01.03.2024
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ

Բաց դռների օր Կրտսեր դպրոցում

Բաց դռների օր Կրտսեր դպրոցում

Ուշադրություն

Կրտսեր դպրոցում մարտի 1-ին կազմակերպվելու է Բաց դռների օր:

Բաց դռների օրվա շրջանակում սկզբում (30ր) նախատեսվում է շրջայց դպրոցում, որն իրականացնում են հենց Կրտսեր դպրոցի սաները. նրանք կպատմեն իրենց ուսումնական առօրյայի, դասավանդման և ուսուցման պահանջների առանձնահատկությունների և այլ մանրամասների մասին:

Շրջայցից հետո նախատեսվում է հանդիպում տնօրենության հետ՝ կրթական ծրագրին, պայմաններին, ընդունելության կանոնակարգին ծանոթանալու և հետաքրքրող հարցերին անդրադառնալու նպատակով:

Բաց դռներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես հետևյալ հղումով՝ https://forms.gle/hD2W41971rWhC6wb6

Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են, իսկ գրանցումը կփակվի տեղերի քանակը լրանալուն պես։

Բոլոր հարցերի դեպքում կարող եք ուղարկել անձնական նամակ մեր էջին կամ գրել հարցը մեկնաբանություններում:

Դե ինչ, մենք Ձեզ սպասում ենք...