Round Square

Կազմակերպության մասին

Ռաունդ Սքվեր-ը դպրոցների միջազգային ցանց է, որը միավորում է 6 մայրցամաքների 50 երկրներում 250-ից ավելի նորարարական դպրոցներ, որոնք իրենց սաների մոտ ձևավորում են բարձր բարոյական և քաղաքացիական արժեքներ և որակներ:

2010 թվականին Շիրակացու ճեմարանը տարածաշրջանում առաջինը դարձավ Ռաունդ Սքվեր միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ռաունդ Սքվեր համաշխարհային ցանցի հեղինակավոր անդամակցությունը հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամենամյա համաժողովներին, փոխանակման ծրագրերին և տարաբնույթ միջոցառումներին:

Ռաունդ Սքվերը ստեղծվել է 1966թ.-ին գերմանացի փիլիսոփա Կուրտ Հանի կողմից, ով նաև Միջազգային բակալավրիատի համահիմնադիրներից է: Ուստի պատահական չէ, որ Ռաունդ Սքվեր անդամ դպրոցների հիմնական մասը նաև Միջազգային բակալավրիատի դպրոցներ են:

ՌՍ գաղափարախոսությունը հիմնված է Discovery Framework-ի վրա, որը բացահայտում է սաների կարողությունները, հմտությունները և մարդկային որակները:

ՌՍ-ը նպատակ ունի ոգեշնչել և բացահայտել սաների նվաճումները և կարողությունները՝ գործնական, միջմշակութային և համագործակցային ասպարեզներում:
 
Ռաունդ Սքվեր շրջանակում համագործակցային ծրագրերն իրականացվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ հետևյալ ուղղություններով.
•    Սաների փոխանակման ծրագրեր,
•    Արտագնա և առցանց հանդիպումներ, համաժողովներ
•    Ծառայությունների մատուցման ծրագրեր
•    Ուսուցիչների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր
•    Տարածաշրջանային ֆորում՝ տնօրենների և ՌՍ ներկայացուցիչների մասնակցությամբ
•    Ամենամյա համաշխարհային համաժողովներ
•    ՌՍ տնօրենների գագաթաժողով

 

Ճեմարանը՝ Ռաունդ Սքվեր անդամ


2009 թվականին Ճեմարանը դարձել է Ռաունդ Սքվեր Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային անդամ, 2010 թվականին թեկնածու դպրոց, ինչպես նաև Հունաստանի Կոնստանտին 2-րդ թագավորի կողմից ճեմարանին է հանձնվել Ռաունդ Սքվեր համաշխարհային ցանցի դրոշը և լիիրավ անդամի վկայականը։

Այսպիսով, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը տարածաշրջանում առաջինը դարձավ Ռաունդ Սքվեր միջազգային դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ:

Կազմակերպության մասին
Ռաունդ Սքվեր առաքելությունն է
ձևավորել և զարգացնել բարձր բարոյական և քաղաքացիական արժեքներ կրող անհատներ՝ համամարդկային արժեքներ սերմանող սկզբունքների ամրապնդման և տարածման միջոցով:

.

Ռաունդ Սքվեր գաղափարախոսություն

Ռաունդ Սքվեր դպրոցների միջազգային ցանցի գաղափարախոսության հիմքում ստորև նշված 6 սկզբունքներն են՝

  • I NTERNATIONALISM

    Round Square համաշխարհային ցանցի դպրոցները խրախուսում են բոլոր սովորողներին, որպեսզի իրենց մեջ զարգացնեն բարեկամությունը և համագործակցությունը առաջ մղող գաղափարախոսությունը, ինչպես նաև փնտրեն, բացահայտեն և ընդունեն մշակույթների և ազգությունների միջև նմանություններն ու տարբերությունները՝ խթանելով իմաստալից և տևական փոխըմբռմանն ու հարգանքին:

  • D EMOCRACY

    Round Square համաշխարհային ցանցի դպրոցները խրախուսում են, որպեսզի սովորողներն իրենց մեջ զարգացնեն Ժողովրդավարության ոգին:

    Round Square դպրոցները նպաստում են մտքի և խոսքի ազատությանը, ինչպես նաև ստեղծում են համապատասխան հարթակներ և հաղորդակցության ուղիներ՝ ուսանողների ձայնը լսելի դարձնելու համար: Ժողովրդավարության ոգին պատասխանատու է հավասարության և արդարության համար

  • E NVIRONMENTALISM

    Round Square համաշխարհային ցանցի դպրոցները խրախուսում են սովորոցներին զարգացնել բնապահպանական ոգին. հասկանալ տիեզերքում մեր տեղն ու դերը, մեր շրջապատը ձևավորող պայմանները և այդ շրջապատում մեր ունեցած ազդեցությունը:

  • A DVENTURE

    Round Square համաշխարհային ցանցի համար կարևոր է, որպեսզի սովորողներն ունենան արկածային և հետաքրքրասեր ոգի: Հնարամտության և համառաության միաձուլմամբ փորձեն դուրս գալ ստանդարտ սահմաններից և հայտանբեն յուրօրինակ ոլորտներ, որում ևս կարող են ինքնադրսևորվել և զարգանալ:

  • L EADERSHIP

    Round Square համաշխարհային ցանցի տեսանկյունից, սովորողի մեջ շատ է կարևորվում նաև Առաջնորդության ոգին: Ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել առաջնորդության հայեցակարգերը, բացահայտել դերային մոդելները, զարգացնել և միջավայրում փորձարկել առաջնորդության մի շարք հմտություններ:

    Առաջնորդության ոգին հանդիպում է նրանց մեջ, ում համոզմունքները հիմնված են անձնական պատասխանատվության, բարության և արդարության վրա:

  • S ERVICE

    Round Square համաշխարհային ցանցի տեսանկյունից, ծառայության նախագծերը հնարավորություն են տալիս գործնական աշխատանքի միջոցով նպաստել և բացահայտել անձին, որը կայուն աջակցություն և օգուտ է բերում ուրիշներին:

    Համայնքային և անհատական ծառայությունների և նախագծերի միջոցով Round Square դպրոցները ծնունդ են տալիս պատասխանատու սոցիալական գործողությունների, որոնք հիմնված են մարտահրավերների և խնդիրների ըմբռնման վրա: Round Square-ը նաև առաջարկում է միջազգային ծառայությունների նախագծեր, որոնք միավորում են տարբեր երկրների անդամ դպրոցների ուսանողներին՝ աշխատելու միջմշակութային թիմերում և աջակցելու կարիքավոր համայնքներին ողջ աշխարհում: Մշակութային տարբերության ըմբռնումն ու հարգանքը զարգանում է համատեղ փորձի և գործընկերության միջոցով:

Ռաունդ Սքվեր մրցանակներ

Ռաունդ Սքվեր դպրոցների միջազգային ցանցը սահմանել է Կոնստանտին II թագավորի մեդալը, որը շնորհվում է յուրաքանչյուր ՌՍ անդամ դպրոցի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների խմբի՝ ակնառու համայնքային աշխատանք կատարելու, բացառիկ կերպով ՌՍ ոգին ամրապնդելու և տարածելու համար:

Մեր հաղթողները
Անի Շահոյան
Անի Շահոյան
2022-2023 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Անի Շահոյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

Ճեմարանականն ուսանողական խորհրդի անդամ է, ով հսկայական ներդրում է ունեցել ծառայության և համայնքային նախագծերում: Անիի իրականացրած նախագծերն են՝

  • «Գեղեցկացնել» ճեմարանը՝ դարձնելով միջավայրն ավելի գունեղ և գրավիչ, որի շրջանակում աջակցել է նկարչության ուսուցիչներին և կազմակերպել ցուցահանդեսներ:
  • Չօգտագործվող իրերին երկրորդ կյանք տալը՝ դրանք վերափոխելով զարդերի:
  • Սաների հետ լրացուցիչ մաթեմատիկա պարապելը:

Անիի իրականացրած նախագծերը հաջողել են՝ շնորհիվ նրա ուժեղ առաջնորդի հմտությունների և յուրահատուկ հոգատար բնույթի:

 

 

Հասմիկ Թադևոսյան
Հասմիկ Թադևոսյան
2020-2021 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Միջին դպրոցի սան Հասմիկ Թադևոսյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Սկսելով Կրտսեր դպրոցում, ապա նաև Միջին դպրոցում Հասմիկը շարունակաբար կազմակերպում է խցանահավաք՝ մանկասայլակ ունենալու հնարավորություն տալով շատ երեխաների:

Դավիթ Մովսիսյան
Դավիթ Մովսիսյան
2019-2020 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Դավիթ Մովսեսյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Ճեմարանական շրջանավարտն աչքի է ընկել հանրությանը ծառայելու մեծագույն ձգտումով, գործնականում անմիջական մասնակցությամբ և յուրօրինակ վարքագծի դրսևորմամբ: Նա նաև առցանց հարթակներում կազմակերպել է բազմաթիվ ծրագրեր, բանավեճեր թե՛ ուսուցիչների, և թե՛ սաների շրջանակներում: 

 

Դավիթը 2019-2020 ուս. տարիներին եղել է աշակերտական խորհրդի համանախագահ, որի շրջանակում ցուցաբերել է մեծ պատասխանատվություն՝ ակտիվ հանդես գալով բազմաթիվ նախաձեռնությունների: Ճեմարանի և համաճեմարանականի կարքների նկատմամբ ցուցաբերել է հոգատարության բարձր զգացում:

Անի Մարության
Անի Մարության
2018-2019 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Անի Մարությանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով: 

 

Անի Մարությանը դպրոցական համայնքում իրականացրել է ակնառու կամավորական աշխատանք: Նա՝ լինելով դպրոցական նախագծերի ղեկավար, կազմակերպել և վերահսկել է կամավորական բոլոր աշխատանքները:

Մհեր Գալստյան
Մհեր Գալստյան
2017-2018 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Մհեր Գալստյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Մհերը կազմակերպել է բազմաթիվ կամավորական աշխատանքներ, ինչպես նաև դրսևորել է ակտիվ գործունեություն դպրոցական բոլոր նախագծերում և ծրագրերում

Դավիթ Մուսայելյան
Դավիթ Մուսայելյան
2017-2018 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Դավիթ Մուսայելյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Դավիթը եղել է «Շիրակացու պառլամենտի» հիմնադիրներից մեկը, ինչպես նաև 2017-2018 ուս․ տարվա նստաշրջանի նախագահը։ Նա պարբերաբար կազմակերպել է անգլերենի դասընթացներ սոցիալական և ֆինանսական ծանր կարիքներ ունեցող ընտանիքների երեխաների համար: Նա դասավանդել է 5-8 և 13-16 տարեկան երեխաներին:

Միքայել Զուրնաչյան
Միքայել Զուրնաչյան
2017-2018 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Միքայել Զուրնաչյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Միքայելը կյանքի է կոչել «Օգնիր զինվորին» նախագիծը, ով նույնպես եղել է աշակերտական խորհրդի նախագահը:

Արամ Խանլարի
Արամ Խանլարի
2016-2017 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Արամ Խանլարիին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Արամը՝ լինելով ուսանողական խորհրդի նախագահ, ղեկավարել է 11-րդ տարեկան միջազգային համաժողովի կամավորական գործունեությունը:

Էլինա Հովակիմյան
Էլինա Հովակիմյան
2016-2017 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Էլինա Հովակիմյան «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Էլինան եղել է աշակերտական խորհրդի նախագահներից մեկը և տարվա ընթացքում ծրագրել ու կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ՝ որոնց հասույթը ծառայեցրել է դպրոցի վերանորոգմանը:

Կարեն Քրմոյան
Կարեն Քրմոյան
2016-2017 ուս․ տարի

Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ պատիվ ունի պարգևատրելու Կարեն Քրմոյանին «Կոնստանտին 2-րդ թագավոր» մեդալով:

 

Կարենը նույնպես «Շիրակացու պառլամենտի» համահիմնադիրներից է, ով հնարավորություն է տվել աշակերտներին, աշխատել խմբերի հետ և բարձրաձայնել տարբեր խնդիրներ և առաջարկել լուծումներ, ինչպես դպրոցի, այնպես էլ սաների կարիքների համար: