Աշխատանք

  • Վերջնաժամկետ
    02.05.2026

    Ճեմարանը փնտրում է
    Ուսուցիչ 
    Աշխատանքի նկարագրություն

    Եթե Դուք այն ուսուցիչներից եք, որոնց համար կրթությունը չի սահմանափակվում դասասենյակով, այլ դիտարկվում է մարդու ձևավորման որոշիչ գործընթաց,
    եթե Ձեզ համար ուսուցումը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ մտածողության, արժեքների և ինքնության ձևավորում, ապա «Շիրակացու ճեմարանը» փնտրում է հենց Ձեզ։
    Մենք փնտրում ենք ուսուցիչների, որոնք պատրաստ են աշխատել բարձր պահանջներ ունեցող, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայրում և ունենալ իրական ազդեցություն սովորողի համակողմանի զարգացման վրա։

    Ճեմարանը փնտրում է ուսուցիչներ

    Դասավանդվում է հայերենով Դասավանդվում է անգլերենով*
    Մաթեմատիկա     Բիզնեսի կառավարում
    Ֆիզիկա Մաթեմատիկա
    Անգլերեն  
    Ձեռնարկատիրություն  
    Տեխնոլոգիա   
    Հայոց լեզու    
    Գծագրություն    
    Ֆիզկուլտուրա (մարզախաղերի մասնագետ)      

    Ինչու՞ աշխատել Շիրակացու ճեմարանում

    Մենք առաջարկում ենք միջավայր, որտեղ ուսուցիչը ոչ միայն դասավանդում է, այլև զարգանում է որպես մասնագետ և անհատ՝

    • Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB՝ PYP, MYP, DP ծրագրեր) 
    • Շարունակական մասնագիտական զարգացում և վերապատրաստման հնարավորություններ 
    • Սովորողակենտրոն ուսումնառության հետևողական իրականացում
    • Մասնակցություն կրթական նորարարությունների մշակմանը և ներդրմանը
    • Համագործակցային և աջակցող մշակույթ 
    • Արժեքահեն և անընդմեջ զարգացող կրթական միջավայր 

    Աշխատանքի նկարագրություն

    Ուսուցիչը՝

    • Պլանավորում և իրականացնում է ուսումնական գործընթացը՝ Միջազգային բակալավրիատի և Ճեմարանի հեղինակային ծրագրերի պահանջներին համապատասխան 
    • Կիրառում է սովորողակենտրոն, ներառական և տարբերակված ուսուցման մոտեցումներ 
    • Վերլուծում է սովորողների ուսումնառության առաջընթացը և ապահովում կառուցողական հետադարձ կապ 
    • Համագործակցում է գործընկերների հետ՝ համատեղ պլանավորման և փորձի փոխանակման միջոցով 
    • Մասնակցում է ինչպես ամբիոնի, այնպես էլ ողջ Ճեմարանի կրթական գործընթացների կազմակերպմանն ու զարգացմանը 

    Մասնագիտական գիտելիք և կարողություններ

    • Խորապես տիրապետում է իր առարկային 
    • Կիրառում է ժամանակակից դասավանդման և գնահատման մեթոդներ 
    • Կարողանում է հարմարեցնել ուսուցումը տարբեր կրթական կարիքներին 

    Փափուկ հմտություններ    

    • Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
    • Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
    • Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ
    • Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին
    • Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում
    • Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը

    Լեզուներ

    • Տիրապետում է գերազանց հայերենին (գրավոր և բանավոր) 
    • Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն

    * անգլերենի գերազանց իմացություն (առնվազն B2 մակարդակ)

    Պահանջվող որակավորում

    • Մանկավարժական կրթություն կամ մանկավարժի հավաստագրման համապատասխան փաստաթուղթ (առնվազն 30 կրեդիտ)

    «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 

    Դիմելու կարգը

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (օր.՝ Անգլերենի ուսուցիչ):            

    Դիմելու վերջնաժամկետը՝ 02.05.2026

    Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: (Եթե մինչև 17.05.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):          
      
    ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am

    Դիմել այս հաստիքի համար
  • Վերջնաժամկետ
    02.05.2026

    Ճեմարանը փնտրում է
    Ավագ դպրոցի ուսանողական առաջնորդ  
    Աշխատանքի նկարագրություն

    Եթե Դուք համարում եք, որ կրթությունը պատանիների ինքնության, արժեքների և առաջնորդական կարողությունների ձևավորման որոշիչ գործընթաց է, եթե Ձեզ համար կարևոր է ոչ միայն աջակցել պատանի սովորողին (16-18 տարեկան), այլ նաև ձևավորել միջավայր, որտեղ նա սովորում է ստանձնել պատասխանատվություն, նախաձեռնություն և գործունակություն, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։

    Մենք փնտրում ենք ուսանողական առաջնորդի, որը պատրաստ է աշխատել Ավագ դպրոցում և ունենալ իրական ազդեցություն սովորողների անձնային և սոցիալական զարգացման վրա։

    Ինչու՞ աշխատել Շիրակացու ճեմարանում

    Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ միջավայր, որտեղ ուսանողական առաջնորդը հանդես է գալիս որպես պատանիներին ուղղորդող և նրանց զարգացմանը նպաստող մասնագետ․

    • Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square) 
    • Մասնակցություն առաջնորդական ծրագրերի մշակմանը և իրականացմանը 
    • Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության, հարգանքի և փոխադարձ աջակցության վրա 
    • Արժեքահեն միջավայր, որտեղ կարևորվում է սովորողի ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը 
    • Շարունակական մասնագիտական զարգացում և փորձի ընդլայնման հնարավորություն 

    Աշխատանքի նկարագրություն

    Ուսանողական առաջնորդը՝

    • Իրականացնում է սովորողների սոցիալ-հուզական և առաջնորդական զարգացմանն ուղղված աշխատանք Ավագ դպրոցում 
    • Մասնակցում է առաջնորդական ծրագրերի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն) 
    • Կառուցում է միջավայր, որը խթանում է սովորողների նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը և համագործակցությունը 
    • Արձանագրում և վերլուծում է սովորողների անհատական առանձնահատկությունները և զարգացման դինամիկան 
    • Համագործակցում է ուսուցիչների, հոգեբանների, այլ մասնագետների, ինչպես նաև ծնողների հետ՝ ապահովելով համապատասխան աջակցություն սովորողներին 
    • Իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթային և կազմակերպչական աշխատանքներ 
    • Տիրապետում է մանկավարժական և հոգեբանական ժամանակակից մոտեցումներին՝ հատկապես դեռահասների հետ աշխատանքում 
    • Կիրառում է վարքային և սոցիալական իրավիճակների վերլուծության գործիքներ՝ ընտրելով նպատակային միջամտություններ 
    • Կառուցում և իրականացնում է սովորողների զարգացմանն ուղղված ծրագրեր և նախաձեռնություններ 
    • Կազմակերպում և համակարգում է կրթադաստիարակչական գործընթացներ՝ ապահովելով դրանց արդյունավետ պլանավորումը, իրականացումն ու շարունակականությունը
    • Արդյունավետորեն կառավարում է խմբային գործընթացները՝ ձևավորելով բարենպաստ կրթական միջավայր 

    Փափուկ հմտություններ

    • Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին 
    • Համագործակցում է թիմում՝ ձևավորելով վստահելի և կառուցողական փոխգործակցություն 
    • Կայացնում է հիմնավորված որոշումներ՝ բարդ և փոփոխական իրավիճակներում 
    • Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ կառուցողականորեն արձագանքելով սեփական և այլոց հուզական վիճակներին 
    • Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն 
    • Ճկունորեն հարմարվում է փոփոխություններին՝ պահպանելով աշխատանքի արդյունավետությունը

    Լեզուներ և ՏՏ հմտություններ

    • Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր) 
    • Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ ցուցաբերում է կատարելագործվելու պատրաստակամություն
    • Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագրում դիտարկվելու համար տիրապետում է անգլերենի գերազանց իմացության (առնվազն B2 մակարդակ)
    • Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին 

    Պահանջվող որակավորում

    • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության և/կամ հոգեբանության ոլորտում 

    «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 

    Դիմելու կարգը

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Ուսանողական առաջնորդ):            

    Դիմելու վերջնաժամկետը՝ 02.05.2026

    Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: (Եթե մինչև 17.05.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):          

    ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am

    Դիմել այս հաստիքի համար
  • Վերջնաժամկետ
    02.05.2026

    Ճեմարանը փնտրում է
    Մանկավարժ  
    Աշխատանքի նկարագրություն

    Եթե Դուք համարում եք, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլ նաև անձի ձևավորման, հարաբերությունների կառուցման և արժեքների զարգացման գործընթաց, եթե Ձեզ համար կարևոր է ոչ միայն սովորողի ակադեմիական առաջընթացը, այլ նաև նրա հուզական, սոցիալական և անձնային զարգացումը, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ:  

    Ինչու՞ աշխատել Շիրակացու ճեմարանում

    Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ միջավայր, որտեղ մանկավարժը հանդես է գալիս որպես աջակցող, ուղղորդող և զարգացնող մասնագետ․

    • Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square) 
    • Ակտիվ մասնակցություն մանկավարժական ծրագրերի մշակմանը 
    • Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ աջակցության վրա 
    • Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է սովորողի համակողմանի զարգացումը 
    • Շարունակական մասնագիտական զարգացում և փորձի ընդլայնման հնարավորություն 

    Աշխատանքի նկարագրություն

    Մանկավարժը՝

    • Իրականացնում է մանկավարժական և սոցիալ-հուզական զարգացմանն ուղղված աշխատանք Միջին դպրոցում 
    • Մասնակցում է մանկավարժահոգեբանական ծրագրերի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն) 
    • Կառուցում է անվտանգ, աջակցող և վստահելի միջավայր՝ նպաստելով սովորողների արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը 
    • Արձանագրում և վերլուծում է սովորողների անհատական առանձնահատկությունները և զարգացման դինամիկան 
    • Համագործակցում է ուսուցիչների, հոգեբանների, այլ մասնագետների, ինչպես նաև ծնողների հետ՝ ապահովելով համապատասխան աջակցություն սովորողին 
    • Իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթային և կազմակերպչական աշխատանքներ 

    Մասնագիտական կարողություններ
    •    Տիրապետում է մանկավարժական և հոգեբանական ժամանակակից մոտեցումներին 
    •    Կարողանում է վերլուծել վարքային և սոցիալական իրավիճակները և ապահովել նպատակային արձագանք 
    •    Կարողանում է կառուցել և պահպանել կառուցողական հարաբերություններ սովորողների, ծնողների և գործընկերների հետ 
    •    Ունի զարգացած կազմակերպչական և գործընթացների համակարգման հմտություններ 

    Փափուկ հմտություններ

    • Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
    • Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
    • Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ
    • Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին
    • Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում
    • Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը

    Լեզուներ և ՏՏ հմտություններ

    • Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր) 
    • Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն
    • Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին 

    Պահանջվող որակավորում

    • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության և/կամ հոգեբանության ոլորտում

    «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 

    Դիմելու կարգը

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկավարժ):            