Արտաուսումնական ակումբներ

Որպես ակադեմիական բազմաբովանդակ ծրագրի հիմնական մաս Ճեմարանում գործում են տարաբնույթ արտաուսումնական միավորումներ, որոնց  գործունեությունը հնարավորություն է տալիս բավարարել սաների հետաքրքրությունները, ձևավորել անհրաժեշտ ունակություններ և կարողություններ, ինչպես նաև հաղորդել սաներին նոր գիտելիքներ:

Արտաուսումնական միավորումները յուրաքանչյուր կիսամյակ փոփոխվում են: Փոփոխությունը պայմանավորված է սաների կողմից ակումբների գրանցման քանակից:  Սաները հնարավորություն ունեն ընտրելու առավելագույնը 3 ակումբ, որոնք գործում են ճեմարանի երկարացված ուսումնական գործընթացին զուգահեռ` տարբեր ժամերին:

Ճեմարանը մշտապես խրախուսում և կարևորում է սաների ակտիվ մասնակցությունը բազմաբնույթ ակումբներին: Դրանք հնարավորություն են տալիս սաներին բացահայտել նոր հնրավորություններ և կարողություններ: