Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1990 թ
  • Ապրիլ

    ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը տալիս է իր համաձայնությունը՝ օժտված երեխաների կրթօջախ բացելու համար:

  • Մայիս
    • ՀԽՍՀ ժողկրթության նախարարության կոլեգիան որոշում է կայացնում տեխնիկական քոլեջ բաց անելու մասին:
    • Նկարահանվում է գովազդ քոլեջի մասին, որը հեռարձակվում է հանրային հեռուստատեսությամբ. «Լրաբերի»  թղթակից Ամալյա  Հունանյանը զրուցում է  տնօրեն  Աշոտ Ալիխանյանի հետ: 
    • Տարեվերջյան միջոցառում է տեղի ունենում քոլեջում. Տնօրեն Աշոտ Ալիխանյանի խոսքը հնչում է հանրային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում: 
  • Հունիս

    Անցկացվում  են  քոլեջի առաջին ընդունելության քննությունները: 

  • Օգոստոս
    • Ընդունելության քննությունների երկրորդ փուլն է անցկացվում (1 տեղի համար` 6 դիմում):
    • Առաջին հեռուստատեսային գովազդն է եթեր թողարկվում քոլեջի ընդունելության մասին:
  • Սեպտեմբեր
    • Քոլեջի հանդիսավոր բացումն է տեղի ունենում. տոնական համերգով մեկնարկում է  ուսումնական գործընթացը. Քոլեջն ունի 153 սան:
    • «Պանորամա» ծրագրով հեռարձակվում է հեռուստատեսային առաջին հաղորդումը քոլեջի մասին. հեղինակ՝ Գարիկ Ղազարյան, ռեժիսոր՝ Արթուր Գյուրջյան:  
  • Հոկտեմբեր
    • Մեկնարկում է հեռակա նախապատրաստական ֆիզմաթ դպրոցը:
    • Ճեմարանի հոգեբանական կառույցը սկսում է իր գործունեությունը:
  • Դեկտեմբեր

    Ամանորին նվիրված  հանդիսություն է տեղի ունենում, որի ընթացքում  քոլեջի փոխտնօրեն Սամվել Սարգսյանը ներկայացնում է քոլեջի զարգացման հեռանկարները: