Մեր առաքելությունը

Ճեմարանի առաքելությունն է` կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Մեր նշանաբանը
Մեր տուն Ճեմարան, մեր սուրբ Ճեմարան:
Մեր կարգախոսը
Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է:
  • 1
    տարի կրթելով սերունդներ
  • 1
    ընդունելություն բուհեր
  • 1
    աշխատակիցներ
  • 1
    սովորողներ

Մեր օրհներգը

Լսել օրհներգը

Մեր կրթահամալիրը

Ճեմարանի կազմում գործում են Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցները, ինչպես նաև Մանկակրթարանը։

Հիմնադրման օրվանից Ճեմարանն աշխատել է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ․-ից ճեմարանականները հնարավորություն են ստացել ուսումնառելու նաև Միջազգային բակալավրիատի (ՄԲ) ծրագրերով:

Մենք իրականացնում ենք ՄԲ Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP), Միջին դպրոցի ծրագիրը (IB MYP) և Դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ Ավագ դպրոցում։

Մանկակրթարան

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Իմանալ ավելին
Կրտսեր դպրոց

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:

Իմանալ ավելին
Միջին դպրոց

Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:

Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի ազգային ծրագրի պահանջները:

Իմանալ ավելին
Ավագ դպրոց

Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:

Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:

Իմանալ ավելին

Մեր տեսլականը

Կրթության միջազգային տիրույթում մենք ձգտում ենք լինել առաջատար հաստատություն, որը ոգեշնչում և զորացնում է համայնքը՝ հասնելու ակադեմիական գերազանցության, գրանցելու անձնական աճ և ակտիվ ներգրավվածություն համաշխարհային հասարակության կյանքում։

 

Մեր արժեքները.

  • ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
    ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
  • ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
    ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՐԳԱՆՔ
    ՀԱՐԳԱՆՔ
  • ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
Մենք պահպանում ենք արդարություն, ազնվություն և բարոյականություն բոլոր գործերում և փոխհարաբերություններում։ Մենք սկզբունքային ենք։
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
Ակադեմիական ոլորտում, անձնական զարգացման և առաջնորդության մեջ մենք ձգտում ենք ամենաբարձր չափանիշներին՝ մասնակցության ընդլայնման և ստեղծարարության բարձրացման միջոցով։
ՀԱՐԳԱՆՔ
Մենք արժևորում ենք բազմազանությունը, մշակութային ժառանգությունը, հայրենասիրությունն ու յուրաքանչյուրի անհատական ներդրումը։ Մենք ապահովում ենք ներառականություն և հավասար հնարավորություններ բոլորի համար՝ խթանելով արդարությունը հաստատության բոլոր ոլորտներում։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մենք շնորհակալ ենք և պատրաստակամ՝ երախտագիտություն դրսևորելու և փոխադարձելու բարյացակամությունը։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և որոշումների համար և դրական ազդեցություն ունենք հասարակության և շրջակա միջավայրի վրա։

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել ավելին
Ճեմարանական պատմության 40-ամյակ
Համաճեմարանական
28.08.2025
Ճեմարանական պատմության 40-ամյակ
Սկսվում է 2025–2026 ուսումնական տարին, և այն մեզ համար առանձնահատուկ է՝ մենք նշում ենք ճեմարանական պատմության 40-ամյակը։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հավերժ հիշատակ՝ տիկին Արփինե Փափազյան
Համաճեմարանական
24.07.2025
Հավերժ հիշատակ՝ տիկին Արփինե Փափազյան
Շիրակացու Ճեմարանի 32-րդ շրջանավարտների Վերջին զանգը
Ավագ դպրոց
16.06.2025
Շիրակացու Ճեմարանի 32-րդ շրջանավարտների Վերջին զանգը
Մայիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Ճեմարանի 32-րդ շրջանավարտների Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը։ Այս խորհրդանշական օրը մեր շրջանավարտները թերթեցին իրենց ճեմարանական պատմության գրքի վերջին էջը՝ վստահ քայլելով դեպի գիտակից կյանքի նոր փուլը։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Շիրակացու օրեր» փառատոնի փակում
Համաճեմարանական
10.06.2025
«Շիրակացու օրեր» փառատոնի փակում
Մայիսի 24-ին Շիրակացու ճեմարանում կայացավ «Շիրակացու օրեր» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության համաշխարհային օր Շիրակացու ճեմարանում
Համաճեմարանական
06.06.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության համաշխարհային օր Շիրակացու ճեմարանում
Վերջերս Ճեմարանում հյուրընկալվեցին մի շարք երկրների դեսպանատների պատվավոր ներկայացուցիչներ՝ Բելգիայից, Թուրքմենստանից, Իրանից, Իտալիայից, Իսպանիայից, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտից և Չեխիայից։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջազգային ընդունելության հաջողություններ՝ Շիրակացու ճեմարանում
Համաճեմարանական
07.05.2025
Միջազգային ընդունելության հաջողություններ՝ Շիրակացու ճեմարանում
Վերջերս Շիրակացու ճեմարանում հյուրընկալեցինք երկու միջազգային ճանաչում ունեցող առաջատար բուհերի ներկայացուցիչների՝
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Նազիկ Ավդալյանի այցը Միջառարկայան նախագծի շրջանակներում
Համաճեմարանական
21.01.2025
Նազիկ Ավդալյանի այցը Միջառարկայան նախագծի շրջանակներում
Կենսաբանության և Առողջ ապրելակերպի Միջառարկայական նախագծի շրջանակներում Ճեմարանում հյուրընկալեցինք Հայ կին ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայտարարություն

Տեսնել բոլորը
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
Միջին դպրոց
25.08.2025
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
Շիրակացու ճեմարանում սեպտեմբերի 7-ից աշխատանքները կվերսկսի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շախմատի 4-րդ կարգի որակավորման մրցաշար
11.06.2025
Շախմատի 4-րդ կարգի որակավորման մրցաշար
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը և Երևանի շախմատի ֆեդերացիան համատեղ կազմակերպում են 4-րդ կարգի որակավորման մրցաշար ս/թ Հունիսի 18-ից 21-ը 2025թ։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Միջին դպրոցի 9-րդ դասարանում
Միջին դպրոց
05.06.2025
Ընդունելություն Միջին դպրոցի 9-րդ դասարանում
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐՈՒՄ
2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին
03.06.2025
Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին
Ճամբարի աշխատանքների իրականացման, սաների ակտիվ և բովանդակալից հանգստի կազմակերպման համար աշխատակազմը կարիք ունի համալրման.
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի 2025-2026 ուս. տարվա երկրորդ փուլի համար
Ավագ դպրոց
02.06.2025
Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի 2025-2026 ուս. տարվա երկրորդ փուլի համար
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 
ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
II ՓՈՒԼ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամառային ամենասպասված «Հեքիաթ» ճամբարը:
02.06.2025
Ամառային ամենասպասված «Հեքիաթ» ճամբարը:
Մեկնարկում է մեր ամառային ամենասպասված, ամենասիրված, ամենահետաքրքիր ու ամենահամարձակ ճամբարը՝ «Հեքիաթը»։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բաց դռների օր Միջին դպրոցում
Միջին դպրոց
30.04.2025
Բաց դռների օր Միջին դպրոցում
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Բաց դռների օր Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ներկայացման նպատակով:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Բաժանորդագրվե՛ք մեր էլեկտրոնային հարթակին