Ընդունելություն

Շիրակացու ճեմարանում ընդունելությունը  կազմակերպվում  է մրցութային կարգով՝ նախադպրոցական տարիքի երեխաների, հանրակրթական դպրոցների շնորհալի սովորողների և Սփյուռքից ու արտերկրից ժամանած երեխաների համար։ Ճեմարանն ապահովում է ՀՀ պետական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն։ Ճեմարանը հիմնան օրվանից աշխատում է Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ նաև Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերով։ Ճեմարանը հեղինակավոր Միջազգային դպրոցների խորհրդի անդամ է, սույն կազմակերպությունը աշխարհում սովորողների անվտանգության և որակյալ կրթության կազմակերպման առաջատարն է։
Շիրակացու ճեմարանում ընդունելությունը իրականացվում են՝

  • Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա՝ թափուր տեղերի առկայության դեպքում։
    Ընդունելության մասին տեղեկատվության համար հարկավոր է կապ հաստատել ԿԴ տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ 093 929201 հեռախոսահամարով։
     

  • Կրտսեր դպրոցի առաջին դասարան երեխաներն ընդունվում են ծնողի դիմումի և դպրոցին հոգեբանորեն պատրաստվածություն հետազոտության արդյունքների հիման վրա։ ԿԴ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում։ 

    Առաջին դասարանի ընդունելության համար կարող են դիմել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 6 տարին լրացող երեխաները։

    Մանկակրթարանի ավագ խմբի երեխաների ընդունելության համար բավարար պայման է դպրոցին հոգեբանորեն պատրաստվածության թեստի նվազագույն շեմի հաղթահարումը: Մյուս դիմորդների ընդունելության պայման է հետազոտության արդյունքում առավելագույն միավորները։ 

    Առաջին դասարանի ընդունելության դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա մարտի 10-24-ը ներառյալ, որից հետո կազմակերպվում են մյուս փուլերը, ընդունելության որոշումը կայացվում է մինչև մայիսի 20-ը, պայմանավորված դիոմորդների քանակով։

    Առաջին դասարանի սաների քանակը համալրվում է նախ մանկակրթարանի ավագ խմբի երեխաներից, որից հետո մնացած թափուր տեղերի 60%-ը հատկացվում է ճեմարանում սովորող քույր կամ եղբայր ունեցող և/կամ ճեմարանի աշխատակիցների երեխաներին` ըստ արդյունքների (Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 16 հոդվածի 1.1 մասի 1-ին կետ), իսկ 40%-ը հատկացվում է նոր դիմորդ ընտանիքների երեխաներին` ըստ արդյունքների։

    Ընդունելության դիմում ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար գործում է 9,600 ՀՀ դրամ վճար, որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հաշվեհամարին, շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ ընդունելության վճար երեխայի անուն ազգանուն։ Սույն վճարը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ։

    Կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարաններում ընդունելությունը կազմակերպվում է թափուր տեղերի առկայության դեպքում՝ ծնողի դիմումի և 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների, ինչպես նաև ինտելեկտի ընդհանուր զարգացման մակարդակը գնահատող թեստի հիման վրա, ընդ որում բավարար է նվազագույն շեմի հաղթահարումը։ Գործում է ընդունելության սպասման թերթիկ, երեխաները հրավիրվում են ուսումնառության ըստ սպասման թերթիկի հերթականության։

    ԿԴ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

    Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերը ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
     

  • Միջին դպրոցում (5-ից 10-րդ դասարաններ) ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով՝ վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում՝ թափուր տեղերի առկայության դեպքում։ Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։ Թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելություն կարող է անցկացվել նաև դեկտեմբեր ամսին։ 
    Արտասահմանից աշակերտների ընդունելությունը թափուր տեղերի առկայության դեպքում բոլոր դասարաններում կատարվում է ամբողջ տարվա ընթացքում։
    Պետական համաֆինանսավորմամբ տեղերում ընդունելություն իրականացվում է 8-րդ (30 տեղ) և 10-րդ (մինչև 5 տեղ) դասարաններում։
    Թե՛ պետական համաֆինանսավորմամբ, թե՛ վճարովի տեղերում ընդունվելու նպատակով դիմորդները հանձնում են  գրավոր քննություններ 4-8 առարկաներից, ըստ դասարանների։ Մրցույթին անցկացվում է բոլոր քննությունները դրական գնահատականներով հանձնած սովորողների միջև՝ մրցութային քննություններից ստացած միավորների գումարի հիման վրա, հավասար մրցութային միավորնեի դեպքում առավելություն տրվում է ա) ոչ մրցութային քննություններից առավելագույն գումարային միավորներ ստացած դիմորդներին,  բ) Ճեմարանի  կիրակնօրյա  նախապատրաստական  դպրոցի սաներին, գ) Ճեմարանի միջին/ավագ դպրոցի համապատասխան դասարանն ավարտած սաներին:
    Ընդունելության գործընթացին մասնակցելու նպատակով հարկավոր է ներկայացնել ընդունելության դիմում։ Գործընթացին մասնակցելու համար գործում է 9,600 ՀՀ դրամ վճար, որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հավեհամարին, շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ ընդունելության վճար երեխայի անուն ազգանուն։ Սույն վճարը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ։
    ՄԴ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում։ 
    ՄԴ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
     

  • Ավագ դպրոցում հեղինակային ծրագրում (11-րդ և 12-րդ դասարաններ) ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով՝ վճարովի տեղերում՝ թափուր տեղերի առկայության դեպքում։ Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։ Թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելություն կարող է անցկացվել նաև դեկտեմբեր ամսին։ 
    Արտասահմանից աշակերտների ընդունելությունը թափուր տեղերի առկայության դեպքում բոլոր դասարաններում կատարվում է ամբողջ տարվա ընթացքում։
    Ընդունվելու նպատակով դիմորդները հանձնում են  գրավոր քննություններ 8 առարկաներից։ Մրցույթին անցկացվում է բոլոր քննությունները դրական գնահատականներով հանձնած սովորողների միջև՝ մրցութային քննություններից ստացած միավորների գումարի հիման վրա, հավասար մրցութային միավորնեի դեպքում առավելություն տրվում է ա) ոչ մրցութային քննություններից առավելագույն գումարային միավորներ ստացած դիմորդներին,  բ) Ճեմարանի  կիրակնօրյա  նախապատրաստական  դպրոցի սաներին, գ) Ճեմարանի միջին/ավագ դպրոցի համապատասխան դասարանն ավարտած սաներին:
    Ընդունելության գործընթացին մասնակցելու նպատակով հարկավոր է ներկայացնել ընդունելության դիմում։ Գործընթացին մասնակցելու համար գործում է 9,600 ՀՀ դրամ վճար, որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հավեհամարին, շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ ընդունելության վճար երեխայի անուն ազգանուն։ Սույն վճարը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ։
    ԱԴ ՀԾ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում։ 
    ԱԴ ՀԾ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
    Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերը ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
     

  • Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագրում ընդունելությունը (11-րդ դասարան) կազմակերպվում է երկու փուլով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա ապրիլին և հունիսին։
    ՀՀ քաղաքացիները կամ Հայաստանյան դպրոցների ոչ ՀՀ քաղաքացի աշակերտները, որոնք պատրաստվում են համատեղել ԴԾ-ով ուսումնառությունը Ավագ դպրոցի Հեղինակային ծրագրով ուսումնառության հետ, կարող են մասնակցել օգոստոսյան շրջափուլին միայն թափուր տեղերի առկայության դեպքում։ Արտասահմանից ժամանած ոչ ՀՀ քաղաքացի դիմորդները կարող են մասնակցել կամ ապրիլին կամ օգոստոսին կազմակերպվելիք քննություններին։

    Ընդունվելու նպատակով դիմորդները պետք է լրացնեն դիմում-հայտ՝ կցելով մոտիվացիոն և երաշխավորող նամակներ, հանձնեն գրավոր քննություններ անգլերեն և մաթեմատիկա (քննաթերթիկը հասանելի է հայերենով կամ անգլերենով) առարկաներից, և մասնակցեն հարցազրույցի։ 
    Ընդունելության պահանջները հաջողությամբ հաղթահարած դիմորդները ստանում են ընդունելության առաջարկ, որը կարող է Ճեմարանի կողմից հետ կանչվել Ընդունելության քաղաքականությամբ սահմանված դեպքերում։

    Ընդունելության գործընթացին մասնակցելու նպատակով հարկավոր է ներկայացնել ընդունելության դիմում։ Գործընթացին մասնակցելու համար գործում է 9,600 ՀՀ դրամ վճար, որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հավեհամարին, շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ ընդունելության վճար երեխայի անուն ազգանուն։ Սույն վճարը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ։

    ԱԴ ԴԾ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում։ 

    ԱԴ ԴԾ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

    Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիներին ՄԲԴԾ-ն առաջարկվում է միայն ճեմարանի Հեղինակային  ծրագրի հետ համատեղ և գործում են երկու վարձավճարներ։

    Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերը ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
     

  • Ավագ դպրոցի հեղինակային ծրագիր

    Հեղինակային կրթական ծրագրում ընդունելությունը կազմակերպվում է միայն վճարովի կարգով տեղերի համար։

  • Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագիր

    ԴԾ-ում ուսումն իրականացվում է անգլերենով: Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:

    Դիպլոմային ծրագրի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մարտին, իսկ քննություններն իրականցվում են ապլիլին: Թափուր տեղերի առկայության դեպքում, տեղի է ունենում քննության երկրորդ փուլը, որը կազմակերպվում է օգոստոսին: ՀՀ քաղաքացիներն ընդունելությանը կարող են մասնակցել միայն ապրիլյան շրջափուլին: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, մասնակցում են առարկայական հարցազրույցներին, ինչպես նաև պատրաստում են մոտիվացիոն և երաշխավորող նամակներ։

     

  • Միջին դպրոց

    Միջին դպրոցում ընդունելությունը կազմակրպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերի առկայության դեպքում։ Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին, իսկ ընթացիկ ընդունելությունը՝ դեկտեմբեր ամսին:

  • Կրտսեր դպրոց

    Երեխաներն ընդունվում են Կրտսեր դպրոցի 1-ին դասարան՝ ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա, 2-4-րդ դասարաններ թափուր տեղերի առկայության դեպքում՝ ծնողի դիմումի և 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա։

     

  • Մանկակրթարան

    Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա ազատ տեղերի առկայության դեպքում։

Ընդունելության հարցերով կարող եք կապ հաստատել
Ընդունելության համակարգող
Աննա Աղասյան