ՄԵՐ ՄԱՍԻՆ
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն
Աշոտ Ալիխանյան
info@shirakatsy.am

Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը անձնվեր առաջնորդ է, որը տասնամյակներ շարունակ հավատարիմ է որակյալ կրթություն կազմակերպելու և հզոր սերունդներ ձևավորելու գործին։ Նա ոգեշնչման մշտական աղբյուր է Շիրակացու ճեմարանի ողջ համայնքի համար՝ սերմանելով կրթության ոլորտում ձեռքբերումների և առաջընթացի մշակույթ, Ճեմարանը հիմնադրման օրվանից մինչ օրս աշխատում է նրա հեղինակային կրթական ծրագրով։

Աշոտ Ալիխանյանի ճանաչված կրթական գործիչ է հեղինակավոր համաշխարհային կրթական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային բակալավրիատը, Ռաունդ Սքվերը, Միջազգային դպրոցների խորհուրդը, ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիան և այլն։ Պարոն Ալիխանյանը մեծ դեր ունի ինչպես կրթության ոլորտում միջազգային նվաճումներ Հայստանում տեղայնացնելու, այնպես էլ մեր ազգային գաղափարախոսությունը աշխարհում լսելի դարձնելու հարցում։
 

 
*Նկարների դասավորությունը կատարված է այբբենական կարգով
Տնօրենություն