Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1991 թ
  • Ապրիլ

    ՀՀ լուսավորության նախարարությունը որոշում է կայացնում կրթօջախ Ազգային քոլեջ անվանելու մասին: 

  • Մայիս

    Որպես ճեմարանի ժամանակավոր օրհներգ ընդունվում է «Կիլիկիա» երգը:

  • Հունիս

    Ճեմարանի ղեկավարությունը հանդիպում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն 1-ի հետ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի վեհարանում՝ ճեմարանի աստվածաբանություն առարկան դասավանդելու համար համապատասխան մասնագետ տրամադրելու խնդրանքով։ Կատարվում է սովորողների ընդունելություն երեք ուղղություններով` ճարտարագիտական, ֆիզմաթ և բնագիտական:

  • Սեպտեմբեր
    • Ճեմարանի խորհրդանշանը և ճեմարանի ֆիրմային ոճն է ձևավորվում (հեղինակ` նկարիչ-դիզայներ Հրաչ Ասլանյան):
    • Հայաստանի անկախության  հանրաքվեի  կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկացի  սենատոր  Վեյն Օուենը  և  ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը տիկնոջ ուղեկցությամբ այցելում են ճեմարան և ծանոթանում կրթօջախի գործունեությանը, անձնակազմի  և սաների հետ:
    • «Արմենիա» հյուրանոցում տեղի է ունենում բարեգործական երեկո. աշակերտների գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն, երգչախմբի ելույթ: Երեկոյին մասնակցում են նշանավոր դերասաններ, հայտնի մտավորականներ՝ Լուիզա Սամվելյան, Ռաֆայել Քոթանջյան, Արմեն Խանդիկյան, Արթուր Ութմազյան, Հակոբ Ավետիքյան, Գարիկ Ալթունյան («Տուշպա» ընկերության փոխնախագահ), Հրաչիկ Գևորգյան (Հայաստանի Ձեռներեցների միություն):

     

  • Հոկտեմբեր

    ՀՀ լուսավորության նախարարության պատվիրակության կազմում քոլեջի փոխտնօրեն Արփինե Փափազյանը և ճեմարանական 5 սաներ այցելում են Լիբանանի ազգային վարժարաններ:

  • Նոյեմբեր
    • ՀՀ լուսավորության նախարարության կոլեգիան որոշում է կայացնում կրթօջախը «Անանիա  Շիրակացու անվան հանրակրթական ճեմարան» անվանակոչելու մասին:
    • Ուսումնական դասընթացը կազմակերպվում է «АрмНИИМАШ» գիտահետազոտական ձմեռ ինստիտուտի ջեռուցվող շենքում:
  • Դեկտեմբեր

    Ճեմարանի թատերական ստուդիան (ղեկավար Գարիկ Ղազարյան) իբրև առաջնախաղ՝  բեմադրում է Գարիկ Ղազարյանի «Տոնածառը և կարմիր գլխարկը» պիեսը: