02.05.2024
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Ընդունելություն Միջին դպրոցում

Ընդունելություն Միջին դպրոցում

     ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

     «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ»

       ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ

             ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ 5-ՐԴ, 8-ՐԴ, 9-ՐԴ, 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

         2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
 

Հարգելի ծնողներ

Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան

  • ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության  պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին,
  • ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,
  • ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,

ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում  Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու  ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան):

Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի: Պետական համաֆինանսավորմամբ տեղերի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները:

Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից` հատուկ տրանսպորտային միջոցներով:

Ճեմարանի ընդունելությունն 2024-2025 ուստարվա համար իրականացվում է միջին դպրոցի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում (մանրամասները՝ այստեղ):

10-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է չորս հոսքերով (հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական, ֆիզմաթ):

Ուշադրություն. 2024թ. մայիսի 2-ի դրությամբ առկա թափուր տեղերը ըստ դասարանների հետևյալն են` 5-րդ դասարան` 25 տեղ, 8-րդ դասարան` 30 տեղ, 9-րդ դասարան` 4 տեղ, 10-րդ դասարան` 7 տեղ: 

Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը իրականացվում է մայիսի 2-ից մայիսի 31-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում:  

Ընդունելության քննությունները կազմակերպվում են հունիսի 10-ից 28-ը:

Ուշադրություն. Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը մի քանի րոպեի ընթացքում ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարներով:

Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթում, որը հրապարակված է www.shirakatsy.am կայքում:

1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման»  հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները:

2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից  Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ  դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:  

2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 առաջատար նորարարական դպրոցներից մեկը:

2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:

2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերենով:

Կոնտակտային տվյալներ.

Միջին դպրոց` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35                 

Հեռ.`  +374 10 680102,  +374 44 640126

Էլ. հասցե` info@shirakatsy.am            

Կայք` www.shirakatsy.am

Տրամադրե՛ք Ձեր երեխային որակյալ կրթություն ստանալու և ավելի պայծառ ապագա կերտելու հնարավորություն: