-
Հունվար
- Ճեմարանական պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ընդունելության հարցերով պատասխանատու և անգլերենի ուսուցիչ Աննա Աղասյանը և առաջին փոխտնօրեն Աշխեն Թովմասյանը Լոնդոնում մասնակցում են Ռաունդ Սքվեր դպրոցների տնօրենների խորհրդաժողովին (RS Head’s Symposium, London):
- Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան այցելում է Ճեմարան՝ ծանոթանում ճեմարանական առօրյային, հանդիպում սաների հետ, զրուցում ճապոնական մշակույթի, պատմության մասին:
- Աթենքում 82 տարեկան հասակում կյանքից հեռանում է «Ռաունդ Սքվեր» կազմակերպության համահիմնադիր, խորհրդի նախագահ, Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին Երկրորդը:
- Ճեմարանում անցկացվում է ամփոփման և անդրադարձի օր՝ «Սովորում ենք գործելով» խորագրով: Սաները ներկայացնում են 1-ին կիսանյակում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները՝ մատուցելով ծառայություն իրենց կրտսեր կամ ավագ դասընկերներին:
- Ճեմարանում 29 մասնակիցով մեկնարկում է Շախմատի ակումբը, որի նպատակն է զարգացնել «Շախմատ» մարզաձևը, միտված է Ճեմարանում շախմատային միջավայր և նոր ավանդույթներ ստեղծելուն և պահպանելուն: Ակումբը նախատեսված է սաների, աշխատակազմի և ծնողական համայնքի համար: Նախաձեռնողները շախմատի ուսուցիչներ Նելլի Փիլոսյանը և Վանիկ Մանուկյանն են: Ռուսաց լեզվի ուսուցիչ Մարինա Քոչարյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ատենախոսություն է պաշտպանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայից՝ «Խաղային տեխնոլոգիայի կիրառությունը դասավանդման գործընթացում» թեմայով:
- Ճեմարանում մեկնարկում է Շախմատի ակումբը, որի նպատակն է շախմատային միջավայր և նոր ավանդույթներ ստեղծելուն և պահպանելուն: Ակումբը նախատեսված է ճեմարանական սաների, ինչպես նաև ճեմարանական աշխատակազմի և ծնողական համայնքի համար: Գործելու է ամեն ամսվա վերջին շաբաթ օրերին, մրցավարներն են Նելլի Փիլոսյանը, Վանիկ Մանուկյանը:
- 12-րդ դասարանցիները գրականության դասին նշում են Պարույր Սևակի ծննդյան օրը: Նրանք հյուրընկալում են այդ օրվա ուսուցիչ Դավիթ Անանյանի գրականասեր, Սևակապաշտ տատիկին՝ Ամալյա Վարդանյանին:
- Ճեմարանում հանդիսավորությամբ նշվում է Հայոց բանակի ստեղծման 31-րդ տարեդարձը:
- Առցանց 2-րդ ներճեմարանական փոդքաստն է տեղի ունենում, որը վարում են ԱԴ և ՄԴ ութ սաներ: Հանդիպմանը մասնակցում են ճեմարանի 17 սան:
-
Փետրվար
- Մեկնարկում է երեխաների զարգացման «Լույս» կենտրոնի գործունեությունը: Կենտրոնի գործունեությունը ներառում է երեխաների հետ անհատական և/կամ խմբային պարապմունքներ, նախապատրաստում դպրոցին, ադապտիվ ֆիզկուլտուրայի դասընթացներ, հատուկ մանկավարժի, լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ:
- «Զումը Երկրի շուրջ Ռաունդ Սքվերի հետ /Zoom around the World with Round Square»/ նախաձեռնության շրջանակում ճեմարանական պատվիրակությունը (ավագ դպրոցի սաներ Մարիամ Ոսկանյան /Ֆ-24/, Լուսի Խտրլարեան /1122/, Նարեկ Գալստյան /ԴԾ1/, Արփի Բադալյան /ԴԾ1/, Մարիա Նահապեյան /853/, Դավիթ Սանդոյան /ԴԾ1/ և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյան) մասնակցում է Կանադայի Calgar French and International դպրոցի կազմակերպած ՌՍ առցանց հանդիպմանը: Թեման՝ «Diversity, Equity and Conclusion Commuttees: Let’s chat»:
- «Զումը Երկրի շուրջ Ռաունդ Սքվերի հետ /«Zoom Postcard around the World with Round Square»/ նախաձեռնության շրջանակում RS Postcard from Shirakatsy Lyceum, Armenia առցանց հանդիպումն է տեղի ունենում, որին 8 երկրների 23 ՌՍ դպրոցներից մասնակցում են 110 հոգի (Կոլումբիա, Հնդկաստան, Պակիստան, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ): Թեման՝ «Իմ մանկության հերոսները»: Հանդիպումը վարում են ճեմարանի ԱԴ և ՄԴ դպրոցների 16 աշակերտներ:
- Ճեմարանը հերթական անգամ հյուրընկալում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին: «Շնորհակալություն, որ Արցախի Ճեմարանի կողքին եք. մենք միասին հավատացել ենք, և միասին կատարել ենք այս քայլը, ու համոզված եմ, որ հավատով շատ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու թե՛ Արցախում Ճեմարանի զարգացմամբ և հզորացմամբ, թե՛ Արցախում կրթության որակի հնարավորինս արագ բարձրացմամբ, և թե՛ Արցախի հայակական ապագայի երաշխավորման հարցում»,-ճեմարանականների հետ հանդիպման ժամանակ ասում է պարոն Բեգլարյանը:
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում RS Postcard from Inventure Academy, India առցանց հանդիպումը, որին մասնակցում են ՄԴ սաները՝ Էրիկ Կարապետյան /1031/, Արսեն Պողոսյան /854/, Աննա Նիկիֆորովա /851/, Արմինե Բաղդասարյան /851/, Աստղիկ Արաջյան /947/, Հռիփսիմե Շամիրզայան /851/ և ՄԴ հոգեբան Մարիամ Վարդանյանը:
- Անգլերեն-ֆիզկուլտուրա միջառարկայական նախագծի շրջանակում Ճեմարանի 5-րդ դասարանի սաներն այցելում են Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոց և 7-րդ դասարանցիներին անգլերենով ներկայացնում ֆիզիկական ակտիվության մասին դասընթաց:
- 12-րդ դասարանցիները գրականության դասին նշում են Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը: Նրանց հյուրը գրողի որդին է՝ ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը:
- Ճեմարանի մարզադահլիճում բասկետբոլային հանդիպում է տեղի ունենում QSI միջազգային դպրոցի և ճեմարանական թիմերի մասնակցությամբ։ Խաղը ավարտվում է ճեմարանի թիմի հաղթանակով՝ 59:21։
- Ճեմարանի բոլոր կառույցներում մեծ շուքով նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և կազմակերպվում է Գրքատոն:
- «Զում փոդքասդը Երկրի շուրջ ՌՍ-ի հետ» («Zoom Postcard around the World with Round Square») նախաձեռնության շրջանակում տեղի է ունենում RS Postcard from First Step School of Arts and Science, Pakistan առցանց հանդիպումը, որին մասնակցել են ՄԴ սաներ Արսեն Պողոսյանը /854/, Էլեն Եսայանը /1034/, Մարի Հակոբյանը / 1032/, Էրիկ Խանոյանը / 943/:
- Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Անի Մակինյան, բանաս. գիտ. թեկնածու) հանդիսության դահլիճում մեծ շուքով նշվում է Մայրենի լեզվի օրը՝ «Երգ ու տաղ» խորագրով: Սցենարի հեղինակ և կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արփինե Խեչիկյան:
- «Գրանդ Սպորտ» համալիրում ֆուտբոլային հանդիպում է տեղի ունենում СIS միջազգային դպրոցի և ճեմարանական թիմի մասնակցությամբ։ Ճեմարանի սաները հաղթում են 4։6 հաշվով։Ղազախստանի Ալմա Աթա քաղաքի ՄԻՌԱՍ միջազգային դպրոցում ճեմարանի Դիպլոմային ծրագրի սաներ Անահիտ Սինանյանը, Արտաշես Չալաբյանը, Մհեր Բաղումյանը ուսուցիչ Քրիստինե Սահակյանի ուղեկցությամբ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողովին:
- Ղազախստանի Ալմա Աթա քաղաքի ՄԻՌԱՍ միջազգային դպրոցում ճեմարանի Դիպլոմային ծրագրի սաներ Անահիտ Սինանյանը, Արտաշես Չալաբյանը, Մհեր Բաղումյանը ուսուցիչ Քրիստինե Սահակյանի ուղեկցությամբ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողովին:
-
Մարտ
- «Զում փոդքասդը Երկրի շուրջ ՌՍ-ի հետ» («Zoom Postcard around the World with Round Square») նախաձեռնության շրջանակում տեղի է ունենում RS Postcard from Aiglon College, Switzerland առցանց հանդիպումը, որին մասնակցում են ԱԴ-ի սաներ Նարեկ Գալստյանը /ԴԾ1/, Պոլինա Տոնոյանը /ԴԾ1/, Մերի Ավետիսյանը /ԴԾ1/, Մանե Ավագյանը /ԴԾ1/, Արտաշես Չալաբյանը /ԴԾ1/, Մարիա Օգանեզովան /1125 խումբ/ և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը:
- Ճեմարանը հյուրընկալում է #JICA-ի ներկայացուցիչներ Հիտոմի Կոտակային և Ֆուրակավա Մասայուկիին, ինչպես նաև Կոստանտինոս Ծերեթելիին և Ռուզան Խոջոյանին Հանդիպման ընթացքում քննարկվում են համագործակցության հնարավոր ուղիները և տարբերակները:
- Առցանց աշխատաժողով է տեղի ունենում Հարավային Ասիայի և Գալֆ տարածաշրջանի ՌՍ անդամ դպրոցների համար ( RS Virtual Forum for schools in the SA&G Region), որին մասնակցում են ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը: Ծրագիրը ներառում է փորձի փոխանակում և բացահայտումներ մարքեթինգի և հաղորդակցությանը վերաբերող թեմաների շուրջ:
- Շիրակացու Ճեմարանը դարձյալ միանում է CNN-ի #MYFREEDOMDAY նախագծին, որ ևս մեկ անգամ խոսի Արցախի շրջափակման և բարձրաձայնի համատարած անտարբերության ու դրա հետևանքների մասին: Ճեմարանը, ի դեմս Դիպլոմային ծրագրի սաների, արդեն 6 տարի է՝ մասնակցում է նախագծին՝ ներկայացնելով ազատության թեման տարբեր տեսանկյուններից, տարբեր տարիքային խմբերի համար, ինչպես նաև առաջարկելով լուծումներ: Նախագիծը ղեկավարում է Դիպլոմային ծրագրի սովորող Մանուշակ Բաղդասարյանը, Արցախի ճեմարանականներ, սովորողների խորհրդի համանախագահներ Մաիրամ Հարությունյանի և Լևոն Մեջլումյանի համագործակցությամբ:
- Մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար Լիդա Բակլաչյան) Ճեմարանում նշվում է ՊԻ թվի օրը:
- Ճգնաժամային իրավիճակներում կրթության իրավունքին նվիրված պանելային քննարկում է տեղի ունենում միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Ճեմարանի կողմից ֆորմալ կրթության համատեքստում խնդիրների և մարտահրավերների մասին խոսում է առաջին փոխտնօրեն Թագուհի Սինանյանը:
- Ճեմարանում հյուրընկալվում են ՀՀ Հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը, ՀՖԿՍՊԻ Մարզախաղերի ամբիոնի ղեկավար Հարություն Մելքոնյանը, Դավթաշենի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները՝ մարզիչ Ռեգինա Մարդանյանի ղեկավարությամբ: ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ճեմարանի սաները մասնակցում են միջդասարանային էստաֆետայի, դիտում են պրոֆեսիոնալ մարզիկների ցուցադրական խաղը: Մասնակից խմբերը Ֆեդերացիայի կողմից ստանում են հավաստագրեր և հանդբոլի գնդակներ:
- Շախմատի ճեմարանական թիմը (Ավետիսյան Անի 855 խումբ, Գարիկ Ավանեսյան 761 խումբ, Վռամ Սարգիսյան 674 խումբ, Նանե Առաքելյան 586 խումբ) մասնակցում է ՀՀ դպրոցականների 17-րդ օլիմպիադային և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
- Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սովորողները «Աշխարհագրություն» առարկայի շրջանակում այցելում են Բյուրեղավանի կոմպոստացման կայան և Աբովյանի սնկի աճեցման ջերմոց:
- Ռաունդ Սքվեր (Round Square) համաշխարհային ասոցիացիան հնարավորություն է ընձեռում զարգացնելու գերմաներենի լեզվական հմտություները այն սաների համար, որոնք որպես օտար լեզու, ուսումնասիրում են գերմաներենը: “German Language Lab ” նախաձեռնության շրջանակում առցանց հանդիպում են 14-18 տարեկան սաները: հանդիպումը կազմակերպել են Գերմանիայի Klosterschule Roßleben դպրոցի սաները: Ճեմարանից մասնակցում են Անուշ Հարությունյանը /Ա25խումբ/ և Էրիկ Կարապետյանը /1031 խումբ/:
- Ավագ դպրոցի աշակերտները հանդիպում են համալսարանական ներկայացուցիչների հետ:
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում տեղի է ունենում RS Postcard from DAIS, India առցանց հանդիպումը, որին մասնակցում են ՄԴ-ի սաներ Անի Սաղաթելյանը / 764/, Աննա Նիկիֆորովան / 851/, Լինա Սարգսյանը /763/ և երաժշտության ուսուցչուհի Հասմիկ Մերանգուլյանը:
-
Ապրիլ
- Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում տեղի է ունենում «ՌՍ բացահայտումների հերոսներ» նոր ծրագրի առաջին ներածական հանդիպումը, որը նախատեսված է ՌՍ ներկայացուցիչների, նախադպրոցական և կրտսեր դպրոցի մասնագետների համար: Հանդիպմանը մասնակցում է կրտսեր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արփինե Կետիկյանը:
- Ճեմարան է այցելում ճեմարանում ուսանած, այժմ ՅԱՆԴԵՔՍ կազմակերպության տնօրեն, ճեմարանի նորարական կենտրոնի հոգաբարձու Տիգրան Խուդավերդյանը:
- «Աքսիոմիա սմարտ քոմյունիթին (Axiomia Smart Community)» Ճեմարանում կազմակերպում է ինտելեկտուալ խաղ-մրցույթ աշխատակիցների համար: Պատահականության սկզբունքով ձևավորված յոթ խմբերը հիանալի են խաղացում՝ ցուցադրելով ճեմարանական հզոր ներուժը: Խաղեր կկազմակերպվեն նաև սովորողների համար:
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում կայանում RS Postcard from The Hyderabad Public School, India առցանց հանդիպումը, որին մասնակցում են ԱԴ-ի սաներ Արտաշես Չալաբյանը /ԴԾ1/, Վառվարա Բարսեղյանը /1121 խումբ/ և ճեմարանի հոգեբան Մարիամ Վարդանյանը:
- Ճեմարանի հյուրն է աշխարհահռչակ երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը: Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը կարդում է տնօրենության խորհրդի որոշումը և նշանավոր երգչուհուն, հայրենասեր հայուհուն հանձնում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը:
- Շիրակացու ճեմարանը Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի հետ ստորագրում է համաձայնագիր առ այն, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից 2 սան Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից կստանան կրթաթոշակ՝ ուսումը Շիրակացու ճեմարանի ավագ դպրոցում շարունակելու համար: Ընտրված սաները կբնակվեն ճեմարանի հանրակացարանում:
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակնում Կայանում է RS Postcard from Cate School, USA առցանց հանդիպումը, որին մասնակցում են ՄԴ-ի և ԱԴ-ի սաներ Գևորգ Վահրամյանը /ԴԾ1/, Էրիկ Կարապետյանը /1031/, Սերին Սիփանը /1031/ և հասարակագիտության առարկայի ուսուցչուհի Գայանե Վարդանյանը:
- Կարևորելով շրջանավարտների հետ անմիջական հանդիպումներն ու կապը՝ Ճեմարանը նախաձեռնում և անցկացնում է բարեգործական համերգ «Ճեմարանը մեր մոլորակն է» խորագրի ներքո:
- Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ՝ ճեմարանում հյուրընկալվում է պատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։ Դասախոսության թեման՝ 1922 թվականին Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կանխամտածված բնաջնջումը։
- Մեկնարկում է ամենամյա բաց օլիմպիադան Հայաստանի և Արցախի 4-8-րդ դասարանների ավելի քան 3000 մասնակիցների (մոտ 5500 աշակերտ) համար՝ ըստ տարբեր առարկաների ընտրության:
- Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության «AESA»-ի 22-րդ ամենամյա գիտական օլիմպիադայում ճեմարանի սաները (Նարեկ Գալստյան, Արփի Բադալյան-ֆիզիկա, Պոլինա Տոնոյան, Արեգ Մանուկյան-կենսաբանություն, Կարեն Քոչարյան, Սամվել Մխիթարյան, Նեհա Մեթյու Աբել-քիմիա) փայլուն արդյունքներ են գրանցում։ Իսկ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ճանաչվում է տարվա լավագույն դպրոց:
- Ճեմարանի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեններ Թագուհի Սինանյաը, Աշոտ Դավթյանը և Տաթևիկ Նալբանդյանը, աշխատանքային այցով մեկնում է Ուզբեկստան՝ Տաշքենդի միջազգային դպրոց՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի տարեկան համաժողովին:
- Ճեմարանականներ Լիլիթ Հովհաննեսը (11-րդ դաս.), Հռիփսիմե Շամիրզայանը (8-րդ դաս.), Մերի Անտոնյանը (6-րդ դաս.) «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի եզրափակիչ փուլում արժանանում են պատվոգրի (ֆրանսերենի ուսուցիչներ՝ Նելլի Խուդոյան և Բելլա Դարբինյան):
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում RS Postcard from The British Overseas School, Pakistan առցանց հանդիպումն է տեղի ունենում, որին մասնակցում են ՄԴ-ի սաներ Արամ Մարտիրոսյանը /853/, Էրիկ Կարապետյանը / 1031/ և ճեմարանի ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը:
- Հանդիսավոր պայմաններում ճեմարանի 10-րդ դասարանցիները ներկայացնում են անհատական, իսկ 9-րդ դասարանցիները՝ համայնքային նախագծերը:
-
Մայիս
- «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում կայանում է RS Postcard from Ashbury College, Canada առցանց հանդիպումը, որին մասնակցում են ՄԴ-ի հետևյալ սաները՝ Աստղիկ Արաջյանը /947/, Էլլա Առաքելյանը /858/, Արսեն Պողոսյանը /854/, Տաթև Զարգարյանը /947/, Հակոբ Ղարիբյանը /858/, Կարեն Վարդումյանը /1031/ և ճեմարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը:
- Ճեմարանում արդեն ավանդույթ դարձած շրջանավարտների հետ հանդիպումները շարունակվում են: Այս անգամ սաների հյուրն է ճեմարանական Գրիգոր Թուխարյանը, որը իր կրտսեր ընկերներին պատմում է արտերկրում սովորելու և իր մասնագիտական հաջողությունների մասին:
- Կենսաբանության խորացված ուսուցմամբ 11, 12-րդ դասարանների, ինչպես նաև 10-րդ դասարանի բնագիտական խմբերի աշակերտներին հյուր է բնապահպան, էկոլոգիայի ուսուցչուհի Թամար Գալստյանը, որը ներկայացնում և ծանոթացնում է ՀՀ –ում տարածված բույսերին, դրանց դասակարգման և անվանակոչման նշանակության մասին: Թամար Գալստյանը իր հեղինակած բուսական աշխարհի մասին գիրքը «Plants of Armenia» նվիրում է ճեմարանի գրադարանին:
- Տարբեր առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլում ճեմարանական սաները փոքր ու մեծ հաղթանակներ են գրանցում: Հալեբյան Դանիելա (10-րդ դաս.)-1-ին կարգ, ռուսաց լեզու, Հայրապետյան Հովհաննես (10-րդ դաս.)- 2-րդ կարգ, պատմություն, Հալեբյան Դանիելա (10-րդ դաս.)-3-րդ կարգ, անգլերեն, Պետրոսյան Անի (11-րդ դաս.), 3-րդ կարգ, անգլերեն, Չալաբյան Արտաշես (11-րդ դաս.), գովասանագիր, անգլերեն, Մխիթարյան Սամվել (11-րդ դաս.), գովասանագիր, անգլերեն, Գրիգորյան Սյուզաննա (12-րդ դաս.), ինֆորմատիկա, գովասանագիր, Հակոբյան Մանյա (9-րդ դաս.), հայ գրականություն, գովասանագիր,Գրիգորյան Լուսե (9-րդ դաս.), ռուսաց լեզու, գովասանագիր, Գաբրիելյան Գոռ (7-րդ դաս.), մաթեմատիկա, գովասանագիր:
- Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը կնքում են համագործակցության հուշագիր:
- Հանդիսավոր պայմաններում կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» թեմայով:
- Գիտնական, ֆիզիոլոգիայի և դեղագիտության պրոֆեսոր Նարինե Սարվազյանն իր գիտական խմբով բնագիտության առարկաների խորացված և Դիպլոմային ծրագրի սովորողների համար հանդես է գալիս բացառիկ դաս-հանդիպումով: Պրոֆեսորը ներկայացնում է ֆիզիոլոգիայի ժամանակակից մեթոդները, կատարվում են փորձարարական ուսումնասիրություններ, ապա դասի անդրադարձը և արդյունքները ամփոփվում են վիկտորինայով:
- ԱԴ սաներ Գևորգ Վահրամյանը /ԴԾ1/ և Արտյոմ Թովմասյանը /ԴԾ1/ երրորդ անգամ մասնակցում են ՌՍ-ի աշխատաժողովին (RS Spanish Lab-ին), որը կազմակերպել են Իսպանիայի հետևյալ դպրոցները՝ Aleph School դպրոցը, թեման՝ «Մշակույթ և ավանդույթ», SEK International School Ciudad del Campo դպրոցը, թեման՝ «Ճամփորդություն և զբոսաշրջություն», Gimnasio Campestre in Colombia դպրոցը, թեման՝ «Ձեր բնակության վայրը»:
- Ճեմարանում անցկացվում է ավանդական ամենամյա Պարի տոնը 5-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
- ՄԴ և ԱԴ սաներից բաղկացած թիմը մայիսի 20-ին մասնակցում է թեթև աթլետիկայի մրցաշարին QSI միջազգային դպրոցում: Թիմը գրանցում է բազմաթիվ հաղթանակներ: Ճեմարանական 38 մասնակցից բաղկացած թիմը վերադառնում է 54 մեդալով` 14 ոսկե, 25 արծաթե, 15 բրոնզե: ԱԴ աղջիկների և ՄԴ տղաների թիմերը գրավում են առաջին պատվավոր հորիզոնականը և նվաճում 2 գավաթ:
- Ավանդական «Շիրակացու փառատոն»-ն է անցկացվում ճեմարանում նոր ձևաչափով և նոր լուծումներով: Կրտսեր, միջին և ավագ դպրոցների ՀՀ և ԴԾ կառույցները, ամբիոնները, սովորողները ներկայացնում են ուսումնական տարվա ընթացքում իրականացրած հետազոտական և նախագծային աշխատանքների արդյունքները «Մենք» խորագրի ներքո:
- ՄԲ ՄԴԾ վերապատրաստող և խորհրդատու Եկատերինա Նիկոնորովան հյուրընկալվում է ճեմարանում և վարում է «Հուզական ինտելեկտ» թեմայով սեմինար մանկավարժական առաջնորդության ներկայացուցիչների համար:
- Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 30-րդ շրջանավարտների «Վերջին զանգ»-ի հանդիսությունը:
-
Հունիս
- Ավագ դպրոցի սան Անուշ Հարությունյանը /Ա-25 խումբ/ «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում է Գերմանիայի STIFTUNG KLOSTERSCHULE ROßLEBEN դպրոց:
- Հանդիսության դահլիճում ամփոփվում են բաց օլիմպիադայի արդյունքները և տեղի է ունենում մրցանակաբաշխության արարողություն:
- Universe Art միջազգային մրցույթ փառատոնին նկարչության անվանակարգում մասնակցում են Շիրակացու ճեմարանի սաներ՝ Շահոյան Անին (11-րդ դասարան), Դեգերյան Ռիչարդը, Բոյաջյան Գայան, Եսայան Եվան (7-րդ դասարան), Նիկողոսյան Սոֆին, Մովսիսյան Վիվիենը, Մելքսեթյան Եվան (5-րդ դասարան): Սաների աշխատանքները ցուցադրվում են ՀՀ Նկարիչների միությունում: Նկարչության անվանակարգում 1-ին կարգի դափնեկիրներ են դառնում Դեգերյան Ռիչարդը, Մելիքսեթյան Եվան, Շահոյան Անին, իսկ 2-րդ կարգի դափնեկիրներ՝ Բոյաջյան Գայան, Եսայան Եվան, Նիկողոսյան Սոֆին, Մովսիսյան Վիվիենը (ուսուցիչ` Անի Ստեփանյան): 11-րդ դասարանի սան՝ Շահոյան Անին, արժանանում է հատուկ մրցանակի՝ ճամբար-հանգստ «Դիլիջան» կոմպոզիտորների ստեղծագործական տանը (ուսուցիչ Իզաբելլա Մանուկյան):
- Հանդիսության դահլիճում տեղի է ունենում 2022-2023 ուստարվա ամփոփման օր. ի մի են բերվում ձեռքբերումները, նշվում են գրանցված դրական արդյունքները, ճեմարանական կառույցների ներկայացուցիչները երախտագիտության խոսք են ասում միմյանց, և հանձնվում են շնորհակալագրեր:
-
Հուլիս
- Ճեմարանի ուսուցչամանկավարժական և սպասարկող անձնակազմը հանգստանում է Աղվերանի Պարկ Ռեզորթում:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը շնորհավորանքի ուղերձ է հղում Ճեմարանի բարեկամ, պատվավոր ճեմարանական Արտակ Բեգլարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
- Ճեմարանի 30-րդ շրջանավարտներին հանդիսության դահլիճում հանձվում են շնորհակալագրեր:
- Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը և միջազգային հարցերով տնօրենի տեղակալ Տաթևիկ Նալբանդյանը մասնակցում են ՀՀ-ում Ճապոնիայի դեպանության կազմակերպած The Japan Foundation-ի «NINGYO ճապոնական տիկինկների արվեստն ու գեղեցկությունը» ցուցահանդեսի բացմանը:
- Եվրոպայի աղջիկների՝ ինֆորմատիկայից 3-րդ օլիմպիադայում ճեմարանական Սյուզաննա Գրիգորյանն արժանանում է բրոնզե մեդալի։
- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին մասնակցում է նաև «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Աշոտ Ալիխանյանը. նա նշում է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագիրը հաջողվածներից է և անպայման պետք է ընդլայնել ու զարգացնել։
-
Օգոստոս
- Ճեմարանի տնօրենությունը հանդիպում է Քուվեյթի ազգային վարժարանի ղեկավար կազմի և Քուվեյթում ՀՀ դեսպանի հետ, որի ընթացքում ստորագրվում է փաստաթուղթ 2017 թ կնքված Համագործակցության և բարեկամության հուշագրի անժամկետ երկարաձգման մասին, քննարկվում են հետագա համագործակցությունը և կատարելիք քայլերը:
- Ճեմարանը հյուրընկալում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին: Կազմակերպվում է շրջայց ճեմարանի մասնաշենքերում և կարճ քննարկում հետագա համագործակցության շուրջ:
- EBSCO տարածաշրջանային ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիտովը ճեմարանի մանկավարժական առաջնորդության անդամների համար սեմինար է վարում թվային պաշարների թեմայով:
- Շիրակացու ճեմարանի բոլոր ծրագրերում նշվում է Գիտելիքի և դպրության օրը:
-
Սեպտեմբեր
- Միջազգային բակալավրիատի փորձագետ և վերապատրաստող Էդիթ վան դեր Լինդենը ճեմարանի մանկավարժական առաջնորդության անդամների համար դասընթաց է վարում «Ռազմավարական պլանավորում և առաջնորդում արժեքների վրա հիմնված հետազոտության միջոցով» թեմայով: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվում են հավաստագրեր:
- Ճեմարանը հյուրընկալում է Ուրուգվայի կրթության նախարարության պաշտոնական պատվիրակությանը, որի կազմում են Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության Միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Հեկտոր Գոնին, լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը, Մոնտեվիդեոյի հայկական Նուբարյան դպրոցի տնօրեն Խավիեր Փոլադյանը, ՀԱՀ ներկայացուցիչ Գոհար Սարգսյանը:
- Ադրբեջանի բռնաճնշման հետևանով Արցախի հայությունը թողնում է իր ուսուցիչներին Հայրենիքը: Արցախի Շիրակացու ճեմարանի աշակերտներին և ճեմարանը գրկաբաց է ընդունում:
• Տրամադրվում են ավելի քան 2,500 առաջին օգնության փաթեթներ Արցախից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ սնունդ, տնտեսական պարագաներ, դեղորայք, հագուստ, տաքացուցիչներ, թեյնիկներ, վերմակներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ, ընդհանուր ավելի քան 20 մլն դրամական միջոցներ ուղղված անհրաժեշտ ծանրոցների ձեռքբերման համար:
• Կազմակերպվում է բարեգործական համերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ՝ հավաքելով ավելի քան 3,4 միլիոն դրամ՝ մեր արցախցի ուսանողների կրթական կարիքները հոգալու համար։
• Ծնողական թատրոնը 2 սեանսներով և ամանորյա տոնավաճառը, որոնց ողջ հասույթը՝ ավելի քան 1,3 միլիոն դրամ արցախցի ուղղվում է սաների կրթական կարիքները հոգալուն: Ստեղծվում են «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցները, որոնց վաճառքից գոյացած գումարը ուղղվում է Արցախի Շիրակացու ճեմարանի սաների կրթական կարիքների բավարարմանը: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Սիդնեյի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի հետ համատեղ:
• Ներկայումս շուրջ 150 արցախցի ստանում է Ճեմարանում անվճար կրթություն և օգտվում է բոլոր ծառայություններից՝ ներառյալ տրանսպորտը, սնունդը, արտաուսումնական ակումբները և տարատեսակ այցելությունները։
-
Հոկտեմբեր
- Կրթահամալիրի գրադարանի ղեկավար Ռուզաննա Եղիկյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցում է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով միջազգային վերապատրաստման եռօրյա դասընթացին, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս Զոհրե Ղայենին:
- Ճեմարանի պատվիրակությունը՝ ճեմարանի փոխտնօրեններ Աշխեն Թովմասյանը, Անի Հարությունյանը և գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը Թիֆլիսում մասնակցում են ԱՊՀ երկրների Միջազգային բակալվրիատի դպրոցների «Կադրային քաղաքականությունը և դրա ազդեցությունը դպրոցի զարգացման վրա» խորագրով աշխատաժողովին:
- Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և փոխտնօրեն Թագուհի Սինանյանը Դուբլինում մասնակցում են Միջազգային բակալավրիատի դպրոցների ամենամյա աշխատաժողովին՝ «Կրթություն ներառական ապագայի համար» թեմայով:
- Ճեմարանի տեխնոլոգիայի ամբիոնը մասնակցում է «ԴիջիԹեք» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին (ամբիոնի ղեկավար՝ Նարեկ Տիգրանյան):
- «Ազատ թռչող մոդելներ» վերտառությամբ ավիամոդելեվորման հանրապետական մրցույթում մասնակցում են ճեմարանականներ Անահիտ Գյուրջյանը և Հայկ Մադոյանը: Անահիտ Գյուրջյանը զբաղեցնում է 1-ին, իսկ Հայկ Մադոյանը՝ 2-րդ տեղը (ակումբի ղեկավար՝ Էդուարդ Կարամյան):
- Ճեմարանում «Աշխարհագրական տեղեկատվական համակարգը դպրոցներում» թեմայով սեմինար-քննարկում է անցկացնում Geovibe ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Տիգրան Բաղիյանը:
- ԵՊՀ ում՝ սենյակային ավիամոդելների հանրապետական մրցույթում ճեմարանի միջին դպրոցի սաները ցուցադրում են իրենց սարքերը, արժանանում մեդալների և պատվոգրի. Ջիլավյան Վալերի /591խ./- 1-ին տեղ, մեդալ, Մադոյան Հայկ /1046 խ./- 2-րդ տեղ, մեդալ, Դավթյան Լևոն /683 խ./- 3-րդ տեղ, մեդալ, Մարտիրոսյան Արամ - պատվոգիր (ակումբի ղեկավար՝ Էդուարդ Կարամյան):
-
Նոյեմբեր
- Ճարտարապետների միության շենքի դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախմբի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ համատեղ տեղի է ունենում Արմեն Հյուսնունց քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգը՝ ուղղված Արցախի «Շիրակացու ճեմարանի» 160 սաների կրթական կարիքներին։
- Բուհական խորհրդատվության ծրագրի շրջանակում հերթական անգամ կազմակերպվում է մասնագիտական կողմնորոշման սեմինար-քննարկում Քաթարի Northwestern համալսարանի ընդունելության և ռազմավարական հավաքագրման գծով տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանի և ճեմարանի բուհական հորհրդատու Ռոզի Ջելադյանի մասնակցությամբ:
- Ճեմարանի ուսուցչամանկավարժական անձնակազմը հանդիսության դահլիճում քննարկում է սովորողների քաղաքացիական կրթության հարցը: Քննարման պատվավոր հյուրն է, քննարկումը վարում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
- Ճեմարանում բազմաբնույթ միջոցառումներով նշվում է Գիտության օրը: Նախաձեռնողը բնագիտության ամբիոնն է, որի ղեկավարը կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Քսաջիկյանն է:
- Ճեմարանում կազմակերպվում է կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ Ավագ դպրոցի սաների մասնակցությամբ: Ճեմարանում էր հյուրընկալվել նաև Արամ Խաչատրյանի բարեկամուհին՝ Նինա Իլինիչնան, որը հետաքրքիր հուշեր պատմեց աշխարհահռչակ երգահանի մասին:
- ՄԱԿ-ի Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Համագործակցություն հանուն երջանիկ մանկության» խորագրով միջոցառումն է տեղի ունենում ճեմարանում, որին ներկա են ՀՀ-ում գործող երեք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսի Հանրապետության դեսպանատների ներկայացուցիչները:
- Ճեմարանի ֆուտբոլի հավաքական թիմը գրանցում է հաղթանակներ. Առաջին մրցաշար՝ Ավագ դպրոցի և CIS Armenia-ի ֆուտբոլային թիմերի միջև, հաշիվը՝ 4։1 (հօգուտ ճեմարանականների): Երկրորդ մրցաշար՝ Ավագ դպրոցի և QSI International School of Yerevan-ի ֆուտբոլային թիմերի միջև, հաշիվը՝ 4:0 (հօգուտ ճեմարանականների): Երրորդ մրցաշար՝ Միջին դպրոցի և QSI-ի ֆուտբոլային թիմերի միջև, հաշիվը՝ 2։0 (հօգուտ ճեմարանականների):
- Ճեմարանի միջին դպրոցն ավարտած սաները, որոնք անհատական նախագծեր էին պատրաստել և ներկայացրել անցյալ տարվա գարնանը, Միջազգային բակալավրիատի գրասենյակի կողմից արժանանում են հավաստագրերի:
-
Դեկտեմբեր
- Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) գնահատման նախապատրաստման համար ճեմարանը հյուրընկալում է Միջազգային դպրոցների խորհրդի դպրոցների աջակցության գնահատման ղեկավար Քրիստոֆեր Մաջիոյին (Իտալիա) և Սոտոգրանդե միջազգային դպրոցի ՄԲ կրտսեր դպրոցի համակարգող Անդրեա Բեննեթ Կասերեսին (Իսպանիա): Հյուրերը վերջին օրը սեմինար են վարում ճեմարանի մանկավարժական առաջնորդության անդամների համար:
- Չինաստանի Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը վերջերս համագործակցային առաջարկով այցելում է Ճեմարան: Պատվիրակության անդամները շրջում են կրթահամալիրում, հանդիպում տնօրենության անդամներին, քննարկում երկու երկրների և մշակույթների միջև հզոր կրթական համագործակցության նոր ուղիների ստեղծելու և զարգացնելու մասին:
- Ինչպես ամեն տարեմուտի, այս տարի ևս կրտսեր դպրոցի սաների ծնողները հանդես են գալիս տոնական ներկայացումով: Այս տարի կրտսեր դպրոցի ծնողական թատրոնը ներկայանում է համայնքին աննախադեպ ձևաչափով՝ ու ծավալով. 40 ծնողներ Մայր ճեմարանի բեմում երկու սեանսով կյանքի են կոչում «Իմ երազանքի աշխարհը» վերնագրով ներկայացումը, սցենարի հեղինակ և գեղարվեստական մասի ղեկավար՝ Ռուզան Մկրտչյան:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Աստրալիայի Սիդնեյ քաղաքի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ հրատարակվում է «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցը: Օրացույցների բարեգործական վաճառքով համայնքն աջակցում է Արցախի Շիրակացու ճեմարանի սաներին՝ կրթական կարիքները հոգալու համար:
- «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ -ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև փոխըմբռնման հուշագիր Է ստորագրվում:
- Հանդիսության դահլիճում ճեմարանի ուսուցչամանկավարժական անձնակազմը ամփոփում է 2023 թվականը՝ աշխարհին, մեր հայրենիքին մաղթելով խաղաղ ու ստեղծագործական տարի: