Տարեգրություն
Տարեգրություն
Մեր Պատմությունը 1993 թ
  • Հունվար
    • Աշակերտուհի Հասմիկ  Ղազարյանը (ուսուցիչ՝ Թամար Ալեքսանյան) հաղթում  է Սոցապնախարարության  հայտարարած  «Իմ հայրենիք» թեմայով շարադրության մրցույթում և արժանանում խոշոր դրամական պարգևի:
    • Ուսումնական դասընթացը  կազմակերպվում է «Նաիրիտ» գործարանի ուսումնարանի ջեռուցվող շենքում:
       
  • Ապրիլ

    Երկրորդ անգամ անցկացվում է «Շիրակացու օրեր» փառատոնը. աշակերտները և ուսուցիչները հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

  • Մայիս
    • Ճեմարանում հայտարարվում է Ստեղծագործության օր, որի շրջանակում անցկացվում է  «Հրաշքների դաշտ» մրցույթը:
    • Ճեմարանի առաջին շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի նախասրահում: 
  • Հունիս
    • Ճեմարանն  ավարտում են  առաջին շրջանավարտները` թվով 94 սան:
    • Հանրային հեռուստատեսության «Կարծիք»  հաղորդաշարը լուսաբանում է ճեմարանի աշխատանքը: Հաղորդմանը մասնակցում է ՀՀ լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը:
    • 1992-1993 ուստարվա մեդալակիրներ են դառնում Ծովինար Վիրաբյանը, Հասմիկ Բեգլարյանը, Արսեն Հարությունյանը:
  • Հուլիս

    Ճեմարանի առաջին շրջանավարտները հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն I Վեհափառ Հայրապետի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում:

  • Նոյեմբեր
    • Տեր և տիկին Հովնանյանները Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ այցելում են ճեմարան:
    • Դիմում է ներկայացվում նախարարություն ճեմարանի սաներին հարցազրույցով ԵՊՀ ընդունելու մասին:
  • Դեկտեմբեր

    Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»  ստեղծագործությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):