17.09.2024

Արագ Շախմատի մրցաշար

Արագ Շախմատի մրցաշար

Սիրելի՛ ճեմարանական համայնք,

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ իր գործունեությունն է շարունակելու «Շիրակացու ճեմարան»-ի Շախմատի ակումբը, որի նպատակն է զարգացնել «Շախմատ» մարզաձևը: 

Այն հիմքն է, ճեմարանում շախմատային միջավայրի և նոր ավանդույթների ստեղծման և պահպանման համար: Ակումբը նախատեսված է ճեմարանականների՝ Միջին,  Ավագ  և Կրտսեր դպրոցների սաների, ինչպես նաև ճեմարանական աշխատակազմի և ծնողական համայնքի համար: Ակումբի անդամ կարող է դառնալ նաև ճեմարանական ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցիչ:
 

Ակումբի աշխատանքային գործունեություն՝  

  • Շախմատային արդի թեմաների քննարկում,
  • Ընկերական հանդիպումներ,
  • Մրցաշարերի կազմակերպում՝ բազմատեսակ մրցակարգերով,
  • Սեմինարներ,
  • Միաժամանակյա խաղի սեանս,
  • Հյուրերի, բարձրակարգ մարզիկների, մարզիչների հետ հանդիպում-քննարկում,
  • Բարեգործական մրցաշարեր,
  • Բանավեճեր,
  • Կատարած աշխատանքների հաշվետվություն, վերլուծություն: 

Մուտքավճար՝ յուրաքանչյուր մրցաշարի համար սահմանված է 2500 ՀՀ դրամ  (կամ ավելին ըստ մասնակիցների ցանկության) յուրաքանչյուր անդամի համար:

Յուրաքանչյուր ամիս համայնքին կուղարկվի  նամակ՝ ակումբի գործունեության վերաբերյալ:

Առաջին հանդիպում-մրցաշարը նախատեսված է սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին:
 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ մինչև 19.09-ը Գրանցվել
 

Ծանոթացեք Մրցաշարի կանոնադրությանը

Ավանդույթները շարունակվում են....