Ճեմարանի կազմում գործում են Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցները, ինչպես նաև մանկակրթարանը։
Հիմնադրման օրվանից Ճեմարանն աշխատել է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ․-ից ճեմարանականները հնարավորություն են ստացել ուսումնառելու նաև Միջազգային բակալավրիատի ծրագրերով:
Մենք իրականացնում ենք ՄԲ Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP), Միջին դպրոցի ծրագիրը (IB MYP) և Դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ Ավագ դպրոցում։
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:
Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:
Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:
Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:
Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի ազգային ծրագրի պահանջները:
Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:
Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:
Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերը միտված են խթանելու սովորողների ինքնուրույնությունն ու ողջ կյանքում սովորելու ցանկությունը։ ՄԲ-ն նպաստում է արդի համամոլորակային խնդիրներից տեղեկացված և գործունակ անհատների կերտմանը, որոնք աշխարհը կդարձնեն ավելի լավը։
Որպես ՄԲ սովորողներ` մենք ձգտում ենք լինել