարգացումները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Ըստ տարածաշրջանի առցանց քվեարկության՝ աշխատաժողովը տեղի կունենա 2022թ նոյեմբերի 11-13 Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում:
- Առցանց հարթակում տեղի է ունենում ճեմարանի պատմության մեջ առաջին ներճեմարանական ձայնաշարը (Postcard)-ը Round Square-ի ձևաչափով, որը վարում են ավագ դպրոցի սաները: Հանդիպման թեման է «Իմ երկրի գեղեցկությունը»: Հանդիպումը 8-րդ և 9-րդ դասարաններում սովորողների համար էր, որի ընթացքում բացահայտեցին Հայաստանի առանձնահատկությունները և դրանց նշանակությունը յուրաքանչյուր հայի կյանքում: Խմբերի անդամների ընտրությամբ քննարկվում էր հետևյալ թեմաներից մեկը՝ լեզու և գրականություն, կրոն, դիցաբանություն, երաժշտություն, նկարչություն, պար, խոհանոց, սպորտ, տեսարժան վայրեր, հայերը՝ միջազգային ասպարեզում, ազգային հագուստ:
- Կրտսեր ճեմարանականները (3-րդ և 4-րդ դասարաններ) վերառարկայական թեմայի շրջանակում կազմակերպած ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը (168000 դրամ) փոխանցում են հերոսների վերականգնողական կենտրոնին:
- Ճեմարանական պատվիրակությունը ( միջին դպրոցի սաներ Մարիա Նահապետյան /753 խումբ/, Գայանե Բաբախանյան /846 խումբ/, Անի Տեր-Տաճատյան /753 խումբ/, Աստղիկ Արաջյան /847 խումբ/, Էլմիրա Բաղրյան /847 խումբ/, Տաթևիկ Զաքարյան /847 խումբ/ և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյան) մասնակցում է Մեծ Բրիտանիայի St.Mary’s Colchester School դպրոցի կազմակերպած առցանց RS Postcard from St.Mary’s Colchester School հանդիպմանը: Թեման՝ «How Do We Celebrate Diversity, Without Reinforcing Difference»: Հանդիպումը «Zoom around the World with Round Square» նախաձեռնության Շրջանակում է:
- Գարնանային արձակուրդի օրերին ճեմարանում աշխատում է Շիրակացու Պառլամենտի 9-րդ նստաշրջանը, որի շրջանակում 99 ճեմարանականներ համախմբվում են ճեմարանը ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ: Ճեմարանականները հանդես են գալիս բազմաթիվ հետաքրքիր և իրագործելի առաջարկներով, անդրադարձ են կատարում նաև Արցախում բացվելիք ճեմարանի մասնաճյուղին և պատրաստաակմություն հայտնում մասնակցելու այդ կարևոր գործընթացին:
- Ճեմարանի ուսուցչամանկավարժական անձնակազմը աշխատում և հանգստանում է Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը:
- Նոր ու հետաքրքիր համագործակցության, գաղափարների, ծրագրերի ու կրթական առողջ միջավայրի տարածման նպատակով ճեմարանը հյուրընկալում է «Դասավանդի՛ր, Հայաստան» թիմի անդամներին:
- Ավագ դպրոցում բացվում է «Մշակութային ցուցահանդես-վաճառք՝ 10-12-րդ դասարանների սաների կավագործական, լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքների վաճառքից ստացված գումարը ծառայելու է մշակութային կենտրոնին անհրաժեշտ գույք և նյութեր ձեռքբերելուն:
- Ճեմարանի անգլերենի ուսուցիչ Սյուզան Սահակյանը և rուսերենի ուսուցիչ Գայանե Պապոյանը մասնակցում են Լոնդոնի Ֆրանսիզ Կինգ դպրոցի գարնանային դասընթացին: Նրանք ղեկավարում են 16-հոգանոց աշակերտների խումբ (հիմնականում՝ ճեմարանի սաներ): Դասընթացի ավարտին Սյուզան Սահակյանին շնորհվում է լեզվի տիրապետման C2 հավաստագիր, իսկ Գայանե Պապոյանին՝C1:
-
Ապրիլ
- Երևանի պետական համալսարանի կազմակերպած քիմիայի առարկայական օլիմպիադայում ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Եվա Բազեյանն արժանանում է 3-րդ կարգի դիպլոմի (ուսուցիչ՝ Ժան Գյուլբենկյան):
- ճեմարանի ավագ դպրոցի 7 սաներ կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկաներից Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության (AESA Science Olympiad֊) ամենամյա միջազգային քսանմեկերորդ օլիմպիադայում հաղթում և ստանում են մեկ առաջին, երկու երկրորդ, մեկ երրորդ և 2 հատուկ մրցանակներ։ Հաղթանակը պայմանավորված էր սաների (Նեհա Մեթյու, Սամվել Մխիթարյան, Նարեկ Ալեքսանյան, Վահե Օհանյան, Մարիա Գրիգորյան, Սուսաննա Աթանեսյան, ՍԷրլի Պոյաճեան) և նրանց ուսուցիչների՝ Մարիամ Օհանյանի (կենսաբանություն), Աննա Գրիգորյանի (քիմիա) և Վահան Հովհաննիսյանի (ֆիզիկա) երկարատև և ջանադիր հետազոտական աշխատանքով։
- Առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի ամբիոնի (ղեկավար Գոհար Հովհաննիսյան, շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան), ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունենում շախմատի բարեգործական մրցաշարը, որին մասնակցում են ճեմարանական համայնքի ներկայացուցիչները՝ աշխատակիցներ, ծնողներ, պապիկներ: 5 մրցափուլի արդյունքում երկու մասնակից հավաքում են հավասար միավորներ (4.5 միավոր), լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջին տեղը զբաղեցնում է Սերգեյ Գրիգորյանը, երկրորդ տեղը՝ Կարեն Հարոյանը, երրորդ տեղը՝ Հովակ Հովակիմյանը: Նվիրաբերված ողջ գումարը Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամը հյուրատան բարեկարգման աշխատանքներին է տրամադրում:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Մարիա Քոչարյան /936 խումբ/, Անի Սաղաթելյան /847խումբ/, Լիլիթ Մանասյան/ 754 խումբ և ճեմարանի միջին դպրոցի հոգեբան Մարիամ Վարդանյան) մասնակցում է Հնդկաստանի DAIS դպրոցի կողմից առցանց «RS Virtual Conference» առցանց համաժողովի՝ «Service through the lens of self-care » թեմայով:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Էլեն Խաչիկյան /ԴԾ 2/, Սերին Ագապի Սիփան /1113 խումբ/, Վարվառա Բարսեղյանը / 1023 խումբ / մասնակցում է Հնդկաստանի Assam Valley School դպրոցի կողմից առցանց RS Postcard from Assam Valley School հանդիպմանը: Թեմա «Service as you see it »: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- ԱՊՀ երկների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի ամենամյա 15-րդ համաժողովի պաշտոնական բացումը առցնաց: Ճեմարանի համաժողովին ելույթներով հանդես են գալիս Մանան Աղաբեկյանը (անգլերենի ամբիոնի ղեկավար), Ռուզաննա Եղիկյանը (գրադարանավար), Յուլյաննա Մկրտչյանը (արվեստի ամբիոնի ղեկավար), Վարսենիկ Գրիգորյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցիչ):
- Ճեմարանի ավագ դպրոցի 17 սան (Եվա Ադումյան-ԴԾ1, Մարիա Գրիգորյանը-ԴԾ1, Անահիտ Գալստյանը-1114 խումբ, Սոնա Հախվերդյանը-ԴԾ2, Հայկ Տեր-Մաթևոսյանը- Հ15 խումբ, Էլեն Խաչիկյան - ԴԾ2, Անի Պետրոսյանը-Ֆ28 խումբ, Լիլիթ Թոփուզյանը- Հ25 խումբ, Սերին Ագապի Սիփան-Տ13 խումբ, Վարվառա Բարսեղյանը-Տ13, Գևորգ Վահրամյանը-Հ25 խումբ, Սեռլին Բոյաջյանը-ԴԾ1, Միլենա Բաբայանը - 1112 խումբ, Աննա Մաթևոսյանը-1112 խումբ, Նատալի Մինասյանը-1111 խումբ, Նեհա Մեթյու- ԴԾ1 , Սելվի Համբարձումյանը-1202 խումբ) «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում «Իմ երկրի գեղեցկությունը» թեմայով կազմակերպել են առցանց Postcard from Armenia հանդիպում, որին մասնակցել են ՌՍ 16 դպրոցներ 5 երկրներից (Հնդկաստան, Պերու, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ) 100 հոգի:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Էլեն Խաչիկյան-ԴԾ 2, Սերին Ագապի Սիփան-1113 խումբ , Վարվառա Բարսեղյանը-1023 խումբ/, Անի Պետրոսյանը-1028 խումբ և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը մասնակցում է Ֆրանսիայի Escole Alsacienne դպրոցի կազմակերպած «RS Virtual Conference» առցանց համաժողովի՝ «How can music illustrate the art of leadership» թեմայով:
- Ղազախստանում կայացած երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում ճեմարանի սան Ալեքս Գևորգյանը իր՝«Երեք պիես դաշնամուրի համար» ստեղծագործությամբ արժանանում է 2-րդ մրցանակի:
- Բնագիտական առարկաների ամբիոնի (ղեկավար՝ կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյան) նախաձեռնությամբ հանդիսության սրահում տեղի է ունենում հուշ-ցերեկույթ՝ նվիրված ֆիզիկայի սիրված ուսուցիչ Գեղամ Սիմոնյանի հիշատակին:
- Կայուն զարգացման հիմնադրամի կազմակերպած «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթում ճեմարանի միջին դպրոցի 751 խմբի սան Շամիրզայան Հռիփսիմեն արժանանում է պատվոգրի. ֆրանսերենի ուսուցիչն է Նելլի Խուդոյանը։
- Ճեմարանի 10-րդ դասարանցիները հանդիսավոր պայմաններում ներկայացնում են իրականացրած անհատական նախագծերը:
- Ճեմարանի 9-րդ դասարանցիները հանդիսավոր պայմաններում ներկայացնում են իրականացրած համայնքային նախագծերը:
- Ավագ դպրոցի սաները տողանի շրջանակում հյուրընակալում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանին, որը մանրամասն անդրադառնում է հատկապես «ցեղասպանություն» եզրույթի և երևույթի մեկնաբանությանը և պատճառներին: Միջոցառումից հետո, ավանդույթի համաձայն, այս՝ 29-րդ տարվա շրջանավարտները երկուական եղևնի են տնկում Հիշողության պուրակում՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
-
Մայիս
- Ճեմարանի միջին դպրոցի սան, դաշնակահար, երգահան Ալեքս Գևորգյանը մասնակցում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթին» և գրավում 1-ին տեղը:
- Ամփոփվում են հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Ճեմարանական աշակերտները գրանցում են հետևյալ հաջողությունները. Չալաբյան Արտաշես (10-րդ դաս.)– 1-ին կարգ, անգլերն, Պետրոսյան Անի (10-րդ դաս.) -2-րդ կարգ, անգլերեն, Մանիսաճեան Վահան (9-րդ դաս.) – 3-րդ կարգ, ֆրանսերեն, Գրիգորյան Սյուզաննա (11-րդ դաս.)-3-րդ կարգ, ֆիզիկա, Սարգսյան Արսեն (8-րդ դաս.) - 3-րդ կարգ, մաթեմատիկա, Ավագյան Եվա (12-րդ դաս.)-3-րդ կարգ, կենսաբանություն, Պետրոսյան Աննա (12-րդ դաս.)-գովասանագիր, կենսաբանություն, Գաբրիելյան Գոռ (6-րդ դաս.) - գովասանագիր, մաթեմատիկա, Ղաֆադարյան Դավիթ (12-րդ դաս.)-գովասանագիր, անգլերեն:
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Սուրեն Սահակյան-753 խումբ Վիկտորյա Սարկիսյան-754 խումբ, Մարիա Նահապետյան-753 խումբ, Արամ Մարտիրոսյան-753 խումբ, Էրիկ Խանոյան- 843 խումբ, Էլինա Թորոսյան-846 խումբ և կենսաբանության ուսուցիչ Մարիամ Օհանյան) «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում մասնակցում է ԱՄՆ-ի Saint Andrew’s դպրոցի կազմակերպած առցանց RS Postcard from Saint Andrew’s School հանդիպմանը: Թեման՝ «Make It Lasts: Sea Turtle Conservation»:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ հյուրընկալվում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Արցախի կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև ստորագրվում է համագործակցության հուշագիր՝ Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ: Կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ Երևանում, Արցախում և Սյունիքում մեկնարկում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադան: Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 4-8-րդ դասարանների մոտ 1500 աշակերտ, որոնք իրենց գիտելիքներն ու կարողություններն են դրսևորելու Հայոց լեզու (Մայրենի), Մաթեմատիկա, Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, Հայ ժողովրդի պատմություն, և բնագիտական առարկաներից:
- Ճեմարանական համայնքի ներկայացուցիչները՝ ուսուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, միասնական երթով այցելում են Եռաբլուր՝ հարգանքի և խոնարհման տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:
- Ճեմարանը հյուրընկալում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
- Ակադեմիայում տեղի է ունենում դպրոցականների՝ շախմատի 16-րդ օլիմպիադայի համայնքային փուլը. մրցում էին Նոր Նորք և Նորք Մարաշ 21 դպրոցների թիմեր։ Ճեմարանի թիմի կազմում են 1.Մկրտումյան Միհրան 753 խ., 2.Դավթյան Հովհաննես 846 խ., 3.Ավետիսյան Գարիկ 661 խ., 4. Հարոյան Անի 846 խ.: Վեց և մեկ լրացուցիչ կայծակնային պարտիաներից հետո ճեմարանականները զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։
- Տեղի է ունենում Դիպլոմային ծրագրի ուսանողների տարեվերջյան միջոցառում-շնորհանդեսը, որը միաժամանակ ընդգրկում է Դիպլոմային ծրագրի հիմնական կորիզը կազմող երեք բաղադրիչները՝ Իմացության տեսությունը (ТОК), Ծավալուն էսսեն (ЕЕ) և Ստեղծարարությունը (CAS)։
- Կրտսեր դպրոցի չորրորդ դասարանցիները «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» թեմայով ներկայացնում են իրենց երկարատև հետազոտության արդյունքները՝ ավանդական «Ստուգատես 2022»-ի շրջանակում:
- Կրտսեր դպրոցում տեղի է ունենում արտաուսումնական միավորումների հաշվետու համերգ:
- Նորարական կենտրոնում ավագ դպրոցի 11-րդ դասարանցիները ցուցադրում են ԲՏՃՄԱ (STEAM) նախագծային աշխատանքների արդյունքները: Բնագիտական առարկաների (ղեկավար՝ կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյան), տեխնոլոգիայի (ղեկավար՝ Նարեկ Տիգրանյան), մաթեմատիկայի (ղեկավար՝ Լիդա Բակլաչյան) և արվեստի (ղեկավար՝ Յուլյանա Մկրտչյան) ամբիոնների համագործակցությամբ, գիտություն առարկայի շրջանակում ճեմարանում առաջին անգամ ԲՏՃՄԱ (STEAM) նախագծային ուսուցում է կազմակերպվում: Առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրելով տեսական նյութեր, հետազոտական աշխատանք կատարելով` սովորողները ձեռք են բերել հիմնարար գիտելիքներ, որոնց հիման վրա էլ իրականացրել են նախագծերը:
- Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 29-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսավոր ցերեկույթը: Ճեմարանին հրաժեշտ են տալիս 101 շրջանավարտ:
-
Հունիս
- Ճեմարանի ֆիզմաթ (1028, 1027) և բնագիտական (1024) խմբերի աաշկերտները Հանքավանի «Հեքիաթ» ճամբարի տարածքում իրականացնում են դաշտային հետազոտություն ՆԶՊ և աշխարհագրություն առարկաների շրջանակում։ Աշխատանքի նպատակն էր դաշտային հետազոտության միջոցով առաջնային տեղեկույթ ստանալ ուսումնասիրվող տեղանքի մասին, քարտեզագրել և ներկայացնել արդյունքները։
- Ճեմարանի ներքին բակում Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրի շրջանակում (ծրագրի համակարգող բանասիրական գիտ. թեկնածու Էլինա Շաքարյան) 5-8-րդ դասարանցիները հանդիսավոր պայմաններում ներկայացնում են համայնքային ծառայության ուղղությամբ իրենց կատարած աշխատանքը:
- Ճեմարանը հյուրընկալում է Արցախի կրթական պատվիրակությանը:
- Ճեմարանը հյուընկալում է Պարաաթլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Դրամահավաքի արդյունքում ստացած հասույթը տրամադրվում է թիմին և 44-օրյա պատերազմին մասնակից հերոսներին՝ Տիգրան Գրիգորյանին, Էրիկ Գրիգորյանին, Էրիկ Եղյանին:
- Հանդիսության դահլիճում տեղի է ունենում հանրապետական բաց օլիմպիադայի փակման արարողությունը:
- Միջին դպրոցի 8-րդ դասարանի սան Հայկ Մադոյանը դառնում է սենյակային թռչող «գերթեթև» մոդելների գծով ավիամոդելիստների հանրապետական մրցույթի հաղթող և առաջին դիպլոմակիր: Ավիամոդելավորման արտաուսումնական միավորումը Ճեմարանում գործում է 2021-2022 ուսումնական տարվա սկզբից, միավորման ղեկավար՝ Էդուարդ Կարամյան:
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գրադարանի գիտական համակարգող Անի Մկրտումյանը պաշտպանում է գիտական թեզ «Սովորողների հետազոտական կարողությունների զարգացումը աշխարհագրության ուսուցման գործընթացում» թեմայով:
- Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում ամփոփվում են Շիրակացու ճեմարանի կազմակերպած առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները, ճեմարանի տնօրենության անդամները մրցանակներ են հանձնում հաղթող աշակերտներին:
- Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենում ճեմարանի միջին դպրոցի նախկին սան, դաշնակահար, երգահան Ալեքս Գևորգյանի «Լուս Ա» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: Սկավառակում տեղ են գտել Կոմիտասի 7 ստեղծագործությունների մշակումները, որոնք իրականացրել է պատանի երաժիշտ Ալեքս Գևորգյանը:
- Ճեմարանի «Գավաթ» մնջախաղի ստուդիայի սաները՝ Էլեն Սաֆարյանը (844 խումբ), Մանե Վանցյանը (755 խումբ), Սոֆի Վանյանը (755 խումբ), Էվելինա Վանյանը (755 խումբ), Լիլիթ Մանասյանը (754 խումբ) և ճեմարանի մնջախաղի ղեկավար՝ Իլոնա Հովասափյանը Երևան քաղաքի «Գոյ» թատրոնում մասնակցում են Հայաստանում ֆրանսիախոսության 4-րդ փառատոնին: «Մկների ժողովը» (ըստ Աթաբեկ Խնկոյանի) բեմադրության համար սաները ստացել են մասնակցության պատվոգրեր:
- Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամփոփվում են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային Արցախից մասնակցել են հանրակրթական դպրոցների 4-8-րդ դասարանների 827 աշակերտներ, որոնցից 241-ն արժանացել են գովասանագրերի, 93-ը՝ դիպլոմների՝ հետևյալ առարկաներից. 171 աշակերտ՝ հայոց լեզվից, 88-ը՝ ռուսաց լեզվից, 36-ը՝ մաթեմատիկայից, 25-ը՝ օտար լեզվից, 6-ը՝ պատմությունից, 8-ը՝ բնագիտությունից։
- Կարևորելով ռազմամարզական խաղերի դերը և նշանակությունը հատկապես գործնական ձևաչափում՝ «Ֆիզիկական դաստիարակություն և առողջ ապրելակերպ» ամբիոնի (ղեկավար Գոհար հովհաննիսյան) և ՆԶՊ առարկայի (ուսուցիչներ՝ Հրանտ Աղաբեկյան և Արթուր Բագրատյան) շրջանակում սկսվում են ռազմամարզական խաղեր 8-12-րդ դասարանների սաների համար: Այս խաղերը շարունակական են դառնալու:
- Հայ շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը՝ հունիսի 17-ին, «Ֆիզիկական դաստիարակություն և առողջ ապրելակերպ» ամբիոնը Կրտսեր դպրոցի շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանի գլխավորությամբ կազմակերպում են «Արագ շախմատի բարեգործական մրցաշար» Ճեմարանում, որին մասնակցում են սաներ, աշխատակիցներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ:
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա» արատաուսումնական ակումբի սաներ, 6-րդ դասարանցիներ Մանե Ղազարյանը, Տաթև Պետրոսյանը, Նունե Տերտերյանը և Սոնա Միքայելյանը մասնակցում են «Տեխնովացիա Հայաստան» մրցույթին և անցնում եզրափակիչ փուլ: Մրցույթին մեր սաները ներկայացրել են բջջային հավելված, որը կօգնի ներառական կրթության կարիք ունեցող երեխաներին լիարժեք մասնակցելու կրթական գործընթացներին և իրենց զգալու հասարակության լիարժեք անդամներ: Ակումբի ղեկավարը Լիանա Խաչատրյանն է:
- Ճեմարանի մնջախաղի ստուդիայի սաները Երևանի Գոյ թատրոնում մասնակցել են Ֆրանսախոսության երիտասարդական 4-րդ թատերական փառատոնին: Ներկայացնում են «Մկների ժողովը»՝ ըստ Ա. Խնկոյանի: Ստուդիայի գեղ. ղեկավար Իլոնա Հովասափյան:
- Ճեմարանի մարզական համալիրում կայանում է «Ես կարող եմ-2022» համապետական սպորտային փառատոնը, որին մասնակցում են ՀՀ մանկատների և խնամքի կենտրոնների՝ 8-60 տարեկան ավելի քան 120 սաներ (այդ թվում՝ մեծամասամբ հատուկ կարիքներ ունեցող): 4 տարին մեկ անգամ կազմակերպվող այս նախագիծը իրականացվում է կամզակերպիչների, մարզիչների, մարզչաթիմերի ղեկավարների, կամավորների, բժիշկ-հոգեբանների, մանկատների, խնամքի կենտրոնների համատեղ ջանքերով՝ «ՍՕԱՐ- Հայաստան» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ: Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա են հատուկ հյուր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը բարձրացրեց Հայաստանի դրոշն ու մրցաշարի բացման ջահը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՍՈԱՐ-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը և հյուրընկալող կառույցի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
- Ճեմարանի բոլոր կառույցները հանդիսության դահլիճում հրապարակայնորեն ներկայացնում են իրենց տարեկան հաշվետվությունները: Ուսումնական տարվա ավարտին Ճեմարանական ընտանիքը մշտապես ամփոփում է ուստարվա աշխատանքները՝ ներկայացնելու ձեռքբերումներն ու իրականացված գործերը՝ սահմանելով նպատակներ և խնդիրներ հաջորդ ուսումնական տարվա համար: Օրակարգում նաև խաղ, հումորային ընդմիջում, վիկտորինա ու շնորհակալությունների տեղատարափ էր:
-
Հուլիս
- Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը Ճեմարանի բարեկամ պատվավոր ճեմարանական, Արցախի պետական նախագահ Արտակ Բեգլարյանին շնորհավորական ուղերձ է հղում տարեդարձի առթիվ:
- Հանդիսության դահլիճում ճեմարանի 29-րդ շրջանավարտներին հանձնվում են շնորհակալագրեր:
- Ճեմարանը դառնում է Միջազգային դպրոցների խորհրդի անդամ (CIS) անդամ:
-
Օգոստոս
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական տեղակագրում (հ 1/43) լույս է տեսնում քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանի, Հովհաննես Ադոնցի, Վահագն Ծիրունյանի (ճեմարանի շրջանավարտներ) համատեղ հեղինակած հոդվածը՝ «Մաթեմատիկայի և տրամաբանության կիրառման հնարավորությունը քիմիական որոշ խնդիրների լուծման գործընթացում վերնագրով:
- Ճեմարանական Հայկ Ղահրամանյանը (8-րդ դասարան) բռնցքամարտի՝ Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում հաղթում է թուրք մրցակցին:
- Կրտսեր դպրոցի ավագ մանկավարժներ Զոյա Շահնազարյանը և Դիանա Ղևոնդյանը, միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը ներկայացնում են «Սանի թղթապանակը՝ որպես սեփական հաջողությունների, մտածողության և ստեղծարարության զարգացման դրսևորման նկարագիր» թեմայով զեկուցումը՝«Մենք ենք մեր փորձագենտները» ԱՊՀ երկրների խիզախ ուսուցիչների միության կողմից կազմակերպած «Մեծ գաղափարների մարաթոն-2022»-ի շրջանակում։
- «Սթարմուս» Starmus VI միջազգային փառատոնի և Շիրակացու ճեմարանի միջև ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր։ Այս համագործակցության արդյունքում սեպտեմբերին Հայաստանում կայանալիք Starmus VI Armenia փառատոնի շրջանակում Ճեմարանում կհյուրընկալվեն աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ նոբելյան մրցանակակիրներ, և հանդես կգան բաց դասախոսություններով՝ ճեմարանականներին հնարավորություն տալով զգալու գիտության ուժն ու ոգեշնչվելու գիտության ստեղծարարությամբ։
- Շիրակացու ճեմարանի տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանն ընտրվում է «Սթարմուս 6» (Starmus VI) փառատոնի դեսպան: Փառատոնի շրջանակում Ճեմարանում հյուրընկալվելու են հայտնի գիտնականներ և նոբելյան մրցանակակիրներ:
- Ճեմարանի անգլերենի ուսուցիչներ Արփինե Եղիազարյանը, Լիլի Սարոյանը, Սոնա Տոնոյանը և Մելինե Ղոնյանը մասնակցում են Armenian Volunteer Network-ի կազմակերպած TESOL դասընթացներին ս/թ հունվարի 14-ից մինչև հունիս 10: Դասընթացի ավարտին ստանում են հավաստագրեր, որոնք տեղ են հասնում օգոստոսի վերջին օրը:
-
Սեպտեմբեր
- Հանդիսավոր պայմաններում Արցախում՝ Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան համար 9 հիմնական դպրոցի շենքում մեկնարկում է Շիրակացու ճեմարանը: Հանդիսությանը ներկա են Շիրակացու ճեմարանի հիմանդիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Ացախի պետական քարտուղար Արտակ Բեգլարյանը և այլք:
- Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը շնորհավորական ուղերձ է հղում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Պետական նախարար Արտակ Բեգլարյանին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին:
- Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հարցազրույց է տալիս Ստեփանակերտի «Օր» լրատվականին: «Այն գաղափարները, որոնք դպրոցի ստեղծման անկյունաքարն են, համոզված ենք՝ կարճ ժամանակահատվածում՝ մի քանի տարիների ընթացքում, Արցախը կդարձնեն կրթական արդյունաբերության համաշխարհային կենտրոններից մեկը. դա է Արցախի ապագան»,- ասում է Աշոտ Ալիխանյանը:
- «Սթարմուս» (Starmus VI) փառատոնի շրջանակում Շիրակացու ճեմարան են այցելում և դասախոսություններով հանդես են գալիս ճարտարագետ Նագին Քոքսը և տիեզերագնաց Գարեթ Րեյզմանը, որոնք բացահայտում են տիեզերագնացության գաղտնիքները:
- ԲՈԿ-ի Մանկավարժություն-020 մասնագիտական խորհրդի որոշմամբ Ճեմարանի գրադարանի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանին շնորհվում է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Թեզի թեման՝ «Դպրոցականների հետազոտական կարողությունների զարգացման տեխնոլոգիաները աշխարհագրության ուսուցման գործընթացում»:
- Ճեմարանական պատվիրակությունը (տնօրեն Աշոտ Ալիխանյան, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյան, առաջին փոխտնօրեն Թագուհ Սինանյան և 6 սաներ՝ Ադամ Զաքարյան (ԴԾ2), Եվա Ադումյան (ԴԾ2), Սէրլի Պոյաճեան (ԴԾ2), Սուսաննա Աթանեսյան (ԴԾ2), Նանե Խաչատուրյան (ԴԾ2), Լուսինե Խաչատրյան (ԴԾ2) ) մեկնում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի Balliol College քոլեջ և Ուելսի Պեմբրուկշիր շրջան` մասնակցելու «Ռաունդ Սքվեր-2022» միջազգային համաժողովին (RSIC-2022): Այս տարվա խորագիրն էր՝ «Վերցրո՛ւ նվազագույնը, ձգտի՛ր ավելիին» («Take Less. Be More»):
- ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դասախոս, ճեմարանական ծնող Շիրակ Թորոսյանը հանդիպում է ճեմարանի միջին դպրոցի զսաների հետ: «Անկախությունը չպետք է մուրալ կամ խնդրել, անկախությունը պետք է պարտադրել»,-ասաց պարոն Թորոսյանը:
-
Հոկտեմբեր
- Ռուսաց լեզվի ուսուցիչ Մարինա Քոչարյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցում է ուսուցիչների և կրթության աշխատողների VII համաժողովին՝ «Խաղայնությունը/գեյմիֆիկացիան/ և «փափուկ» հմտությունները ինչպես կարող են նպաստել սովորողի՝ ակադեմիական հաջողություններ գրանցելուն» թեմայով: Մեր ուսուցչուհին լրացուցիչ կրթության ոլորտում ցուցաբերած հատուկ արժանիքների համար պարգևատրվում է «Մանկության ընկեր» մեդալով:
- Ճեմարանի պատվիրակությունը` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյան, մարդկային ռեսուրսների կառավարման գծով փոխտնօրեն, հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյան, միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյան, մեկնում է Հաագա` մասնակցելու Միջազգային բակալավրիատի տարեկան համաժողովին:
- «Կենդանիները մեր կյանքում, իսկ այսօր՝ ճեմարանում» խորագրով միջոցառումը առաջին անգամ կազմակերպվում է Ճեմարանում՝ հնարավորություն տալով կենդանասեր սաներին իրենց ընտանի «բարեկամներին» ներկայացնելու ընկերներին, ճեմարանական ողջ համայնքին: Կենդանիները բազամազան էին՝ հետաքրքիր անուններով, նախասիրություններով, կենսագրությամբ, արքագծային դրսևորումներով:
- Ճեմարանում նախատեսվում է իրականացնել քաղպաշտպանության համակարգված ծրագիր, որը բաղկացած կլինի մի քանի մասերից՝ ֆիզիկական պատրաստություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն և այլն, ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների համար: Ծրագրի շրջանակում ճեմարանականները «ԱզատազԷն»-ում՝ մասնակցում են կրակային պատրաստության դասընթացի:
- Ճեմարանի ավագ դպրոցի սովորողների հյուրն էր Քաթարի Northwestern համալսարանի ընդունելության և ռազմավարական հավաքագրման գծով տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանը, որը ներկայացնում է բաւհի պայմանները, հնարավորություններն ու առավելությունները:
- «Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճում է 2-րդ տեղը:
- ՌՍ առցանց համաժողովն է տեղի ունենում «Sustainable Wellbeing» թեմայով, կազմակերպիչներ՝ Հնդկաստանի Doon School դպրոցը, Պակիստանի British Overseas դպրոցը և Շիրակացու ճեմարանը: Ճեմարանի ԱԴ սաները հանդես են գալիս որպես համաժողովի հաղորդավարներ և վարողներ՝ Լուսինե Խաչատրյան / IBDP 2, Նեհա Մեթյու / IBDP 2, Անահիտ Սահակյան/ Ֆ-28, Մարիա Գրիգորյան/ IBDP 2, Անի Պետրոսյան / IBDP1, Գևորգ Վահրամյան / IBDP1, Միլենա Բաբայան / Տ-12, Սերին Սիփան / Տ-11, Վարվառա Բարսեղյան/ Տ-23, ԱԴ և ՄԴ սաները, և երեք ուսուցիչ /աշխատակից հանդես են գալիս որպես համաժողովի մասնակից՝ Արեգ Մանուկյան/ IBDP1, Լիլիթ Մանասյան / 854, Մանե Կարախանյան / IBDP 2, Մարիամ Վարդանյան / ՄԴ հոգեբան /, Գոհար Հովհաննիսյան / Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի ղեկավար /, Եկատերինա Ալեքսանյան / բնագիտոիթյան ամբիոնի փորձագետ/:
- «Զորյան» հայագիտական ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, Հայաստանի «Զորյան» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Եգանյանը, ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը այցելում են ճեմարան: Ճեմարանում շրջայցից հետո հյուրերը հանդիպում են ճեմարանական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու Ցեղասպանության թեմայի դասավանդման ճեմարանական փորձին:
- ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Անուշ Հարությունյանը /Ֆ28 խումբ /, Համլետ Կարայանը /ԴԾ1 խումբ /, Պոլինա Տոնոյան /ԴԾ1 խումբ/, Վահան Մանիսջյան /1023 խումբ/, Մարիա Ղուկասյան / Ֆ16 խումբ/, Իռեն Ստեփանյանը /ԴԾ1 խումբ/ և ՄԴ հոգեբան Մարիամ Վարդանյանը) մասնակցում է Հարավային Աֆրիկայի Stanford Lake College դպրոցի կողմից RS առցանց Postcard from Stanford Lake College հանդիպմանը: Թեման՝ «Mental Health Awareness»: Հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
-
Նոյեմբեր
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ավագ դպրոցի սաներ Մարիա Օգանեզովան /1125 խումբ /, Նեհա Մեթյուն / ԴԾ1 խումբ /, Գևորգ Վահրամյանը / ԴԾ1 խումբ /, Սոսի Անի Սիփանը / 1211 խումբ /, Մհեր Բաղումեանը / ԴԾ1 խումբ /, Անի Պետրոսյանը / ԴԾ1 խումբ / և ճեմարանի շրջանավարտ Մհեր Գալստյանը (44-օրյա պատերզմի մասնակից) մասնակցում է Հնդկաստանի The Assam Valle School դպրոցի կողմից RS առցանց Postcard from The Assam Valley School հանդիպմանը: Թեմա «War Settles Nothing»: Հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում:
- Ճեմարանի նորարական կենտրոնում տեղի է ունենում «Ձեռնարկ. քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ» գրքի շնորհանդեսը, որը հեղինակել են Ճեմարանի քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանը և նրա աշակերտներ, ճեմարանական շրջանավարտներ Հովհաննես Ադոնցը և Վահագն Ծիրունյանը:
- Ճեմարանում համատեղ դաս է կազմակերպվում Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի 7-րդ ա դասարանի և Շիրակացու ճեմարանի 761 խմբի սաների մասնակցությամբ: Գրեթե երկու ամիս սաները խմբերով ուսումնասիրել էին Եղիշե Չարենցի կյանքը և գրական Ժառանգությունը: Համատեղ դասի գաղափարը ծնվել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչների` Արփինե Խեչիկյանի (Շիրակացու ճեմարան) և Վարդուհի Գևորգյանի (Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոց) համագործակցության արդյունքում: Դասը նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին: Մինչ դասը հյուրերը շրջայց են կատարում Շիրակացու ճեմարանում, իսկ դասից հետո հանդիպում են ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանին:
- Ճեմարանի միջին դպրոցի սովորողները Գյումրիում իրականացնում են միջառարկայական նախագիծ տեղի թիվ 27 դպրոցի սաների հետ համագործակցությամբ՝ «Իմ սրտի քաղաքը» խորագրով: Նախագծի գլխավոր առարկաներն էին արվեստ (կերպարվեստ, կինոարվեստ, կերմիկա, լուսանկարչություն, գրաֆիկ դիզայն) և ռուսաց լեզու, որպես ինտեգրված առարկաներ ներառված էին մաթեմատիկան, աշխարհագրությունը, պատմությունը:
- Դիպլոմային ծրագրի սաներն ու ուսուցիչները այցելում են Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարան և համատեղ դասեր են անցկացնում տեղի դպրոցում:
- Ճեմարանը նախաձեռնում և հյուրընկալում է Հայաստանում տարբեր երկրների դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներին և պատվիրակներին՝ նպատակ ունենալով ստեղծել ընտանեկան մթնոլորտ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանների ընտանիքների համար՝կնպաստելով կրթության զարգացմանն ուղղված երկխոսության և գործողությունների խթանմանը: Միջոցառումը կազմակերպվում է այս օրը, քանի որ սա Երեխաների համաշխարհային օրն է (1954թ-ից), ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հռչակագրի (1959թ-ից) և ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը (1990 թ-ից): Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ՝ Եվա Ադումյանը /ԴԾ2 խումբ /, Մանե Ավագյանը / ԴԾ2 խումբ/, Մանե Կարախանյանը / ԴԾ2 խումբ /, Մհեր Բաղումեանը / ԴԾ1 խումբ /, Դավիթ Մարտոյանը / ԴԾ1 խումբ /) մասնակցում է Կոլումբիայի Colegio Los Nogales դպրոցի՝ «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում կազմակերպած RS առցանց Postcard from Colegio Los Nogales հանդիպմանը: Թեման՝ «Effects of recession in our daily life»:
- Ավագ դպրոցի վեց սան՝ Դավիթ Անանյանը, Արտյոմ Թովմասյանը, Անահիտ Սինանյանը, Նատալի Աբրահամյանը, Մանե Ավագյանը և Համլետ Կարայանը, մասնակցում են QSI միջազգային դպրոցի կազմակերպած բանավեճի մրցույթին (անգլերենով): Ճեմարանականներ Նատալի Աբարահամյանը և Մանե Ավագյանը եզրափակիչ փուլում զբաղեցնում են երկրորդ տեղը։
- Ճեմարան է այցելում ԲՈԿ-ի նախագահ, ճեմարանի շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը: Նա հանդիպում է ավագ դպրոցի սաներին, պատմում իր գործունեության մասին, պատասխանում հարցերին:
- Երևանի և Արցախի ճեմարանների միասնական օրեր են անցկացվում: Արցախի ճեմարանի 37 սաները և 12 ուսուցիչները համատեղ դասեր են վարում, միջոցառումներ են անցկացնում: Արցախի ճեմարանականներն այցելում են Մատենադարան, Գառնի, Գեղարդ, համազգային թատրոնում դիտում են «Ամբոխները խելագարված» ներկայացումը:
- Ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է «Ճեմարանի oր`«Ճեմարանը մենք ենք» կարգախոսով, որից ստացված հասույթը տրամադրվում է կրտսեր դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներին:
-
Դեկտեմբեր
- Ճեմարանական պատվիրակությունը (միջին դպրոցի սաներ Էրիկ Կարապետյան/1031/, Հակոբ Ղարիբյան /858/, Աննա Նիկիֆորովա /851/, Աննա Կարապետյան /858/, Մարինա Բաղդյան /857/) մասնակցում է «Zoom around the World with Round Square» Հնդկաստանի Sunbeam School Lahartara դպրոցի կազմակերպած առցանց Postcard from Sunbeam School Lahartara հանդիպմանը: Թեման՝ «Portraits of Success»:
- Ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Լեա Անթարյանը /1122/, Համլետ Կարայանը /ԴԾ1/, Մարիա Օգանեզովա /1125 /, Գևորգ Վահրամյան /ԴԾ1/, Սոսի Անի Սիփան /1211 /, Սէրլի Պոյաճեան /ԴԾ2/ և ճեմարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը) մասնակցում է Պակիստանի First Step School of Arts and Sience դպրոցի կողմից RS առցանց Postcard from First Step School of Arts and Sience հանդիպմանը: Թեմա «Social Media Manipulation»: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
- Քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանի, Հովհաննես Ադոնցի, Վահագն Ծիրունյանի հեղինակած «Մաթեմատիկական անալոգիաների և տրամաբանական մտածողության դերը քիմիական որոշ խնդիրների լուծման գործընթացում» գիտական հոդվածը լույս է տեսնում «Մանկավարժական միտք» ամսագրում (3-4)։
- Արցախի և մայր ճեմարանի սաները հանդիպում են առցանց, զրուցում, քննարկում Արցախի՝ Ադրբեջանի կողմից շրջափակման, այս առիթով Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի նստացույցի, ինչպես նաև կրթական հարցերի շուրջ:
- Կրտսեր դպրոցում ավանդական ծնողական թատրոնը ներկայացնում է Ռուզաննա Մկրտչյանի հեղինակած պիեսը, որի բեմադրությանը մասնակցում էր 30 ծնող:
- Ճեմարանի ուսուցչամանկավարժական և սպսարկող համայնքը հանդիսավորությամբ հրաժեշտ է տալիս 2022 տարվան: Ամանորի միջոցառում է տեղի ունենում հանդիսության դահլիճում՝ «Մենք մերոնցով» վերտառությամբ:
- Արվեստի ամբիոնի և ՌՍ համագործակցության արդյունքում տպագրվում է 2023 թ. օրացույց:
- "Русский язык за рубежом" ամսագրում հրապարակվում է ռուսաց լեզվի ուսուցիչ Մարինա Քոչարյանի հոդվածը՝ «Միկրո և մակրոպրոբլեմների կիրառության արդյունավետությունը պրեբլեմային ուսուցման շրջանակում» վերնագրով: Հայ-ռուսական համալսարանում լույս է տեսնում ուսումնական ձեռնարկ խոսքի զարգացման շուրջ, որի հեղինակներից մեկը ճեմարանի ուսուցչուհի Մարինա Քոչարյանն է: