Միջին դպրոց
Միջին դպրոցի մասին
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Միջին դպրոցը հիմադրվել է 1998 թվականին: Միջին դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի (Middle Years Program կամ IB MYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB MYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է:
Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:
Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի հեղինակային ծրագրի պահանջները:
Ուսումնական ծրագիր
Միջին դպրոցի ծրագրի մոդելի կենտրոնում սանն է, ամեն ինչ կենտրոնացած է վերջինիս և նրա՝ սովորողի որակների զարգացման վրա:
ՄԴԾ մոդելի հիմնական բաղադրիչներն են հասկացությունները, համընդհանուր համատեքստերը, ուսուցման մոտեցումները (ATT - Approaches to Teaching), ուսումնառության մոտեցումները (ATL - Approaches to Learning), ծառայությունը գործողության միջոցով, ՄԴԾ-ի նախագծերը, միջազգային մտածողությունը և ութ առարկայական խմբերը:
-
Ծառայության նախագծեր
Շիրակացու ճեմարանում սաները ակտիվորեն ներգրավված են ծառայությունների նախագծերում, որոնք արտացոլում են ուրիշների կյանքի և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունենալու նրանց հանձնառությունը: Որպես համայնքի հոգատար անդամներ՝ սաները օգտագործում են իրենց ակադեմիական գիտելիքները՝ իրական աշխարհում փոփոխություն կատարելու համար:
Յուրաքանչյուր տարիքային խումբ իրականացնում է ծառայության նախագիծ, որի միջոցով սաները նպաստում են համայնքի բարօրությանը` այցելելով մանկատներ, ծերանոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև կազմակերպում են բեմադրություններ երեխաների համար, անց են կացնում դասեր կրտսեր ընկերների համար և ակտիվորեն մասնակցում են վերամշակման ծրագրերին՝ հավաքելով և վերամշակելով թուղթ և պլաստիկ:
Ծառայություններին ուղղված այս մոտեցումը կրթական գործընթացի անբաժանելի մասն է, որը դաստիարակում է սոցիալապես պատասխանատու անհատների, ովքեր հասկանում են իրենց համայնքի բարեկեցությանը նպաստելու կարևորությունը:Թուղթը աղբ չէ...ԽցանահավաքԴասական երաժշտությունը մեր կյանքում -
Համայնքային նախագծեր
Շիրակացու ճեմարանի 9-րդ դասարանում (IB MYP 4-րդ տարում) սաները իրականացնում են Համայնքային նախագիծը: Այս նախագիծը կենտրոնանում է համայնքի և ծառայության շուրջ՝ խրախուսելով սաներին գիտակցել իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքին նպաստելու գործում: Համայնքային նախագիծը սաների համար հարթակ է տրամադրում համայնքի տարբեր կարիքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու և դրանք անհատապես կամ խմբերով լուծելու համար:
Այս նախագծի ընթացքում սաները պլանավորում են, թե ինչպես ֆինանսավորել իրենց նախագծերը և կազմակերպել տոնավաճառներ՝ վաճառելու իրենց ձեռագործ իրերը:
EXCEL հմտությունների դասավանդումՍովորիր պատմությունը խաղալովՕգնություն Ֆիզիկայի ամբիոնին՝ նոր սարքավորումներով և մեխանիզմներով -
Անհատական նախագծեր
Շիրակացու ճեմարանի սաները 10-րդ դասարանի ավարտին ներկայացնում են իրենց Անհատական նախագիծը: Անհատական նախագծի նպատակն է խրախուսել սաներին կիրառել և ամրապնդել ուսուցման իրենց յուրահատուկ մոտեցումները՝ միաժամանակ ուսումնասիրելով և զարգացնելով անձնական հետաքրքրությունների բազմազան շրջանակ:
Անհատական նախագիծը հիանալի հնարավորություն է տալիս սաներին ներկայացնելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ ստեղծելով անհատական և հաճախ նորարարական նախագծեր, որը ցույց է տալիս նրանց Միջին դպրոցի ծրագրի ողջ ուսուցման արդյունքը:
Այս նախագծերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Շիրակացու ճեմարանը մշակել է Անհատական նախագծերի հետազոտական դասընթաց 10-րդ դասարանի սաների համար:
Անհատական նախագծերն ուղարկվում են Միջազգային բակալավրիատի գրասենյակ՝ գնահատման համար՝ ապահովելով կայուն և անկողմնապահ գնահատման գործընթաց: -
Միջառարկայական նախագծեր
Շիրակացու ճեմարանի միջին դպրոցի ծրագրում իր ուրույն տեղն ունի միջառարկայական ուսուցումը: 5-10-րդ դասարանի բոլոր սաները ինտեգրվող առարկաների շրջանակում կատարում են հետազոտություն որևէ հասկացության շուրջ և ստեղծում վերջնարդյունք (պրոդուկտ)` կիրառելով դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Արդյունքում սաները գտնում են խնդիրների լուծման նոր ուղիներ, կատարում եզրահանգումներ: Միջառարկայական նախագծերի իրականացումը զարգացնում է սաների ՄԲ որակները՝ դարձնելով նրանց հաղորդակցվող, ստեղծարար, հետազոտող, բանիմաց, լայնախոհ, սկզբունքային, ստեղծարար, հոգատար և հավասարակշռված։
Միջառարկայական նախագծեր ստեղծելու համար ուսուցիչները իրականացնում են համատեղ պլանավորում՝ հաշվի առնելով սաների ուսումնառության կարիքները, որի արդյունքում որոշվում են նախագծի վերջնարդյունքի (պրոդուկտի), գնահատվող առաջադրանքների տեսակները, հետազոտության աղբյուրները (գիտական, գեղարվեստական գրքեր, դասագրքեր, էքսկուրսիաներ, կայքեր, հանդիպումներ համապատասխան մասնագետների հետ և այլն)։
Իմ սրտի քաղաքԵս եմ կենդանիների պաշտպանըԱռակս ի՞նչ կցուցանե
Միջին դպրոցը՝ թվերով
Միջին դպրոցը սաների թվով ամենամեծ կառույցն է Ճեմարանում: Թվային հետաքրքիր փաստերին ծանոթացեք այստեղ՝
-
1թվականին հիմնադրվեց Միջին դպրոց
-
1դիմորդ 2024 թվականին
-
1սան
-
1համաֆինան սավորմամբ սովորողներ
Ընդունելություն
Միջին դպրոցում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում: Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին: