Կրտսեր դպրոց
Կրտսեր դպրոցի մասին
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:
Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:
Կրտսեր դպրոցի ծրագրի կառուցվածքը
- 
    Ինպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվումՈւսումնական օրը Կրտսեր դպրոցում սկսվում է 08:45 և ավարտվում 15:40, իսկ երկարացված օրվա ծրագիրն ավարտվում է 17:20: Ուսումնական գործընթացն ընդմիջվում է նախաճաշով, ճաշով և հետճաշիկով, ինչպես նաև նախատեսված է լրացուցիչ սնունդ՝ երկարացված օրվա համար: Երկարացված օրվա ընթացքում սաներն ունեն խմբակներին մասնակցելու և յուրացման առաջադրանքները կատարելու հնարավորություն: -webp(75)-o(jpg).webp?token=8ddd6c10614f2598664d9c5727c1e76f)  -webp(75)-o(jpg).webp?token=0c0243ff94708058df43b4752bc099d3)  
- 
    Ինչպե՞ս ենք մենք աշխատումԿրտսեր դպրոցում կիրառվում է վերառարկայական ուսուցման մոտեցում՝ ապահովելով ստացած գիտելիքների կապն առօրյա կյանքի հետ: Գիտելիքը կառուցվում է լեզուների, մաթեմատիկայի, արվեստի (կերպարվեստ, երաժշտություն, պար), բնական գիտությունների, հասարակական գիտությունների, ֆիզիկական (լող, ֆիզկուլտուրա) և սոցիալական կրթության՝ ապահովելու համար անձի նազմակողմանի զարգացումը: Գործում են արտաուսումնական տարբեր խմբակներ` կերպարվեստի, շախմատի, դաշնամուրի, պարի, կարատեի, հմուտ ձեռքերի, ֆրանսերենի, հիփ-հոփի և այլն: -webp(75)-o(jpg).webp?token=6bc4c1dcda87a3a6c1a700eba4980b18)  -webp(75)-o(jpg).webp?token=9569d2c7f1c565783f69a3152da000c8)  -webp(75)-o(jpg).webp?token=cebb2556e3e5f8b4de3b26b9f2ee4cd9)  -webp(75)-o(jpg).webp?token=cbac79bc457ea96dcdc665b6958204dd)  
- 
    Դպրոցը մեր ընդհանուր տունն էԿրտսեր դպրոցում ձևավորվել է փոխադարձ հարգանքի, համագործակցության և արդարամտության միջավայր, որտեղ սովորում են բոլորը՝ սաները, ուսուցիչները, ծնողները: Դպրոցում մշտապես խրախուսվում է նորարարությունը, ազգային արժեքների պահպանումը, որի մասին վկայում են մի շարք ազգային միջոցառումներ, կարևորվում է նաև միջազգային մտածելակերպը: -webp(75)-o(jpg).webp?token=176a614eebb59218592716ffbbf5d2f4)  -webp(75)-o(jpg).webp?token=1e1bba1e25b55767e1d818517e715b8d)  
- 
    Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվումՍաներն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները դրսևորում են տարաբնույթ միջոցառումների, խմբային ու համադպրոցական տոների, ցուցահանդեսների շրջանակներում: Կրտսեր դպրոցում հաճախ են հյուրընկալվում նշանավոր մարդիկ, տարբեր մասնագիտություններ ներկայացնող անձինք: Կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում երեխաները կատարելագործում են իրենց հետազոտական հմտությունները և աշխատանքները: ԿԴ-ն ավարտելիս 4-րդ դասարանցիներն իրենց անհատական կամ խմբային աշխատանքները ներկայացնում են PYP Exhibition-ի ժամանակ: -webp(75)-o(jpg).webp?token=c1f8484bbf923d737a15f337c5d4e300)  -webp(75)-o(jpg).webp?token=9c3639c0df9dad367aa225bba3728194)  
Կրտսեր դպրոցի ծառայությունները
- 
                        ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 
                        ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 
                        ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 
                        ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 
                        ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 
                        ՀԱՑԱՏՈՒՆ
Հոգեբանական ծառայությունը հոգ է տանում սաների հոգեբանական առողջության մասին՝ սերտորեն համագործակցելով մանկավարժների և ծնողական համայնքի հետ:
Լոգոպեդական ծառայությունը նպաստում է բոլոր սաների գրավոր և բանավոր խոսքի ձևավորմանն ու զարգացմանը։
Բժշկական ծառայությունն ապահովում է առողջապահական հսկողությունը, երեխաների առաջին բուժօգնությունը, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող մաքրությունը:
Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների տեղափոխությունն իրականացվում է նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներով և ավտոբուսներով:
Անվտանգության ծառայությունն ապահովում է սաների և աշխատակիցների շուրջօրյա անվտանգությունը:
Հացատունն ապահովում է երեխաներին 4-անգամյա բազմատեսակ, առողջ և օգտակար սնունդով: Հատուկ սննդակարգը մշակվում է բժիշկ-սննդաբանի կողմից:
Ընդունելություն
Երեխաներն ընդունվում են կրտսեր դպրոցի 1-ին դասարան (Ընդունելության դիմում-հայտերը ընդունվում են մարտի 10-ից 24-ը)` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա, իսկ 2-4-րդ դասարան՝ միայն թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:
Ընդունելության հարցերով կարող եք կապ հաստատել
.jpg?token=461b97c82e5ff1844c5a3055a9bca1f8) 
            Օգտակար փաստաթղթեր
Ծանոթացեք մեր անձնակազմի հետ
Մեր ուսուցիչները արհեստավարժ մանկավարժներ են և իրենց գործի գիտակները:
 
						     
                            
-webp(75)-o(jpg).webp?token=329fcb0d5fe1ce9639b792c3f311d8e3) 
                                -webp(75)-o(jpg).webp?token=879b543f69cd83927891f32860d4e0f2) 
                                -webp(75)-o(jpg).webp?token=8c080ecc8cb651c49247face23b50b33) 
                                -webp(75)-o(png).webp?token=f87d9b651d7b7e487f51e4ce9b4f5afa) 
                                