ՄԵՐ ՄԱՍԻՆ
Շիրակացու ճեմարանի գործունեությունը
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ստեղծվել է 1990 թվականին՝ շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով: Այսօր Ճեմարանը միջազգային կրթահամալիր է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի, ինչպես նաև օտարերկրյա աշակերտներին ստանալու բազմակողմանի միջնակարգ կրթություն: Ճեմարանն իր հիմնադրման օրից իրականացնում է հեղինակային ծրագիր, որը մշակել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Այսօր Ճեմարանը նաև Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքվերի և Միջազգային դպրոցների խորհրդի անդամ է:
Ճեմարանի առաքելությունն է

կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

Հեղինակային ծրագիր

Իմանալ ավելին

Հիմնադրման օրվանից Շիրակացու ճեմարանն իրականացնում է սովորողների տաղանդների բացահայտման և զարգացման հեղինակային կրթական ծրագիր։ Հեղինակային ծրագրի հիմքում պետությանն ու մոլորակին արժանի քաղաքացու կերտումն է, ինչի իրականացման նպատակով էլ Ճեմարանը ցուցաբերում է բազմակողմանի մոտեցում շնորհալի երեխաների ուսուցումը կազմակերպելու գործում․

  • Հետազոտությունների վրա հիմնված կրթության կազմակերպում
  • Օժտվածության ուսումնասիրությունների անցկացում
  • Ներառականության ապահովում կրթության բոլոր մասնակիցների համար
Միջազգային Բակալավրիատ (IB)

Շիրակացու ճեմարանի Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցները հավատարմագրված են իրականացնելու Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերով ուսուցում, ընդ որում Հայաստանում միայն Շիրակացու ճեմարանում է հասանելի ՄԲ-ի երեք ծրագրերը։

Կրտսեր դպրոցը հավատարմագրվել է ՄԲ գրասենյակի կողմից 2013 թվականին, իսկ Միջին և Ավագ դպրոցները` 2014 թվականին: Կրթության որակի շարունակական վերահսկման և իրականացման ձևերի բարելավման նպատակով ՄԲ գրասենյակը իրականացնում է որակի պարբերական գնահատումներ։ ՄԲ ծրագրերն այսօր իրականացվում են 160 երկրների 5,700+ դպրոցներում: Ճեմարանը երեք հաջորդական ծրագիր իրականացնող դպրոցներից մեկն է։

 

Իմանալ ավելին
Ռաունդ Սքվեր

Ռաունդ Սքվեր դպրոցների միջազգային ցանցը միավորում է 6 մայրցամաքների 50 երկրներում 250-ից ավելի նորարարական դպրոցներ, որոնք իրենց սաների մոտ ձևավորում են բարձր բարոյական և քաղաքացիական արժեքներ և որակներ:

2010 թվականին Շիրակացու ճեմարանը տարածաշրջանում առաջինը դարձավ Ռաունդ Սքվեր միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ռաունդ Սքվեր համաշխարհային ցանցի հեղինակավոր անդամակցությունը հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամենամյա համաժողովներին, փոխանակման ծրագրերին և տարաբնույթ միջոցառումներին:

Իմանալ ավելին
Միջազգային դպրոցների խորհուրդ

Շիրակացու ճեմարանը 2022 թվականի հուլիսից հանդիսանում է Միջազգային դպրոցների խորհրդի անդամ։
Միջազգային դպրոցների խորհուրդը (ՄԴԽ) համաշխարհային կազմակերպություն է, որը բաղկացած է ավելի քան 1,500 դպրոցներից և համալսարաններից աշխարհի 120+ երկրներից:
Կրթական հաստատությունների գնահատման և հավատարմագրման ոլորտում ՄԴԽ-ն աշխարհի առաջատար կազմակերպություններից է:
ՄԴԽ-ի միջազգային հավատարմագրումը ճանաչված է տարբեր երկրների նախարարությունների, կրթական հաստատությունների և համալսարանների կողմից որպես բարձրակարգ միջազգային կրթական հաստատության նշան:

Իմանալ ավելին

Ինչո՞ւ ընտրել Շիրակացու ճեմարանը

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին՝ շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով:

Այսօր Ճեմարանը միջազգային կրթահամալիր է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի, ինչպես նաև արտասահմանյան երկրների պատանիներին ստանալու բազմակողմանի և որակյալ կրթություն:

  • Հաջողություն գրանցող շրջանավարտներ

    Իմանալ ավելին

    Շիրակացու ճեմարանի 2000+ շրջանավարտները շարունակում են իրենց կրթությունը տեղական և արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում:
    Ճեմարանի 300+ շրջանավարտ սովորել և սովորում է աշխարհի առաջնատար բուհերում, այդ թվում` Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Սթենֆորդի, Մասաչուսեթսի և այլ հայտնի համալսարաններում:
    Ճեմարանի շրջանավարտները զբաղեցնում են տարատեսակ պաշտոններ, ծավալում են գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում և հանդիսանում են ոլորտի առաջատարներ:
    Մեր շրջանավարտների ձեռքբերումները վկայում են Շիրակացու ճեմարանի ակադեմիական հաջողությունների մասին:

  • Փորձառու աշխատակազմ

    Իմանալ ավելին

    Սաների հաջողությունը կախված է ճեմարանի հմուտ ուսուցիչներից և դասախոսներից: ճեմարանում սաների հետ աշխատում են լավագույն մանկավարժները, որոնցից շատերը դասախոսներ են, ասպիրանտներ և դոկտորներ։

    Նրանք նաև գիտական հոդվածների, հանրակրթական դպրոցի առարկայական չափանիշների, դասագրքերի, մեթոդական ուղեցույցների, ուսումնական ժողովածուների, գեղարվեստական և երաժշտական ստեղծագործությունների հեղինակներ են։

  • Բազմակողմանի զարգացում

    Իմանալ ավելին

    Ի թիվս բազմաբովանդակ ակադեմիական ծրագրի, Ճեմարանում գործում են խորացված ուսուցման խմբակներ, ակումբներ, թատերական, կերպարվեստի և պարի ստուդիաներ, սպորտային պարապմունքներ, երգչախումբ և այլ արտաուսումնական միավորումներ:

    Բացի այդ, ոչ միայն ճեմարանականների, այլև բոլորի համար Ճեմարանում գործում է Կիրակնօրյա դպրոցը, Հեքիաթ ճամբարը, ինչպես նաև կազմակերպվում է հանրապետական Բաց օլիմպիադա՝ այսպիսով Ճեմարանը նպաստում է բազմակողմանի զարգացած անձանց ձևավորմանը:

Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամ
Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամ

2017թ․-ից իր ակտիվ գործունեությունն է վերսկսել «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամ»-ը:

Հիմնադրամը նպատակ ունի իր աշխատանքներով բարոյապես և նյութապես աջակցելու Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին՝ ուսումնական՝ սպորտային, մշակութային, հանգստի և այլ ոլորտների զարգացման հարցերում:
 

Իմանալ ավելին