Միջազգային Բակալավրիատ (IB)

Միջազգային Բակալավրիատ (IB)

Հանրակրթության ասպարեզում միջազգային կրթություն հասկացությունը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` երկրագնդի վրա կրթության միջոցով խաղաղություն ապահովելու նպատակով: Հետագայում միջազգային կրթությունը թե՛ հանրակրթական, թե՛ ԲՈՒՀ-ական մակարդակում լուրջ զարգացում է ապրել: Հանրակրթության ոլորտում Միջազգային բակալավրիատ կազմակերպությունն (International Baccalaureate Organization) աշխարհում առաջատարն է:

Միջազգային բակալավրիատ կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թ.-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի միջազգային դպրոցների նախաձեռնությամբ, հանդիսանում է միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրախորհրդում ու Յունեսկօ-ում:

Միջազգային բակալավրիատի առաքելությունն է՝ ձևավորել և զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք կստեղծեն ավելի լավ ու խաղաղ աշխարհ` միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ:

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը նախատեսված է 3-19 տարեկանների համար` ըստ մակարդակների` Կրտսեր դպրոցի ծրագիր՝ Primary Years Programme (IB PYP, ստեղծվել է 1997թ.), Միջին դպրոցի ծրագիր (IB MYP, ստեղծվել է 1994թ.), Դիպլոմային ծրագիր (IB DP, ստեղծվել է 1968թ.) և Կարիերայի ծրագիր (IB CP, ստեղծվել է 2006թ.):

Շիրակացու ճեմարանի Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցները հավատարմագրված են իրականացնելու Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերով ուսուցում, ընդ որում Հայաստանում միայն Շիրակացու ճեմարանում է հասանելի ՄԲ-ի երեք ծրագրերը։

Կրտսեր դպրոցը հավատարմագրվել է ՄԲ գրասենյակի կողմից 2013 թվականին, իսկ Միջին և Ավագ դպրոցները` 2014 թվականին: Կրթության որակի շարունակական վերահսկման և իրականացման ձևերի բարելավման նպատակով ՄԲ գրասենյակը իրականացնում է որակի պարբերական գնահատումներ։ ՄԲ ծրագրերն այսօր իրականացվում են 160 երկրների 5,700+ դպրոցներում: Ճեմարանը երեք հաջորդական ծրագիր իրականացնող դպրոցներից մեկն է։


ՄԲ ծրագրերը հնարավորություն են տալիս սաներին պատասխանատվություն կրել իրենց ուսման համար և օգնում են նրանց զարգացնել ապագայի համար կարևոր հմտություններ՝ փոփոխություններ կատարել և զարգանալ արագ փոփոխվող աշխարհում: ՄԲ-ն սաներին տալիս է հստակ առավելություններ՝ զարգացնելով նրանց քննադատական մտածողության հմտությունները, սնուցելով նրանց հետաքրքրասիրությունը և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը:

 

 

Միջազգային բակալավրիատի ծրագրերը
  • 1
    (ստեղծվել է 1997 թվականին)
    Կրտսեր դպրոցի ծրագիր (ԿԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագիրը (ՄԲ ԿԴԾ) նախատեսված է բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատներ դաստիարակելու համար: ԿԴԾ-ն ապահովում է 3-12 տարեկան սաների որակյալ կրթությունը:

    2013 թվականին Շիրակացու ճեմարանի Կրտսեր դպրոցը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP):

    Իմանալ ավելին
    Կրտսեր դպրոցի ծրագիր (ԿԴԾ)
  • 2
    (ստեղծվել է 1994 թվականին)
    Միջին դպրոցի ծրագիր (ՄԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագիրը (ՄԲ ՄԴԾ) նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից:

    2014 թվականին Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագիրը (IB MYP):
    Այս նորարարական ծրագիրը ընդգծում է անհատական հմտությունների զարգացումը, որոնք կարևոր են ողջ կյանքի ընթացքում ուսուցման համար:

    Իմանալ ավելին
    Միջին դպրոցի ծրագիր (ՄԴԾ)
  • 3
    (ստեղծվել է 1968 թվականին)
    Դիպլոմային ծրագիր (ԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (ՄԲ ԴԾ) նախատեսված է 16-19 տարեկան սաների համար:

    2014 թվականին Շիրակացու ճեմարանը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Դիմպլոմային ծրագիրը (IB DP):
    Ծրագրի նպատակն է դաստիարակել և կրթել համակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներ կրող և դրանցով առաջնորդվող անհատների:

    Իմանալ ավելին
    Դիպլոմային ծրագիր (ԴԾ)
  • 4
    (ստեղծվել է 2006 թվականին)
    Կարիերայի ծրագիր (ԿԾ)

    Միջազգային բակալավրիատի Կարիերայի ծրագիրը (ՄԲ ԿԾ) նախատեսված է 16-19 տարեկան սաների համար:


    Շուտով Շիրակացու ճեմարանի սաներին կառաջարկվի նաև այս ծրագիրը, որը կխթանի սաների` անձնային, մասնագիտական և ակադեմիական զարգացումն ու առաջընթացը:

    Իմանալ ավելին
    Կարիերայի ծրագիր (ԿԾ)
Ավելի քան 50 տարի այս չորս ծրագրերը ապահովում են ամուր, հետևողական շրջանակ և ճկունություն՝ հարմարեցնելու սաների կրթությունը՝ ըստ նրանց մշակույթի և համատեքստի

Նրանք նաև հնարավորություն են տալիս ուսուցիչներին զարգացնել ճկուն, ինքնամփոփ երիտասարդներ, ովքեր ունեն գիտելիքներ, հմտություններ և նպատակասլացություն, որն անհրաժեշտ է իրենց կյանքի ընթացքում բարգավաճելու և աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

 

ՄԲ միջազգային դպրոցները իրականացնում են ուսումնական ծրագիր՝ համաձայն ՄԲ ծրագրի չափորոշիչների և կիրառությունների, որը խրախուսում է կատարելագործումը և նորարարությունը, ընդգծում է յուրաքանչյուր դպրոցի համատեքստը և համայնքը, ինչպես նաև ապահովում է ավելի մեծ ճկունություն՝ նախագծելու ուսումնական միջավայր, որը լավագույնս կաշխատի յուրաքանչյուր դպրոցական համայնքի համար:

ՄԲ ծրագրի չափորոշիչները և կիրառությունները ծառայում են որպես առաջնորդող սկզբունքներ և՛ դպրոցների, և՛ ՄԲ-ի՝ ծրագրերի կատարման որակը պահպանելու համար և ներառում են 4 հիմնական կատեգորիա.
  • Նպատակ
    Նպատակ

    Ընդգրկում է դպրոցի փիլիսոփայությունը, առաքելությունը, ռազմավարությունը և արժեքները:

  • Ուսումնառություն
    Ուսումնառություն

    ՄԲ միջազգային դպրոցներում ուսուցումը հիմնված է համապարփակ ուսումնական ծրագրի վրա:

  • Միջավայր
    Միջավայր

    Ներառում է դպրոցի ֆիզիկական, թվային և մարդկային ռեսուրսները:

  • Մշակույթ
    Մշակույթ

    Դպրոցները մշակում և իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որը ստեղծում է դպրոցական մշակույթ, որտեղ ՄԲ փիլիսոփայությունը աշխատում է: