10.03.2024
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ

Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար

Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ծնողներ,

 

Տեղեկացնում ենք, որ 2024-2025 ուստարվա առաջին դասարանի ընդունելության դիմումների ընդունումը տեղի է ունենալու մարտի 10-24-ը ներառյալ՝ ճեմարանի դիմումների առցանց գրանցման համակարգում՝ https://www.shirakatsy.am/forms

 

Խնդրում ենք նախքան դիմելը ծանոթանալ առաջին դասարանի ընդունելության կարգին և ընդունելության քաղաքականությանը՝ այստեղ:

 

Որպես աջակցություն՝ խնդրում ենք Ձեր ուշադրությունը հետևյալ կարևոր կետերին.

  1. Համաձայն ընդունելության կանոններին՝ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները ներբեռնվում են դիմումների առցանց գրանցման համակարգ մարտի 10-ից 24-ը՝ մինչև 24:00 (հղումը այստեղ): 

  2. Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ դիմումը համարվում է վավեր, եթե ներբեռնված են դիմումների առցանց գրանցման համակարգում աստղանիշով (*) նշված բոլոր փաստաթղթերը (երեխայի ծննդյան վկայական, սոցքարտ, քննավարձի կտրոն, երեխայի լուսանկար):

  3. Խնդրում ենք ուշադիր լինել դիմումի մեջ էլեկտրոնային հասցեն նշելիս և խուսափել տառասխալներից. Ձեր նշած էլեկտրոնային հասցեին է ուղարկվելու ընդունելության հետ կապված տեղեկատվությունը, սխալ հասցեի դեպքում տեղեկատվությունը Ձեզ չի հասնի: 

  4. Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը ավտոմատ կերպով Ձեր նշած էլ. հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ. հասցեի spam հատվածը):

  5. Դիմումը ստանալու ամսաթվից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կրտսեր դպրոցի. աշխատակիցը հեռախոսազանգով կկապվի դիմումատու ծնողի հետ՝ երեխայի թեստավորման օրվա և ժամի մասին տեղեկացնելու նպատակով:

Ուշադրություն՝ եթե դիմումը տալուց հետո պատասխան նամակ չեք ստացել կամ ունեք դիմումը լրացնելու հետ կապված որևէ այլ տեխնիկական հարց, խնդրում ենք կապվել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանի հետ՝ 044640126: Իսկ եթե դիմումը տալուց հետո  3 աշխատանքային օրվա ընթացքում Կրտսեր դպրոցից Ձեզ չեն զանգահարել, խնդրում ենք կապվել կրտսեր դպրոցի հետ՝ 044640103 հեռախոսահամարով:

Դիմումները ընդունվում են միայն առցանց եղանակով:
Դիմումների ընդունման համակարգը բաց է լինելու մարտի 10-ից 24-ը ներառյալ: