Մանկակրթարան
Մանկակրթարանի մասին
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:
Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:
Մանկակրթարանի ծրագրի մասին
-
Ո՞վ ենք մենք
Մանկակրթարանում գործում է 4 խումբ: Խմբերի բաշխվածությունը պայմանվորված է տարիքային տարբերություններով:
Այդ խմբերն են՝
- Ամպիկներ (3-4 տ․)
- Աստղիկներ (4-5 տ․)
- Կարմիր Արևներ (5-6 տ․)
- Դեղին Արևներ (5-6 տ․)
Հետևյալ խմբերից յուրաքանչյուրն աշխատում է ձեռք բերել զարգացմանն ու կրթմանն ուղղված տարբեր մոտեցումներ, որն էլ իր հերթին ստեղծում է աշխույժ և արդյունավետ ուսումնական միջավայր:
-
Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում
Փոքրիկ ճեմարանականները սիրում են մշտապես ստեղծագործել և զարգանալ: Դասերի շնորհիվ սաները փորձում են ինքնարտահայտվել տարբեր ձևերով: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա կիսվի իր սեփական մտքերով և գաղափարներով: Ինքնարտահայտմանը նպաստում են նաև երաժշտության, կերպարվեստի և ռիթմիկայի պարապմունքները, ինչպես նաև ուսումնական ու խաղային միջավայրերը:
-
Ինչպես է աշխատում Մանկակրթարանը
Մանկակրթարանում իրականացվում է Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագիր՝ PYP (Primary Years Programme), որը բնական խաղի, հետազոտելու միջոցով խթանում է մեր սաների վերառարկայական ուսուցումը: Դրան նպաստում են նաև ֆիզկուլտուրայի, լողի, խոսքի զարգացման, մաթեմատիկայի, էկոկրթության պարապմունքները:
-
Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում
Մանկակրթարանում աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 09։00–ից և ավարտվում է 17։15–ին։
Տվյալ ժամանակահատվածում սաներն ուսումնասիրում են այն միջոցները, որոնց օգնությամբ իրենք արտահայտում են, կիսվում իրենց մտքերով և զգացմունքներով, փորձում են ճանաչել բնությունն ու մշակույթը: Նմանատիպ ուսումնասիրությունների միջոցով ընդարձակում է սաների մտահորիզոնը, ինչպես նաև բավականություն են ստանում ստեղծագործելու գործընթացից:
Փոքրիկ ճեմարանականները ժամանում են մանկակրթարան և օրվա ավարտին մեկնում են տուն ճեմարանի տրանսպորտային միջոցներով: Սաները 4 անգամ սնվում են, ինչպես նաև ունեն հանգստի ժամ: Պարապմունքներն ընդմիջվում են զբոսանքով և խաղով:
-
Մոլորակը մեր ընդհանուր տունն է
Մենք հոգատար բնապահպաններ ենք, հետազոտողներ․․․
Մոլորակը մեր ընդհանուր տունն է թեմայի շրջանակում 4 տարեկան սաների ուսումնասիրության շրջանակը բույսերն են, իսկ 5 տարեկաներինը՝ մարդկանց հետ համատեղ ապրող ընտանի կենդանիները:
Փոքրիկ ճեմարանականները իրենց առօրյայի ընթացքում սովորում են հոգատար լինել, կիսվել խաղալիքներով, պահպանել էթիկայի կանոնները և հարգել միմյանց: Մանկակրթարանի մեծահասակաները սովորեցնում են սաներին գնահատել մեր միջավայրը և միմյանց հետ ընկերակցությունը:
Պայմաններ և ծառայություններ
Մանկակրթարանը կառուցված և հարդարված է անվտանգության բոլոր կանոններով, երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխանող, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված կահույքով ու գույքով։
Մանկակրթարանն ունի հարմարավետ բակ և խաղահրապարակ։ Մանկակրթարանում աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 09։00–ից և ավարտվում է 17։15–ին։
Որպեսզի ապահովենք մեր ամենափոքրիկների հարմարավետությունը, ինչպես նաև կազմակերպենք իրենց լիարժեք զարգացման և կրթման գործընթացը, ճեմարանը տրամադրում է ստորև նշված ծառայությունները:
-
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ՀԱՑԱՏՈՒՆ
Հոգեբանական ծառայությունը հոգ է տանում սաների հոգեբանական առողջության մասին՝ սերտորեն համագործակցելով մանկավարժների և ծնողական համայնքի հետ:
Լոգոպեդական ծառայությունը նպաստում է բոլոր սաների գրավոր և բանավոր խոսքի ձևավորմանն ու զարգացմանը։
Բժշկական ծառայությունն ապահովում է առողջապահական հսկողությունը, երեխաների առաջին բուժօգնությունը, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող մաքրությունը:
Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների տեղափոխությունն իրականացվում է նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներով և ավտոբուսներով:
Անվտանգության ծառայությունն ապահովում է սաների և աշխատակիցների շուրջօրյա անվտանգությունը:
Հացատունն ապահովում է երեխաներին 4-անգամյա բազմատեսակ, առողջ և օգտակար սնունդով: Հատուկ սննդակարգը մշակվում է բժիշկ-սննդաբանի կողմից:
Ընդունելություն
Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա ազատ տեղերի առկայության դեպքում:
Ընդունելության հարցերով խնդրում ենք կապ հաստատել
Ծանոթացեք մեր անձնակազմի հետ
Մեր ուսուցիչներն արհեստավարժ մանկավարժներ են և իրենց գործի գիտակները: