09.10.2022
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Կրակային պատրաստություն «ԱզատազԷն»-ում

Կրակային պատրաստություն  «ԱզատազԷն»-ում

Մեր հայրենիքի ու մեզ համար դժվարին այս իրավիճակում կարևոր է գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է և պետք է պատրաստված լինի, տիրապետի ինքնապաշտպանության հմտությունների, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա պաշտպանել թե' իրեն, թե' իր մտերիմներին:

Ճեմարանում նախատեսված է իրականացնել քաղպաշտպանության համակարգված ծրագիր, որը բաղկացած կլինի մի քանի մասերից՝ ֆիզիկական պատրաստություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն և այլն, ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների համար:

Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին ճեմարանականներն այցելեցին «ԱզատազԷն»՝ կրակային պատրաստություն անցնելու նպատակով: