05.03.2023
ԱՐՑԱԽ

Նվիրաբերենք Արեն Մեհրաբյան հիմնադրամին

Նվիրաբերենք Արեն Մեհրաբյան հիմնադրամին

Ճեմարանական Արեն Մեհրաբյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է. զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտակերտում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: Ծառայակից ընկերների հետ Արենը հասցրել է փրկել երեք վիրավոր հրամանատարների կյանքը, ինչի համար էլ հետմահու ժողովրդի կողմից արժանացել է «Հերոսի» կոչման, պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Հայրենիքի պաշտպանության» շքանշանով:

Արենը երազող էր. ուզում էր Հայաստանում զարգացնել աերոտիեզերական ոլորտը և հիմնել աերոտիեզերական մեքենաշինության գործարան:

Պատերազմը ընդհատեց երազանքների ուղին...

Այսօր Արեն Մեհրաբյանի ընտանիքը ստեղծել է հերոսի անունը կրող բարեգործական հիմնադրամ՝ կյանքի կոչելու երազող Արենի «տիեզերական» երազանքները:

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ստեղծել մի համակարգ, որի միջոցով պատերազմի մասնակից բոլոր տղաները, պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կարող են մասնագիտանալ ու դառնալ Արենի երազանքն իրականացնողը։

Սիրելի ճեմարանական համայնք, Ճեմարանի գաղափարակիցներ, հետևորդներ,
Հիմնադրամին հանգանակություն կարող եք կատարել` հետևելով հղումին՝ https://www.facebook.com/donate/274002618051633/ կամ այցելելով կայք՝ https://www.arenmehrabyan.org/history