-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4) 
Տարեգրություն
        Մեր պատմությունը 1992 թ 
                        - 
    ՀունվարՈւրուգվայի հայկական վարժարանի սաներն այցելում են Ճեմարան: 
- 
    Փետրվար«Աշխարհը և մենք» հեռուստաշարքում քոլեջի մասին հաղորդում է հեռարձակվում Գարիկ Ղազարյանի հեղինակությամբ (ռուսերեն): 
- 
    ՄարտՃեմարանի սաներն առաջին անգամ մասնակցում են հանրապետական առարկայական օլիմպիադաներին և բարձր արդյունքներ գրանցում: 
- 
    ԱպրիլՄեկնարկում է «Շիրակացու օրեր» փառատոնը, որը հետագա տարիներին դառնում է ավանդական: 
- 
    ՄայիսՃեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և առավել բարձր վարկանիշ ունեցող ճեմարանական հինգ սան այցելում են ԱՄՆ՝ Նյու Ջերսիի Հովնանյան վարժարան: 
- 
    Հունիս- Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):
- 1991-1992 ուստարվա ավարտական միջոցառումն է տեղի ունենում:
- Հանրային հեռուստատեսության առաջին ծրագրի «Երրորդ ալիք» շարքի «Բարեգործական մարաթոն» հաղորդման բովանդակությունը վերաբերում է Շիրակացու ճեմարանին (հեղինակ՝ Գարիկ Ղազարյան):
 
 
- 
    ՀուլիսՀաստատվում է Ճեմարանի կանոնակարգը: 
- 
    ԴեկտեմբերՃեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Գարիկ Ղազարյանի «Հենզել և Գրետել» հեքիաթը: 
 
						     
                            