17.04.2024
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները

Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները

Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները

 

Միջազգային տարատեսակ համաժողովներին մասնակցելու նպատակով անդամագրված բազմաթիվ դպրոցների շարքում իր նշանավոր տեղն ունի նաև  Շիրակացու ճեմարանը: Ճեմարանը մշտապես կարևորում է ցանկացած համագործակցություն, որը կարող է ստեղծել նոր հնարավորություններ և կապեր, նպաստելով՝ սաների մասնագիտական կողմնորոշման և բուհական ընդունելության կազմակերպման գործընթացին:

Ամփոփենք 2023 թվականի համաժողովները, որին մասնակցել է Ճեմարանի բուհական խորհրդատու՝ Ռոզա Ջելադյանը:
 

  • International ACAC 2023 (International Association for College Admission Counseling)

Համաժողովի ժամանակ բուհական խորհրդատուի կողմից ներկայացվել է արտերկրյա համալսարանների պահանջվող չափանիշների  մասին, սաների՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունների մասին, ինչպես նաև քննարկվել է և՛ քննությունների, և՛ դիմումների թափանցիկության կարևորությունը: Օրինակ՝ ի՞նչպես պետք դպրոցները  աջակցեն սաներին, որպեսզի համալսարան ընդունվելը և ուսուցման ընթացքը դարձնեն ավելի հեշտ և մատչելի: Համաժողովի ընթացքում դրական է գնահատվել  ճեմարանում՝ բուհական խորհրդատվության ճշգիրտ կազմակերպման գործընթացը: Այս համաժողովի մասնակցության արդյունքում Ճեմարանը անդամակցեց  (International Association for College Admission Counseling)-ին, որը  հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր համալսարաններին, առաջարկվող կրթաթոշակներին, և որ ամենակարևորն է ստեղծեց կապեր՝ հետագա համագործակցությունների և շարունակական հանդիպումների համար:
 

  • (2023 Metro New York International Counselor Tour)

Շրջագայությունը կազմակերպվել է նյույորքյան 7 համալսարաններում, որտեղ մասնակիցները ծանոթացել են տվյալ համալսարանների կրթական ծրագրերին, օտարերկրյա ուսանողների համար նախատեսված կրթաթոշակներին, հնարավորություններին և առավելություններին: Այս մասնակցության շնորհիվ Ճեմարանը էլ ավելի մեծացրեց ճանաչելիության և վստահության շրջանակը՝ աջակցելով սաների բուհական ընդունելության սահուն ընթացակարգին:
 

  • Participation in the International ACAC 2023 Middle East and North Africa Regional Institute in Doha

2023թ. առաջին անգամ Ճեմարանը հրավեր ստացավ մասնակցելու համաժողովին որպես միջազգային դպրոց, որի նպատակն էր բացահայտել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA region) առաջադեմ կրթական ծրագրերը: Ճեմարանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է նաև Հայաստանում բուհական խորհրդատվություն չունենալու մշակույթի և դրանից բխող դժվարությունների մասին, ինչպես նաև առաջարկվել է լուծումներ տվյալ ոլորտի զարգացման ուղղությամբ: Այս համագործակցությունը եղավ շարունակական, որի արդյունքում մասնակցեցինք International Counselor Program (ICP), in Qatar-ի համաժողովին, որի ժամանակ քննարկվել է ճեմարանում առկա կրթական ծրագրերը, հաջողությունները, ինչպես նաև իրականացվող աշխատանքները: «Այս մանակցությունը նույնպես մեծ հնարավորություն էր ինչպես մեր, այնպես էլ սաների համար, քանի որ Դոհան հարուստ է իր բազատեսակ համալսարաններով և համագործակցություններով»,- ասաց Ռոզա Ջելադյանը:
 

Նմանատիպ համաժողովներին մասնակցելը թույլ է տալիս սաներին պարբերաբար մասնակցել առցանց սեմինարների, ինչպես նաև ներգրավվել մի շարք կրթաթշակային ծրագրերի: Մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տվյալ երկրներում ունենք այժմ ուսանող սաներ, որոնք մեծ հաջողություններ են գրանցել:  

Ճեմարանը շարունակելու է բացահայտել արտասահմանյան մի շարք համալսարաններ՝ ստեղծելու հզոր կապեր և հաջողված համագործակցություններ: