Ընդունելություն Միջին դպրոցում
2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ
ԸՆԹԱՑԻԿ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ 8-ՐԴ, 9-ՐԴ, 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐՈՒՄ
Հարգելի ծնողներ
Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան
• ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին,
• ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,
• ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,
ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան):
Ճեմարանի ընթացիկ ընդունելությունը 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի համար իրականացվում է միջին դպրոցի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում (մանրամասները՝ այստեղ):
10-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է չորս հոսքերով (հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական, ֆիզմաթ):
Ուշադրություն. 2024թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ թափուր տեղեր առկա են միայն 10-րդ դասարանի հումանիտար (2 տեղ) և բնագիտական (2 տեղ) հոսքերում: 8-րդ և 9-րդ դասարանների դիմորդները կարող են մասնակցել ընդունելության քննություններին` իրենց գիտելիքները ստուգելու և փորձառություն ձեռք բերելու նպատակով: Քննությունների դրական գնահատականներով դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին, որոնց վերջնական թվաքանակը կհաստատվի առաջին կիսամյակի ամփոփման արդյունքում՝ մինչև փետրվարի 10-ը:
Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումն իրականացվում է դեկտեմբերի 23-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում *:
Քննությունները կկայանան հունվարի 7-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում:
*Ուշադրություն. Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը մի քանի րոպեի ընթացքում ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարներով:
Քննական տարբերակների նմուշ-օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ճեմարանի ընթացիկ ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթի ընթացիկ ընդունելություն բաժնում: Քաղաքականությունը հրապարակված է www.shirakatsy.am կայքում:
1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները:
2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 առաջատար նորարարական դպրոցներից մեկը:
2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:
2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերենով:
Կոնտակտային տվյալներ.
Միջին դպրոց` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35
Հեռ.` +374 10 680102, +374 44 640126
Էլ. հասցե` info@shirakatsy.am
Կայք` www.shirakatsy.am