-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4)
Տարեգրություն
Մեր Պատմությունը 1990 թ
-
Ապրիլ
ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը տալիս է իր համաձայնությունը՝ օժտված երեխաների կրթօջախ բացելու համար:
-
Մայիս
- ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը տալիս է իր համաձայնությունը՝ օժտված երեխաների կրթօջախ բացելու համար:
- Նկարահանվում է գովազդ քոլեջի մասին, որը հեռարձակվում է հանրային հեռուստատեսությամբ. «Լրաբերի» թղթակից Ամալյա Հունանյանը զրուցում է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ:
- Տարեվերջյան միջոցառում է տեղի ունենում քոլեջում. Տնօրեն Աշոտ Ալիխանյանի խոսքը հնչում է հանրային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում:
-
Հունիս
Անցկացվում են քոլեջի առաջին ընդունելության քննությունները:
-
Օգոստոս
- Ընդունելության քննությունների երկրորդ փուլն է անցկացվում (1 տեղի համար` 6 դիմում):
- Առաջին հեռուստատեսային գովազդն է եթեր թողարկվում քոլեջի ընդունելության մասին:
-
Սեպտեմբեր
- Քոլեջի հանդիսավոր բացումն է տեղի ունենում. տոնական համերգով մեկնարկում է ուսումնական գործընթացը. Քոլեջն ունի 153 սան:
- «Պանորամա» ծրագրով հեռարձակվում է հեռուստատեսային առաջին հաղորդումը քոլեջի մասին. հեղինակ՝ Գարիկ Ղազարյան, ռեժիսոր՝ Արթուր Գյուրջյան:
-
Հոկտեմբեր
- Մեկնարկում է հեռակա նախապատրաստական ֆիզմաթ դպրոցը:
- Ճեմարանի հոգեբանական կառույցը սկսում է իր գործունեությունը:
-
Դեկտեմբեր
Ամանորին նվիրված հանդիսություն է տեղի ունենում, որի ընթացքում քոլեջի փոխտնօրեն Սամվել Սարգսյանը ներկայացնում է քոլեջի զարգացման հեռանկարները: