Մանկակրթարանի մասին

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:

 

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Մանկակրթարանի ծրագրի մասին

  • Ո՞վ ենք մենք

    Մանկակրթարանում գործում է 4 խումբ: Խմբերի բաշխվածությունը պայմանվորված է տարիքային տարբերություններով:

     

    Այդ խմբերն են՝

    • Ամպիկներ (3-4 տ․)
    • Աստղիկներ (4-5 տ․)
    • Կարմիր Արևներ (5-6 տ․)
    • Դեղին Արևներ (5-6 տ․)

     

    Հետևյալ խմբերից յուրաքանչյուրն աշխատում է ձեռք բերել զարգացմանն ու կրթմանն ուղղված տարբեր մոտեցումներ, որն էլ իր հերթին ստեղծում է աշխույժ  և արդյունավետ ուսումնական միջավայր:

  • Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում

    Փոքրիկ ճեմարանականները սիրում են մշտապես ստեղծագործել և զարգանալ: Դասերի շնորհիվ սաները փորձում են ինքնարտահայտվել տարբեր ձևերով: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա կիսվի իր սեփական մտքերով և գաղափարներով: Ինքնարտահայտմանը նպաստում են նաև երաժշտության, կերպարվեստի և ռիթմիկայի պարապմունքները, ինչպես նաև ուսումնական ու խաղային միջավայրերը:

  • Ինչպես է աշխատում Մանկակրթարանը

    Մանկակրթարանում իրականացվում է Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագիր՝ PYP (Primary Years Programme), որը բնական խաղի, հետազոտելու միջոցով խթանում է մեր սաների վերառարկայական ուսուցումը: Դրան նպաստում են նաև ֆիզկուլտուրայի, լողի, խոսքի զարգացման, մաթեմատիկայի, էկոկրթության պարապմունքները:

  • Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում

    Մանկակրթարանում աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 09։00–ից և ավարտվում է 17։15–ին։

    Տվյալ ժամանակահատվածում սաներն ուսումնասիրում են այն միջոցները, որոնց օգնությամբ իրենք արտահայտում են, կիսվում իրենց մտքերով և զգացմունքներով, փորձում են ճանաչել բնությունն ու մշակույթը: Նմանատիպ ուսումնասիրությունների միջոցով ընդարձակում է սաների մտահորիզոնը, ինչպես նաև բավականություն են ստանում ստեղծագործելու գործընթացից:

    Փոքրիկ ճեմարանականները ժամանում են մանկակրթարան և օրվա ավարտին մեկնում են տուն ճեմարանի տրանսպորտային միջոցներով: Սաները 4 անգամ սնվում են, ինչպես նաև ունեն հանգստի ժամ: Պարապմունքներն ընդմիջվում են զբոսանքով և խաղով:

  • Մոլորակը մեր ընդհանուր տունն է

    Մենք հոգատար բնապահպաններ ենք, հետազոտողներ․․․

    Մոլորակը մեր ընդհանուր տունն է թեմայի շրջանակում 4 տարեկան սաների ուսումնասիրության շրջանակը բույսերն են, իսկ 5 տարեկաներինը՝ մարդկանց հետ համատեղ ապրող ընտանի կենդանիները:

    Փոքրիկ ճեմարանականները իրենց առօրյայի ընթացքում սովորում են հոգատար լինել, կիսվել խաղալիքներով, պահպանել էթիկայի կանոնները և հարգել միմյանց: Մանկակրթարանի մեծահասակաները սովորեցնում են սաներին գնահատել մեր միջավայրը և միմյանց հետ ընկերակցությունը:

.

Պայմաններ և ծառայություններ

Մանկակրթարանը կառուցված և հարդարված է անվտանգության բոլոր կանոններով, երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխանող, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված կահույքով ու գույքով։

 

Մանկակրթարանն ունի հարմարավետ բակ և խաղահրապարակ։ Մանկակրթարանում աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 09։00–ից և ավարտվում է 17։15–ին։

 

Որպեսզի ապահովենք մեր ամենափոքրիկների հարմարավետությունը, ինչպես նաև կազմակերպենք իրենց լիարժեք զարգացման և կրթման գործընթացը, ճեմարանը տրամադրում է ստորև նշված ծառայությունները:

  • ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՑԱՏՈՒՆ
    ՀԱՑԱՏՈՒՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանական ծառայությունը հոգ է տանում սաների հոգեբանական առողջության մասին՝ սերտորեն համագործակցելով մանկավարժների և ծնողական համայնքի հետ:

ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լոգոպեդական ծառայությունը նպաստում է բոլոր սաների գրավոր և բանավոր խոսքի ձևավորմանն ու զարգացմանը։

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բժշկական ծառայությունն ապահովում է առողջապահական հսկողությունը, երեխաների առաջին բուժօգնությունը, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող մաքրությունը:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների տեղափոխությունն իրականացվում է նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներով և ավտոբուսներով: 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության ծառայությունն  ապահովում է սաների և աշխատակիցների շուրջօրյա անվտանգությունը:

ՀԱՑԱՏՈՒՆ

Հացատունն ապահովում է երեխաներին 4-անգամյա բազմատեսակ, առողջ և օգտակար սնունդով: Հատուկ սննդակարգը մշակվում է բժիշկ-սննդաբանի կողմից:

Ընդունելություն

Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա ազատ տեղերի առկայության դեպքում:

Ընդունելության հարցերով խնդրում ենք կապ հաստատել

ԿԴ տնօրեն
Գայանե Գրիգորյան
Ծանոթացեք մեր անձնակազմի հետ

Ծանոթացեք մեր անձնակազմի հետ

Մեր ուսուցիչներն արհեստավարժ մանկավարժներ են և իրենց գործի գիտակները:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ