25.08.2023

Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները

Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները

«Շիրակացու ճեմարանում» ընդունելությունը կիրակնօրյա նախապատրաստական դպրոցում շարունակվում է:

Կիրակնօրյա դպրոցի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:

Կիրակնօրյա դպրոցում մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից 5-10-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին): Պարապմունքները կանցկացվեն ճեմարանի գլխավոր մասնաշենքում, սկիզբը՝ ժամը 9:00, մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:

Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/.../1FAIpQLSe8IanIPZ7yHH.../viewform

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝

https://shirakatsy.am/news/post/-5