22.12.2025
Միջին դպրոց

Միջին դպրոցի ընդունելություն

Միջին դպրոցի ընդունելություն

ԸՆԹԱՑԻԿ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ

 

Հարգելի ծնողներ

 

Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան

  • ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության  պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին, 
  • ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,  
  • ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,

ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում  Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու  ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ճեմարան):
 
Ճեմարանի ընթացիկ ընդունելությունը 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի համար իրականացվում է միջին դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների վճարովի տեղերում:

Ուշադրություն. 2025թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ առկա թափուր տեղերը ըստ դասարանների հետևյալն են` 9-րդ դասարան` 5 տեղ, 10-րդ դասարան` 2 տեղ՝ միայն բնագիտական հոսքում:
 
Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթում հետևյալ հղումով: 

Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը իրականացվում է դեկտեմբերի 22-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում *: Ընդունելության քննությունները կազմակերպվում են հունվարի 7-ից հունվարի 19-ը **:

 

*Ուշադրություն. Դիմում-հայտը լրացնելուց հետո համակարգը ինքնաշխատ հաղորդագրություն է ուղարկում հայտում նշված էլ. հասցեին՝ նշելով, որ հայտը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարներով: 


**Ուշադրություն. Հիվանդ լինելու կամ այլ պատճառներով քննություններից բացակայելու դեպքում վերահանձնման այլ ժամկետներ չի նախատեսվում: 

 

Կոնտակտային տվյալներ.
Միջին դպրոց`
Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35                 
Հեռ.`  
+374 10 680102,  +374 44 640126
Էլ. հասցե`    info@shirakatsy.am