24.01.2023
Կրտսեր դպրոց
Թեման՝ Մեդիա
-webp(75)-o(jpg).webp?token=b42549f6bc3154bc34cb8c2421710550)
Մեդիա թեմայի ուսումնասիրմանը զուգահեռ 4-րդ դասարանցիներն այցելում են նաև որևէ մեդիա կենտրոն կամ խմբագրություն, ռադիո ու հեռուստատեսություն:
Այս անգամ սաները այցելեցին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ծանոթացան, թե ինչպես և որտեղ են սովորում լրագրողները, ձայնագրվեցին ու փորձեցին իրենց լուրերի հաղորդավարների դերում: Հնարավորություն ունեցան ստեղծելու իրենց փոքրիկ աշխատանքները:
Ֆակուլտետի դեկանը սաների հետ զրույցում ընդգծեց ուսման դերն ու նշանակությունը: Դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը սաներին պատմեց մեդիայի կարևորության, տեսակների և հնարավորությունների մասին, ներկայացրեց հավաստի աղբյուրներից տեղեկություններ ստանալու, կեղծ լուրը իրականից տարբերակելու անհրաժեշտությունն ու սկզբունքները: